Ֆերդիա Ուոլշ-Պիլո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Ashford, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Ferdia Walsh-Peelo Վիքիպահեստում |
Ֆերդիա Ուոլշ-Պիլո (անգլ.՝ Ferdia Walsh-Peelo, հոկտեմբերի 12, 1999, Ashford, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի դերասան և երաժիշտ[1]։
Ուոլշ-Պիլոն ծնվել է Ուիքլոու կոմսության Էշֆորդ քաղաքում։ Նա սովորել է Ուիքլոու դպրոցում։ Ստացել է վոկալային կրթություն իր մորից` սոպրանո Տոնի Ուոլշից։
Նա սկսել է իր երաժշտական կարիերան յոթ տարեկան հասակում՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ։ Այնուհետև հնարավորություն է ստացել կատարել մի մաս «Կախարդական ֆլեյտա» օպերայում տասներկու տարեկան հասակում, որով գաստրոլներով հանդես է եկել Իռլանդիայում և Մայլզի հատվածն է ստացել «Պտուտակի պտույտը» օպերայում։ 2012 թվականին նա հայնտվել է իռլանդական հեռուստատեսությունում` «Late Late Toy» նշանավոր շոուում, որտեղ երգել և նվագել է դաշնամուր։ 2015 թվականին ստորագրել է պայմանագիր ԱՄՆ-ում «William Morris Endeavor»-ի հետ և Մեծ Բրիտանիայում «Independent Talent»-ի հետ[2][3]։
Ուոլշ-Պիլոն առաջին անգամ էկրան է բարձրացել 2016 թվականին Ջոն Կարնիի «Սինգ Սթրիթ» երաժշտական կատակերգական-դրամատիկական ֆիլմում Լյուսի Բոյնտոնի հետ[4][5]։ Ֆիլմի ցուցադրման ժամանակ Սանդենս կինոփառատոնում նա հանդես է եկել իր կոլեգայի՝ Մարկ Մակկեննայի հետ[6]։
2017 թվականին Ուոլշ-Պիլոն խաղացել է Ալֆրեդ Մեծի դերը «Վիկինգներ» սերիալում[7][8]։ Նա նաև խաղացել է Էյդեն Գիլենի երիտասարդության տարիների կերպարը «Դուբլինյան սկանդալիստները» հեռուստաֆիլմում։
Նա խաղացել է Մայլզի դերը, ով երաժշտությամբ և սիրո առարկա Ռուբիի (Էմիլիա Ջոնս) խաղընկերն էր, 2021 թվականի Սանդենս կինոփառատոնի հիթում և «Apple TV+» «CODA: Խուլ ծնողների երեխան» բնօրինակ ֆիլմում[9]։ Նա և մնացած դերասանները ստացել են «SAG Award» մրցանակ լավագույն անսամբլի համար[10]։
Ուոլշ-Պիլոն Իռլանդիայի ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի դեսպանն է, ով կենտրոնացել է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաների կրթության տրամադրման վրա[11]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2016 | Սինգ-Ստրիտ | Կոնոր Լոուլոր | |
2020 | Աղոտ ժամանակներ | Իոգան | կարճամետրաժ ֆիլմ |
Դուբլինյան սկանդալիստները | Ռեզ | ||
Լիքը լցնել | Տոբի | կարճամետրաժ ֆիլմ | |
2021 | CODA: Խուլ ծնողների երեխան | Մայլզ | |
Սերը ստանում է սենյակ | Էդմունդ |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2017-2020 | Վիկինգներ | Ալֆրեդ Մեծ | |
2018 | Դեյվ Ալլենը հանգստության ժամանակ | Дэйв | |
2022 | Պիստոլ | Նիկ Քենթ |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
2017 | London Film Critics' Circle | Տարվա երիտասարդ բրիտանացի/իռլանդացի կատարող | Sing Street | Առաջադրված | [12] |
Guild of Music Supervisors Awards | Լավագույն երգ/ ձայանագրություն, ստեղծվել է ֆիլմի համար | Առաջադրված | |||
2022 | Screen Actors Guild Awards | ԱՄՆ դերասանների Գիլդիայի մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի դերասանական անձնակազմի համար | CODA | Հաղթանակ |
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդիա Ուոլշ-Պիլո» հոդվածին։ |
|