Կալերոն Ռեալ Վալյադոլիդի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Fernando Calero Villa | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1995[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոեսիլյո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Էսպանյոլ | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2011 | Ռեալ Վալյադոլիդ | ||
2011-2014 | Մալագա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Մալագա B | 64 | (2) |
2016-2017 | Ռեալ Վալյադոլիդ B | 37 | (1) |
2017-2019 | Ռեալ Վալյադոլիդ | 59 | (2) |
2019-ներկա | Էսպանյոլ | 4 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆերնանդո Կալերո (իսպ.՝ Fernando Calero, սեպտեմբերի 14, 1995[1], Բոեսիլյո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էսպանյոլի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ֆուտբոլիստի կարիերան Կալերոն սկսեց Ռեալ Վալյադոլիդի ակադեմիայում։ 2011 թվականին նա միացավ Մալագայի երիտասարդական թիմին։ Մալագա B-ի կազմում 64 հանդիպում անցկացնելուց հետո Կալերոն վերադարձավ Վալյադոլիդ[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեուս Դեպորտիուի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 15-ին Կալերոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2018 թվականի մայիսի 27-ին՝ Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[8][9]։ 2017-18 մրցաշրջանում Կալերոն անցկացրեց 31 հանդիպում[10]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով Վալյադոլիդին տեղափոխվել Լա Լիգա[11][12][13]։
Իր դեբյուտը Լա Լիգայում Կալերոն նշեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ժիրոնայի դեմ խաղում[14][15]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[16][17]։ Դեկտեմբերին իսպանացու տրանսֆերով սկսեց հետաքրքրվել Արսենալը[18][19][20][21], սակայն տրանսֆերը չկայացավ[22]։ Ռեալ Վալյադոլիդի առաջին թիմի կազմում Կալերոն անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2019 թվականի օգոստոսի 9-ին Կալերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ֆակունդո Ֆերեյրային Սևիլյայի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Զարյա Լուգանսկի դեմ խաղում[29][30]։
2019 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ[31]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Վալյադոլիդ | 2017–18 | Սեգունդա Դիվիզիոն | 23 | 1 | 4 | 0 | — | 4 | 1 | 31 | 2 | |
2018–19 | Լա Լիգա | 36 | 1 | 0 | 0 | — | 36 | 1 | ||||
Ընդհանուր | 59 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 67 | 3 | ||
Էսպանյոլ | 2019–20 | Լա Լիգա | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 6 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 63 | 2 | 4 | 0 | 2 | 0 | 4 | 1 | 73 | 3 |
{{cite web}}
: |first=
missing |last=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Կալերո» հոդվածին։ |
|
|