Ֆիլիպ Քեթրին

Ֆիլիպ Քեթրին
Ծնվել էհոկտեմբերի 27, 1942(1942-10-27)[1] (82 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Երկիր Բելգիա
Ժանրերջազ և Gypsy jazz?[3]
Մասնագիտությունջազ երաժիշտ, ջազ կիթառահար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ[3]
ԼեյբլWarner Bros. Records, ACT Music? և Atlantic Records
Պարգևներ
Կայքphilipcatherine.com
 Philip Catherine Վիքիպահեստում

Ֆիլիպ Քեթրին (հոկտեմբերի 27, 1942(1942-10-27)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), բելգիացի ջազ կիթառահար[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպ Քեթրինը International Jazz փառատոնում, Պրահա, 1984 թվականի հոկտեմբերի 21

Ֆիլիպ Քեթրինը ծնվել է Անգլիայում՝ Լոնդոնում։ Նրա մայրը եղել է Անգլիայից, իսկ հայրը՝ Բելգիայից[4]։ Մեծացել է Բրյուսելում։ Քեթրինի պապը նվագել է Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար։

Քեթրինը սկսել է կիթառ նվագել պատանեկության տարիներին, իսկ տասնյոթ տարեկանում արդեն պրոֆեսիոնալ ելույթներ էր ունենում[5][6]։

Իր առաջին «Stream» ալբոմը Քեթրինը թողարկել է 1972 թվականին[4]։ Հետագա մի քանի տարիների ընթացքում Ջորջ Ռասելի և Միք Գուդրիքի հետ սովորել է Բոստոնի Բերկլիի երաժշտական քոլեջում։ 1976 թվականին նա և կիթառահար Լերրի Կորյելը միասին ձայնագրել և հյուրախաղերով հանդես են եկել՝ որպես ակուստիկ դուետ[4]։ Նույն թվականին, երբ Յան Ակերմանը հեռացել էր Focus բենդից, Քեթրինը դարձել էր նրա փոխարինողը[4]։ 1977 թվականին Քեթրինը Չարլզ Մինգուսի հետ ձայնագրում է ունեցել, որը իր հերթին նրան անվանում էր «Երիտասարդ Ջանգո» (Young Django): 1980-ական թվականներին Քեթրինը և Բենի Գուդմենը միասին շրջագայություններ են ունեցել։

Քեթրինը Դիդյե Լոքվուդի և Քրիստիան Էսկուդերի հետ եղել է միևնույն եռյակում, այնուհետև դարձել է Չեթ Բեյքերի եռյակի անդամ։ 1990-ական թվականներին նա երեք ալբոմ է ձայնագրել շեփորահար Թոմ Հարելի հետ[5]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջնային նվագող

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stream (WarnerBros ., 1972)
  • September Man (Atlantic, 1974)
  • Toots Thielemans/Philip Catherine & Friends (Keytone, 1974)
  • Guitars (Atlantic, 1975)
  • Twin-House, Լերրի Կորյելի հետ (Elektra, 1977)
  • Splendid, Լերրի Կորյելի հետ (Elektra, 1978)
  • Sleep My Love (CMP, 1979)
  • Coryell/Catherine/Kuhn Live! (Elektra, 1980)
  • Babel (Elektra, 1980)
  • End of August (Wea, 1982)
  • Catherine/Escoude/Lockwood: Trio (JMS, 1983)
  • Transparence (Inak, 1987)
  • September Sky, Հայն Վան դե Գեյնի, Ալդո Ռոմանոյի հետ (September, 1988)
  • Oscar (Igloo, 1990)
  • I Remember You (Criss Cross, 1991)
  • Moods Volume I (Criss Cross, 1992)
  • Moods Volume II (Criss Cross, 1992)
  • Spanish Nights, Նիլս-Հենիգ Օրսթեդ Փեդերսենի հետ, (Enja, 1992)
  • Teenagers, Սերժ Դելեյթի և Ջորջ Մրազի հետ (Marcal, 1996)
  • Live (Dreyfus, 1997)
  • Body and Soul (Jazzette, 1997)
  • Guitar Groove (Dreyfus, 1998)
  • Blue Prince (Dreyfus, 2000)
  • Triangular (A Records, 2000)
  • Summer Night (Dreyfus, 2002)
  • Meeting Colours (Dreyfus, 2005)
  • Guitars Two (Dreyfus, 2007)
  • Concert in Capbreton, Էնրիկո Պիերանունզիի, Ջո Լաբարբերայի, Հայն Վան դե Գեյնի հետ (Dreyfus, 2010)
  • Philip Catherine Plays Cole Porter (Challenge, 2011)
  • Cote Jardin (Challenge, 2012)
  • New Folks, Մարտին Վինդի հետ (ACT, 2014)
  • The String Project Live in Brussels (ACT, 2015)
  • Bex/Catherine/Romano: La Belle Vie (Sunset, 2019)
  • Manoir De Mes Reves Պաուլո Մորելլոյի, Սվեն Ֆալերի հետ (Enja, 2019)
  • White Noise, Մարտին Վինդի, Էք վան Ռույենի հետ (Laika, 2020)
  • The Last Call: Jazz at Berlin Philharmonic XI, Լերրի Կորյելի հետ (ACT, 2021)
  • Pourquoi (Enja, 2022)
  • 75 Live at Flagey (Outnote, 2022)
  • Live at the Berlin Jazzbühne Festival 1982 (The Lost Recordings, 2023)

Որպես սայդմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթ Բեյքերի հետ

  • Crystal Bells (LDH, 1983)
  • Chet's Choice (Criss Cross, 1985)
  • Strollin' (Enja, 1986)
  • In Bologna (Dreyfus, 1992)
  • There 'll Never Be Another You (Timeless, 1997)
  • Estate (Domino, 2015)

Քեննի Դրյուի հետ

  • Morning (SteepleChase, 1976)
  • In Concert (SteepleChase, 1979)
  • And Far Away (Soul Note, 1983)

Ստեֆան Գրապելլիի հետ

  • Les Valseuses (Festival, 1974)
  • Young Django (MPS, 1979)
  • Giants (MPS, 1981)
  • Stephane Grappelli (MPS, 1987)
  • Live 1992 (Birdology, 1992)

Մակ Մուլինի հետ

  • Sam' Suffy (CBS, 1975)
  • Into the Dark (Blue Note, 2001)
  • Top Secret (Blue Note, 2001)
  • Entertainment (Blue Note, 2004)
  • Placebo Years 1971–1974 (Blue Note, 2006)
  • I Am You (Blue Note, 2007)

Նիլս-Հենիգ Օրսթեդ Փեդերսենի հետ

  • Jaywalkin (SteepleChase, 1975)
  • Double Bass (SteepleChase, 1976)
  • Trio 1 (SteepleChase 1978)
  • Trio 2 (SteepleChase1978)
  • The Viking (Pablo, 1983)
  • Art of the Duo (Enja, 1993)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Colin Larkin, ed. (1992). The Guinness Encyclopedia of Popular Music (First ed.). Guinness Publishing. էջ 442. ISBN 0-85112-939-0.
  5. 5,0 5,1 Yanow, Scott (2013). The Great Jazz Guitarists. San Francisco: Backbeat. էջ 43. ISBN 978-1-61713-023-6.
  6. Ginell, Richard S. «Philip Catherine». AllMusic. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.