Ֆիլիպ Կալդերոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Պուատիե |
Վախճանվել է | ապրիլի 30, 1898[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Հայր | Juan Calderón? |
Զավակներ | William Frank Calderon?[5] և George Calderon? |
Philip Hermogenes Calderon Վիքիպահեստում |
Ֆիլիպ Հերմոգենես Կալդերոն, (մայիսի 3, 1833[1][2][3][…], Պուատիե - ապրիլի 30, 1898[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), ֆրանսիական (մայրը) և իսպանական (հայրը) ծագումով անգլիացի, պատմական ժանրի նկարիչ։ Եղել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Կալդերոնը ծնվել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Նրա հայրը՝ Ռիվերենդ Ժան Կալդերոնը (*Ապրիլի 19, 1791, Վիլյաֆրանկա դե լոս Կաբալիերոսում, † Հունվարի 28, 1854 , Լոնդոն), իսպանական գրականության պրոֆեսոր և հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանա, ով դարձել էր անգլիական եկեղեցու անդամ։ Կալդերոնը ցանկանում էր դառնալ ինժեներ, սակայն նրան այնքան հետաքրքրեց նկարչությունը, որ նա մտափոխվեց և նվիրվեց կերպարվեստին։ 1850 թվականին սովորում է լոնդոնի Լեյ նկարչական դպրոցում, այնուհետև, 1851 թվականին մեկնում է Փարիզ և սովորում Ֆրանսուա Էդուարդ Պիկոի մոտ։ Նրա առաջին հաջողության արժանացած նկարը կոչվում է «Բաբելոնի ջրերի մոտ» (1852), որին հաջորդեց «Դրժված խոստում» (1856) նկարը: Սկզբնական շրջանում նա ոգեշնչվում էր Փրի-Ռաֆաելիթիս միության նկարիչական ոճով և որոշ աշխատանքներ արտահայտում են այդ ոճին բնորոշ գունային խորություն և ռեալիստական պատկերներ։ 1872 թվականին Կալդերոնը իր նկարը ցուցահանդեսի է ներկայացնում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն)[6]։
Կալդերոնը դառնում է Սուրբ Ջոն Վուդ Կլիքի գլխավոր անդամներից, ովքեր հետաքրքրվում էին ժամանակակից և մոդեռն ժանրերով և ոգեշնչվում Փրի-Ռաֆաելիթիս միության գեղարվեստական և սոցիալական աշխատանքներով։ Նրա հետագա աշխատանքներին բնորոշ էին բիբլիական և գրական թեմաներ։ Շատ նկարներում պատկերված են թանկարժեք հագուստով կանայք՝ մետաքսե զգեստով՝ համադրված բնության նուրբ երանգներով։ Նրա «Առավոտ» (1884) նկարում օրորդը դիտում է արևածագը։
«Ջուլիետ» (1888) նկարում Ուիլյամ Շեքսպիրի Ջուլիետը պատշգամբից դիտում է աստղերը[7]։ Նրա հետագա աշխատանքներում ավելի շատ արտահայտված է դասական ժանրը, որը Ֆրեդերիկ Լեյտոնի մտերմության հետևանք էր։ 1887 թվականին Կալդերոնը դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ և աջակցում է Թագավորական ակադեմիայի դպրոցներում ուսուցման զարգացմանը։ «Էլիզաբեթի ինքնազոհողությունը» նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում, սակայն հակասական կարծիքների պատճառ դարձավ, քանի որ հակակաթոլիկական բնույթի էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Կալդերոն» հոդվածին։ |
|