Վաղ մանկական հասակում Ֆիլիպը կորցրել է հորը, ութ տարեկանում, ծաղիկ հիվանդության պատճառով, կորցրել է նաև իր տեսողությունը։ Երբ քսան տարեկան է եղել, թուրքերը մորթել են նրա ընտանիքի անդամներին, հրդեհի մատնել նրանց գյուղը։ Այդ ժամանակից Ֆիլիպ Վիշնիչն սկսել է պոեմներ հորինել ու ասմունքել կամ երգել՝ իր գուսլիի նվագակցությամբ[4][5][6]։
Տարիներ շարունակ, թափառաշրջիկի պես, դեգերել է Բալկաններով՝ ապրուստը հայթայթելով բանաստեղծի ու երաժիշտի իր տաղանդով, որի շնորհիվ շահել է բազմաթիվ ազդեցիկ անձանց հովանավորությունը։ 1798 թվականին ամուսնացել է Նաստա Չուկովիչի հետ, ով ունևոր ընտանիքից էր։ Ունեցել են վեց երեխա, որոնցից մի քանիսը մահացել են մանուկ հասակում։ 1809 թվականին թողել են Բոսնիան ու եկել Սերբիա, որտեղ թուրք զավթիչների դեմ ապստամբել էին դեռ 1804 թվականից։ Կույր բանաստեղծը ասմունքելով ու նվագելով շրջել է Դրինա գետի ափերին գտնվող բնակավայրերով՝ ջանալով իր արվեստով բարձրացնել ապստամբ ռազմիկների մարտական ոգին։ Նրա կատարումները հիրավի, զգալի ազդեցություն են գործել ըմբոստ քաջերի, այդ թվում՝ ապստամբության առաջնորդներից Իրժի Չառնիի վրա։ Բայց 1813-ին թուրքերին հաջողվել է ճնշել ժողովրդական ընդվզումը։ Վիշնիչն ընտանիքով տեղափոխվել է նախ՝ Ավստրիա, ապա՝ Գըրկ գյուղը (Grk)[4]: Այստեղ Վիշնիչը ծանոթացել է լեզվաբան, բանահավաք Վուկ Կարաջիչի հետ, ով գրի է առել նրա ստեղծագործություններն ու հետագայում հրատարակել «Narodna srpska pjesnarica» («Սերբական ժողովրդական երգարան») ժողովածուում[7][8]։ Հրատարակված էպիկական պոեմներն ու երգերը լայն ճանաչում են բերել նրան, նաև՝ արտասահմանում։ Վիշնիչն ընտանիքով ապրել է Գրկում մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 1834 թվականին։ Հետագայում Գըրկ գյուղը նրա պատվին վերանվանվել է Վիշնիչևո[4]։
Ֆիլիպ Վիշնիչին պատկերավոր կերպով անվանում են «սերբական Հոմերոս»։ Նրա անունը ներառվել է «100 ամենանշանավոր սերբեր» գրքում[9]։
Ֆիլիպ Վիշնիչի թողած գրական ժառանգությունը բաղկացած է չորս էպիկական պոեմներից և տասներեք ընդարձակ բանաստեղծություններից, որոնք բոլորն էլ ստեղծվել են սերբական առաջին ապստամբության տարիներին (1804-1813)։ Դրանց գլխավոր թեման պայքարն է թուրք զավթիչների դեմ։ Գործողությունները հիմնականում ծավալվում են Պոդրինիե երկրամասում, որ տարածվում է Դրինա գետի ափերով։ Վիշնիչի բանաստեղծական ողջ արտադրանքը ընդհանուր առմամբ կազմում է 5.001 տող[4][6]։
Ստորև ներկայացված է այն ստեղծագործությունների ցանկը, որոնց հեղինակությունը առանց որևէ վերապահման վերագրվում է Ֆիլիպ Վիշնիչին[4].
Početak bune protiv dahija
Boj na Čokešini
Boj na Salašu
Boj na Mišaru
Boj na Loznici
Uzimanje Užica
Knez Ivo Knežević
Luka Lazarević i Pejzo
Miloš Stojićević i Meho Orugdžić
Hvala Čupićeva
Stanić Stanojlo
Bjelić Ignjatije
Lazar Mutap i Arapin
Ժողովրդական վիպերգուի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Početak bune protiv dahija պոեմը[10], որտեղ հեղինակը պատկերավոր ու արտահայտիչ կերպով ներկայացրել է սերբական առաջին ապստամբության ծագումնաբանությունը և սկզբնական շրջանը, երբ սերբերը հաղթանակներ են տարել քանակով ու զինվածությամբ իրենց գերազանցող թուրքերի նկատմամբ[11]։
Վիշինիչն իր ստեղծագործական ճակատագրի տեսակետից 18-րդ դարի և 19-րդ հարյուրամյակի սկզբների սերբ ժողովրդական բանաստեղծների մեջ այն եզակի բախտավորներից է, ում ստեղծագործությունները տարածվել են ոչ միայն բանավոր կերպով, այլև արժանացել են տպագրված լինելու բարեբախտությանը. մյուսների շատ ու շատ երկեր, որ միայն բանավոր են ավանդված եղել, չեն պահպանվել ու մատնվել են մոռացության[12]։
Duncan Wilson, The Life and Times of Vuk Stefanović Karadžić, 1787–1864: Literacy, Literature and National Independence in Serbia. Oxford, England: Oxford University Press. 1970. ISBN 978-0-19-821480-9.
Ismet Ovčina, Zijada Đurđević-Alidžanović, Ida Delić, Vodič kroz javne biblioteke Bosne i Hercegovine. 2006. Sarajevo, Bosnia and Herzegovina: Nacionalna i univerzitetska biblioteka Bosne i Hercegovine. ISBN 978-9958-500-26-8.
Ivan Čolović, "Who Owns the Gusle? A Contribution to Research on the Political History of a Balkan Musical Instrument". 2006. In Resic, Sanimir; Törnquist-Plewa, Barbara (eds.). The Balkans in Focus: Cultural Boundaries in Europe. Riga, Latvia: Nordic Academic Press. pp. 59–82. ISBN 978-91-89116-38-2.
Ivana Petrović, "On Finding Homer: The Impact of Homeric Scholarship on the Perception of South Slavic Oral Traditional Poetry". In Efstathiou, Athanasios; Karamanou, Ioanna (eds.). Homeric Receptions Across Generic and Cultural Contexts. 2016. Berlin, Germany: Walter de Gruyter. pp. 315–330. ISBN 978-3-11-047783-2.
John Neubauer, "Introduction: Folklore and National Awakening". In Cornis-Pope, Marcel; Neubauer, John (eds.). The Making and Remaking of Literary Institutions. 2007. History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and Disjunctures in the 19th and 20th Centuries. 3. Amsterdam, Netherlands: John Benjamins Publishing. pp. 269–284. ISBN 978-90-272-9235-3.
Jovan Deretić, Srpska narodna epika, Beograd 2000.
Zdenko Zlatar, Njegoš, The Poetics of Slavdom: The Mythopoeic Foundations of Yugoslavia. 2007. 2. Bern, Switzerland: Peter Lang. ISBN 978-0-8204-8135-7.
↑ 4,04,14,24,34,4Šašić, Branko (1998). „Филип Вишњић”. Знаменити Шапчани и Подринци. Šabac, Štampa „Dragan Srnić”. s. 59–62.
↑Wachtel, Andrew Baruch (1998), Making a Nation, Breaking a Nation: Literature and Cultural Politics in Yugoslavia, Stanford, Stanford University Press, s. 32.
↑ 6,06,1Carmichael, Cathie (2015), A Concise History of Bosnia, Cambridge, Cambridge University Press, s. 28–30.
↑Wilson, Duncan (1970), The Life and Times of Vuk Stefanović Karadžić, 1787–1864: Literacy, Literature and National Independence in Serbia, Oksford, Oxford University Press, s. 111.
↑Neubauer, John (2007), „Introduction: Folklore and National Awakening”. [W:] Cornis-Pope, Marcel; Neubauer, John, The Making and Remaking of Literary Institutions. History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and Disjunctures in the 19th and 20th Centuries, 3. Amsterdam, John Benjamins Publishing, s. 269–284.
↑Zlatar, Zdenko (2007), Njegoš. The Poetics of Slavdom: The Mythopoeic Foundations of Yugoslavia. 2. Berno, Peter Lang, s. 602.
↑Norris, David A. (2008). Belgrade: A Cultural History, Oksford, Oxford University Press, s. 33–35.
↑Vucinich, Wayne S. (1963). „Some Aspects of the Ottoman Legacy”. [W:] Jelavich, Charles; Jelavich, Barbara. The Balkans in Transition: Essays on the Development of Balkan Life and Politics Since the Eighteenth Century, Los Angeles, University of California Press, s. 56–80.