Ֆիլ Իհարթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1950 (74 տարեկան) Coffeyville, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | rock drummer և երգերի հեղինակ |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Անդամակցություն | Kansas (խումբ) |
Ֆիլիպ Իհարթ (փետրվարի 4, 1950, Coffeyville, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ)[1], Kansas պրոգրեսիվ ռոք խմբի թմբկահար[2]։ Նա և Ռիչ Ուիլիամսը միակ անդամներն են, որոնք հայտնվել են Կանզասի ամեն ալբոմում։ Թեև նրա հեղինակային ներդրումը խմբի մեջ մեծ չէ, նա դարձել է երկու մեծագույն հիթերի համահեղինակ՝ «Point of Know Return» և «Play the Game Tonight»։ Վերջին տարիներին նա իր վրա է վերցրել խմբի կառավարման պարտականությունները։
Ծնվել է Կանզաս նահանգի Կոֆֆեվիլ քաղաքում 1950 թվականի փետրվարի 4-ին։ Իհարթը սկսել է նվագել թմբուկների վրա ավագ դպրոցում։ Նա ապրել է աշխարհի տարբեր տեղերում, քանի որ նրա հայրը ծառայել է Ֆիլիպինների և Ճապոնիայի ռազմաօդային ուժերում։
Իհարթը կապնվել է Քերի Լիվգրենի հետ նրա «White Clover» խմբին միանալու համար, դրանից հետո, երբ լսել է, որ Լիվգրենի Կանզաս խումբը բաժանվել է[3]։ White Clover-ի հետ նա ելույթներ է ունեցել Նոր Օռլեանի փոփ փառատոնի ժամանակ 1969 թվականին, ինչը նրա վրա մեծ ազդեցություն է թողել։ White Clover-ը շուտով վերանվանվել է Kansas-ի։ Այս երրորդ Կանզաս դարձել է հայտնի ամերիկյան պրոգրեսիվ ռոք խումբ։
1970-ականների սկզբում Իհարթը, ինչպես նաև շատ ամերիկացի երաժիշտներ, ուզում էր ավելի ուշադիր ուսումնասիրել և նվագել «բրիտանական» երաժշտության ոճով, որը հայտնի էր այն ժամանակ, դրա համար էլ տեղափոխվել է Անգլիա։ Նրան դուր չի եկել մթնոլորտը, և նա վերադարձել է Ամերիկա։ 1978 թվականին նա և երգիչ Սթիվ Ուոլշը հրավիրվել են Սթիվ Հաքեթի «Please Don't Touch» երկրորդ սոլո ալբոմին նվագելու։
Ֆիլ Իհարթը ունի մեկ դուստր (Էյվերի) և մեկ որդի (Նոա)։ Նոայի աուտիզմի պատճառով Էհարթը դարձել է աուտիզմի պաշտպան և ուղևորվել է Վաշինգտոն, «աուտիզմի ուժ» կոնֆերանսում 2001 թվականին ելույթ ունենալու համար։ Նա ապրում է Հենրի շրջանի Ջորջիա քաղաքում իր կնոջ Լորիի հետ, Ատլանտայից ոչ հեռու այնտեղ, որտեղ նրա տունը հատուկ կառուցվել է իր որդու կարիքների համար։
|