Ֆիբի Հերսթ անգլ.՝ Phoebe Hearst | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1842[1] |
Ծննդավայր | Saint Clair, Ֆրանկլին շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 13, 1919[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Cypress Lawn Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Բահաի |
Մասնագիտություն | բարեգործ, բարձրաշխարհիկ հեղինակություն, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Ամուսին | Ջորջ Հերսթ |
Անդամություն | Ազգային կանանց կուսակցություն[2] |
Երեխաներ | Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ |
![]() |
Ֆիբի Էլիզաբեթ Ափերթոն Հերսթ (անգլ.՝ Phoebe Hearst, դեկտեմբերի 3, 1842[1], Saint Clair, Ֆրանկլին շրջան, Միսսուրի, ԱՄՆ - ապրիլի 13, 1919[1], Pleasanton, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բարերար և ֆեմինիստ[3], առավել հայտնի է որպես թերթի մագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մայր։
Ֆիբի Հերսթը ծնվել է 1842 թվականի դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆրանկլին շրջանում։
1880-ական թվականներին նա արվեստի ակտիվ հովանավոր էր։ Մասնավորապես, նա «Գոլդեն Գեյթ»[4] մանկապարտեզների ասոցիացիայի գլխավոր հովանավորն ու տնօրենն էր, ինչպես նաև Կալիֆոռնիայի «Հարյուրամյակի ակումբի» առաջին նախագահը[5]։ Բացի այդ, նա Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի գլխավոր բարերարն էր և իր պատմության մեջ առաջին կին ռեգենտը։ 1897 թվականից նա ծառայել է խորհրդի կազմում մինչև կյանքի վերջը։ Բացի այդ, 1897 թվականին նա ակտիվորեն մասնակցել է Մայրերի ազգային կոնգրեսի հիմնադրմանը, որը դարձել է ծնողների և ուսուցիչների ազգային ասոցիացիայի նախորդը։ 1900 թվականին նա հիմնադրել է Ազգային տաճարի դպրոցը։ Նրա անունով է կոչվել այս հաստատությանը կից հանրային տարրական դպրոցը[6]։
1898 թվականին Հերսթը փոխել է իր կրոնական համոզմունքները․ նախկինում լինելով Կամբերլենդի Պրեսվիտերյան եկեղեցու ծխական համայնքի անդամ[7], նա ընդունել է բահայի հավատքը և հետագայում կարևոր դեր խաղացել Միացյալ Նահանգներում այս կրոնի տարածման գործում[8][9][10][11][12][13][14]։ 1889 թվականի դեկտեմբերի 14-ին նա ժամանել է Օսմանյան Պաղեստին (այժմ՝ Իսրայել)՝ ուխտագնացություն կատարելով դեպի Աքկա և Հայֆա։ Նա հետագայում նկարագրել է այս իրադարձությունները որպես «իր կյանքի ամենահիշարժան երեք օրեր»[15][16]։
19 տարեկանում Ֆիբի Հերսթը ամուսնացել է Ջորջ Հերսթի հետ, որը հետագայում դարձել է ԱՄՆ սենատոր։ Հարսանիքից անմիջապես հետո երիտասարդ զույգը տեղափոխվել է Կալիֆոռնիա, Սան Ֆրանցիսկո, որտեղ Ֆիբին լույս աշխարհ է բերել իր միակ որդուն՝ Ուիլյամին։
Ֆիբի Հերսթը մահացել է 1919 թվականի ապրիլի 13-ին՝ իսպանական գրիպից, 76 տարեկանում։ Նրան հուղարկավորել են Կալիֆոռնիայում՝ Կալիֆոռնիայի Սան Մատեո շրջանում, Կոլմա քաղաքի Կիպրես Լաունի հուշահամալիրում[16]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբի Հերսթ» հոդվածին։ |
|