Ֆերենց Հերցեգ հունգ.՝ Herczeg Ferenc | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Franz Herzog |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրշաց, Temes County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 24, 1954[1][2][3][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Piarist High School, Timișoara? |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պետոֆի հասարակություն, Կիշֆալուդիի միություն և Budapest Association of Journalists? |
Կուսակցություն | Liberal Party?[5] և National Party of Work?[5] |
![]() | |
![]() |
Ֆերենց Հերցեգ (հունգարերեն՝ Ferenc Herczeg, ծնյալ Ֆրանց Հերցոգ (Franz Herzog), սեպտեմբերի 22, 1863[1][2][3][…], Վրշաց, Temes County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - փետրվարի 24, 1954[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգար թատերագիր, վիպասան, ով իր հայրենիքում առաջ է տարել պահպանողական ազգայնականության գաղափարախոսությունը։ Երեք անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման[6]։
Ծնվել է 1863 թվականի սեպտեմբերի 22-ին, բուրգոմիստրի ընտանիքում։ 1881-ից 1884 թվականներին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1890-ական թվականներին դարձել է ժողովրդա-ազգային գաղափարական ուղղության ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում։ 1894 թվականին հիմնադրել է «Új Idők» («Նոր ժամանակներ») շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև 1944 թվականը։ 1911—1918 թվականներին խմբագրել է «Magyar Figyelő» («Հունգարացի դիտորդ») ամսագիրը։
1896 թվականին ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր, 1899 թվականին՝ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1901 թվականին՝ «Շանդոր Պետեֆի» ընկերության նախագահ։
1925, 1926 և в 1927 թվականներին իր «Կյանքի դարպասները» վեպի համար առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման։ Պատմական այդ վեպը պատմում է արքեպիսկոպոս Տամաշ Բակոչի մասին, ով եղել է պապական գահի միակ հունգարազգի հավակնորդը։
Գրողի ուշագրավ ստեղծագործություններից է «Երազային երկիր» վեպը։ Այն պատմում է ամերիկացի մեծահարուստ գործարարի և արկածախնդիր մի հունգարուհու սիրո մասին, որն ավարտվում է խանդի ահեղ տեսարանով ու սպանությամբ՝ Աթենքից Վենետիկ ընթացող զբոսանավի վրա։
Հերցեգի վեպերում հաճախ կրկնվող թեմաներից է հարուստ ժառանգի և նրան իրավազրկել տենչացող եղբոր կամ զարմիկի և կամ այլ ախոյանի բախումը(Huszt of Huszt- 1906 թ., Մագդալենայի երկու կյանքերը- 1917 թ., Հյուսիսային լույսեր- 1930 թ.):
A magyar irodalom története, 4, 6 köt., Bdpst, 1965—1966.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Հերցեգ» հոդվածին։ |
|