Կրովինովիչը Զագրեբի կազմում 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 29, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2007 | Լոկոմոտիվա | ||
2007-2009 | Դինամո Զագրեբ | ||
2009-2012 | Զագրեբ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 | Զագրեբ | 75 | (12) |
2015-2017 | Ռիու Ավի | 35 | (5) |
2017-ներկա | Բենֆիկա | 13 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Խորվաթիա Մ19 | 4 | (0) |
2014-2016 | Խորվաթիա Մ21 | 11 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆիլիպ Կրովինովիչ (խորվ.՝ Filip Krovinović, օգոստոսի 29, 1995[1][2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Կրովինովիչը Զագրեբի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինման մտնելով Դինամո Զագրեբի դեմ խաղում[4]։ Օգոստոսի 7-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց Զագրեբի հետ[5]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Ռուդեշի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կրովինովիչը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Սոլինի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մայիսի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իստրա 1961-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[8]։ Զագրեբի առաջին թիմի կազմում Կրովինովիչը անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականի օգոստոսի 30-ին Կրովինովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Ռիու Ավիի հետ[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 10-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց նոյեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Մարիտիմուի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Ռիու Ավիի կազմում խփեց 2016 թվականի հունվարի 13-ին՝ Պորտուգալիայի գավաթի Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[12]։ Իր երկրորդ գոլը խփեց հունվարի 20-ին՝ Բելենենսիշի դեմ Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղում[13]։ 2015-16 մրցաշրջանում Կրովինովիչը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։
2016-17 մրցաշրջանում Կրովինովիչը ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 23-ի փոխարեն[15]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի 3-րդ փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 1-ին Կրովինովիչը գոլի հեղինակ դարձավ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում, սակայն Ռիու Ավին պարտվեց 1-2 հաշվով[17]։ Դեկտեմբերի 18-ին նա գոլ խփեց Նասիոնալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[18]։ Ռիու Ավիի կազմում Կրովինովիչը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունիսի 14-ին Կրովինովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 20-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Բրագայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 18-ին՝ Պորտուգալիայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[23]։
Կրովինովիչը ներկայացրել է Խորվաթիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։
2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Զագրեբ | 2012–13 | Պրվա Լիգա | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2013–14 | Դրուգա Լիգա | 32 | 7 | 2 | 1 | 34 | 8 | |||||
2014–15 | Պրվա Լիգա | 35 | 3 | 1 | 0 | 36 | 3 | |||||
2015–16 | 6 | 2 | 0 | 0 | 6 | 2 | ||||||
Ընդհանուր | 75 | 12 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 78 | 13 | ||
Ռիու Ավի | 2015–16 | Պրիմեյրա Լիգա | 9 | 0 | 4 | 1 | — | 4 | 1 | 17 | 2 | |
2016–17 | 26 | 5 | 1 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 33 | 5 | ||
Ընդհանուր | 35 | 5 | 5 | 1 | 2 | 0 | 8 | 1 | 50 | 7 | ||
Բենֆիկա | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 13 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 19 | 2 |
Կարիերայի ընդհանուր | 123 | 18 | 11 | 3 | 2 | 0 | 11 | 1 | 147 | 22 |
Զագրեբ
{{cite news}}
: |first=
has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Կրովինովիչ» հոդվածին։ |
|
|