Դասական մեխանիկան ֆիզիկայում մեխանիկայի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է։ Այն դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ ֆիզիկական մարմինների շարժումը նկարագրող ֆիզիկական օրենքների բազմությունը։ Դասական մեխանիկան երբեմն անվանվում է նյուտոնյան մեխանիկա՝ ի պատիվ Իսահակ Նյուտոնի։ Այն ներառում է նաև համիլտոնյան և լագրանժյան ֆունկցիաներով տրվող դասական մոտեցումները։
«Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ»-ի առաջին գլուխը վերաբերում է ատոմային տեսությանը, որը Ֆեյնմանը համարում էր ֆիզիկայի ամենակոմպակտ պնդումը, որից գիտությունը կարող է նորից ստեղծվել, եթե մնացած ամբողջ գիտելիքը կորի[1]։ Նյութը պինդ մարմինների բազմությամբ մոդելավորելով՝ հնարավոր է նկարագրել մոլեկուլային-կինետիկ տեսություն, որի հիմավ վրա ստեղծված է ջերմադինամիկան։
Ջերյմադինամիկան ուսումնասիրում է ջերմաստիճանի, ճնշման և ծավալի փոփոխության ազդեցությունները ֆիզիկական համակարգի վրա մակրոսկոպիկ աշխարհում, և էներգիայի տեղափոխությունը ջերմաքանակի տեսքով[2][3]։ Պատմականորեն ջերմադինամիկան առաջացել է շոգեմեքենաներ կառուցելու գործնական ձգտումներից[4]։
Ջերմադինամիկական նկատառումների մեծ մասը սկսվում է ջերմադինամիկայի օրենքներից, որոնք պնդում են, որ էներգիան ֆիզիկական համակարգերում կարող է փոխարինվել որպես ջերմություն կամ աշխատանք[5]։ Նրանք նաև պնդում են էնտրոպիայի գոյությունը, որը կարող է սահմանվել կամայական համակարգի համար[6]։ Ջերմադինամիկան ուսումնասիրում և դասակարգում է մեծ քանակությամբ օբյեկտների խմբերը։ Սրա հիմքում է համակարգի և շրջապատի գաղափարները։ Համակարգը կազմված է մասնիկներից, որոնց միջին շարժը սահմանում է իրենց հատկությունները, որոնք էլ իրենց հերթին կապված են միմիյանց հետ վիճակի հավասարումներով։ Հատկությունները կարող են օգտագործվել ներքին էներգիան և թերմոդինամիկական պոտենցիալը նկարագրելու համար, որոնք օգտակար են հավասարակշռության և ինքնաբուխ պրոցեսների վիճակը որոշելու համար։
↑Feynman, Richard Phillips; Leighton, Robert Benjamin; Sands, Matthew Linzee (1963). The Feynman Lectures on Physics. էջ 1. ISBN978-0-201-02116-5.. Feynman begins with the atomic hypothesis, as his most compact statement of all scientific knowledge: "If, in some cataclysm, all of scientific knowledge were to be destroyed, and only one sentence passed on to the next generations ..., what statement would contain the most information in the fewest words? I believe it is ... that all things are made up of atoms – little particles that move around in perpetual motion, attracting each other when they are a little distance apart, but repelling upon being squeezed into one another. ..." vol. I p. I–2
↑Perot, Pierre (1998). A to Z of Thermodynamics. Oxford University Press. ISBN978-0-19-856552-9.
↑Clausius, Rudolf (1850). «LXXIX». On the Motive Power of Heat, and on the Laws which can be deduced from it for the Theory of Heat. Dover Reprint. ISBN978-0-486-59065-3. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
↑Van Ness, H.C. (1969). Understanding Thermodynamics. Dover Publications, Inc. ISBN978-0-486-63277-3.
↑Dugdale, J. S. (1998). Entropy and its Physical Meaning. Taylor and Francis. ISBN978-0-7484-0569-5.