Ֆենիա Չերտկոֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1869 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 31, 1927 (57 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | նկարչուհի, լրագրող և քանդակագործ |
![]() |
Ֆենիա Չերտկոֆ դե Ռեպետտո (իսպ.՝ Fenia Chertkoff de Repetto, հոկտեմբերի 7, 1869, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1927, Բուենոս Այրես, Արգենտինա), ֆեմինիստ, մտավորական, մանկավարժ, քաղաքական գործիչ և քանդակագործ։ Ծնվել է Ռուսաստանում, հետագայում դարձել Արգենտինայի քաղաքացի։ Ամուսնացել է արգենտինացի ֆիզիկոս, Արգենտինայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Նիկոլաս Ռեպետտոյի հետ։
Չերտկոֆը ծնվել է Ռուսական կայսրության Խերսոնի նահանգի (ներկայիս Ուկրաինա) Օդեսա քաղաքում, 1869 թվականին։ Նրա քույրը՝ Մարիանան, Արգենտինայի սոցիալիստական կուսակցության հիմնադիր Խուան Բաուտիստա Խուստոյի կինն էր և Ադելան, որ ամուսնացավ սոցիալիստական տեսաբան Ադոլֆո Դիքմանի հետ[1]։ 1887 թվականին հայրենի քաղաքում ստացել է ուսուցչի որակավորւմ, սովորել է երաժշտություն, թատրոն և պար։ Քաղաքական ներգրավվածության պատճառով նա ստիպված էր աքսորվել ընտանիքի հետ։ Չերտկոֆին հրավիրվել են Լոզանի համալսարան, Շվեյցարիա, որտեղ 1897-1898 թվականներին մասնագիտացել է մանկավարժության մեջ, մեկ տարի անց ավարտելով իր ուսումնասիրությունները Սորբոնում։ Ամուսնացել է սոցիալիստ Գաբրիել Գուկովսկու հետ, որի հետ ունեցել է դուստր՝ Վիկտորյա Գուկովսկին[2]։ Ամուսինը մահացել է Եվրոպայում։
Արգենտինայում ապրել է Սանտա Կլարայում, Արևելյան Եվրոպայի հրեաների կողմից հիմնադրված մի գաղութում, որտեղ նա հիմնել է դպրոց և զարգացրել է գրադարանը։ Չերտկոֆը և նրա քույրերը դարձել են Արգենտինայի քաղաքացիներ։ Ֆենիա Չերտկոֆը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ ապրել է Դիքմանի տանը, նախքան Սոցիալիստական կուսակցության անդամ Նիկոլա Ռեպետտոյի հետ ամուսնանալը[1]։ 1903 թվականին, որպես Սոցիալիստական կուսակցության պատվիրակ, մասնակցել է Կոնգրեսի քննարկումներին, որտեղ ի թիվս այլ հարցերի, առաջարկել է գենդերային հավասարություն, օրենքի հավասարություն օրինական և անօրինական երեխաների համար, ամուսնալուծության օրենքի վավերացում և հայրության քննություն։ Որպես սոցիալիստ՝ 1920 թվականին հիմնադրել է Կանանց սոցիալիստական կենտրոնը և Կանանց արհեստակցական միությունը, քույրերի և Գաբրիելա Լապերրիերի և Ռաքել Մեսինայի հետ։ Ֆենիա Չերտկոֆը մասնակցել է աշխատողների և արհեստակցական միություների առաջին գործադուլներին տարբեր ոլորտներում, ինչպիսիք են հեռախոսը, տեքստիլը, առևտուրը և գործարանները` նպաստելով, որ կիրակի օրն օրենքով լինի հանգստյան օր։ Նա նաև դատապարտել է անչափահասների աշխատանքային շահագործումը, գործարանների վատ սանիտարական պայմանները և երկար աշխատանքային ժամերը։ Վերջին 20 տարիների ընթացքում վատ առողջական վիճակի պատճառով մահացել է Բուենոս Այրեսում 1927 թվականին, 59 տարեկան հասակում[1]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիա Չերտկոֆ» հոդվածին։ |