Ֆիլիս Լամբերտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1927[1][2][3] (98 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և Վասար քոլեջ |
Մասնագիտություն | ճարտարապետ և բարեգործ |
Աշխատատու | CCA? |
Ամուսին | Jean Lambert? |
Ծնողներ | հայր՝ Samuel Bronfman?[1], մայր՝ Saidye Rosner Bronfman?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Ֆիլիս Բարբարա Լամբերտ (անգլ.՝ Phyllis Barbara Lambert, ծնյալ՝ Բրոնֆմեն, հունվարի 24, 1927[1][2][3], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա)[10], կանադացի ճարտարապետ, բարերար և Բրոնֆմենների ընտանիքի անդամ։ Կանադայի շքանշանակիր, Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ, Կանադայի թագավորական ճարտարապետական ինստիտուտի,Կանադայի Թագավորական ընկերության և Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում, կրթությունն ստացել աղջիկների բարձրագույն մասնավոր The Study դպրոցում և ազատ արվեստի Վասարի քոլեջում (արվեստի բակալավր 1948 թվականից)։ Ինը տարեկան հասակում նա արդեն նվիրված էր քանդակագործությանը և նկարչական նրա հմտություններն ուշագրավ են համարվել իր կյանքի վաղ շրջանում։ Տասնմեկ տարեկանում սկսել է ցուցահանդեսներ անցկացնել Արվեստների թագավորական ակադեմիայի ամենամյա ցուցահանդեսներում ու Կանադայի Քանդակագործների միությունում[11]։ Նյու Յորքում ճարտարապետության պատմություն ուսումնասիրելիս սկսել է զբաղվել արվեստի և ճարտարապետության միջև եղած կապերով, որը շարունակվել է նրա ամբողջ կյանքի ընթացքում[12]։
1949 թվականի մայիսի 17-ին Մոնրեալում ամուսնացել է ֆրանս-գերմանական ծագում ունեցող Ժան Լամբերտի հետ[13], որը տնտեսական խորհրդատու էր[14][15][16][17]։ 1954 թվականին զույգն ամուսնալուծվել է[13], որից հետո Ֆիլիսը որոշել է մնալ Փարիզում ու միայնակ ապրել և աշխատել իր արվեստի և քանդակագործության արվեստանոցում[18]։
1951 թվականին հայրը՝ Սեմյուել Բրոֆմենը, իր չորս երեխաների համար հիմնադրել է հոլդինգային ընկերություն, որտեղ Ֆիլիսն ստացել է 22% բաժնեմաս։ Այն վերահսկում էր ընտանեկան The Seagram Company Ltd. թորման կայսրությունը, որը ժամանակի ընթացքում վերահսկում էր միլիարդավոր դոլարների խմիչքներ, անշարժ գույք, նավթ և գազ և քիմիական ընկերություններ[19]։
Մինչ Ֆիլիսն ապրում էր Փարիզում, Seagram Company Ltd ընկերությունը հոր հանձնարարականով նոր կենտրոնակայան էր ծրագրում բացել Նյու Յորքում։ Փարիզում գտնվելու ընթացքում նա ծանոթացել էր ժամանակի նորագույն գեղարվեստական և ճարտարապետական շարժումների հետ։ Նա վճռականորեն դեմ էր շենքին, որն արդեն նախագծվել էր Պերեյրայի և Լաքման ճարտարապետների կողմից։ 1954 թվականի հունիսի 28-ով թվագրված ութ էջանոց հորն ուղղված նամակում 27-ամյա Ֆիլիսին հաջողվել է նրան վերանայել տալ նախնական նախագիծը։ Նրան տրվել է համապատասխան այլընտրանք գտնելու հանձնարարություն և վեց շաբաթ տևած ընդլայնված պրպտումներից հետո Միս վան դեր Ռոեն առաջադրվել է որպես նոր թեկնածու։ Վերջինս ընդունել է նախագիծը և դարձել Ֆիլիսի մենթորը` աջակցելով նրա՝ ճարտարապետ դառնալու ցանկությանը[11]։ 1954 - 1958 թվականներին նա տարված էր Նյու Յորքի Պարկ պողոտայում գտնվող Սիգրեմ շենքի նախագծման և կառուցման գործընթացով։ 1958 թվականին ընդունվել է Յեյլի ճարտարապետական դպրոց, բայց հետո տեղափոխվել Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ ավելի լավ էր ուսուցանվում այն, ինչ ինքն ուզում էր սովորել[11][18]։ 1958 թվականին Միս վան դեր Ռոեն, որը 1938 թվականից ծառայում էր որպես IIT ճարտարապետության բաժնի վարիչ, հրաժարական է տվել[20] իր պաշտոնից։
Ավելի ուշ Լամբերտը դարձել է Սիգրեմ շենքի խորհրդատուն, որին վստահված է դրա պահպանությունը, ներառյալ բոլոր ցուցահանդեսների և հավաքածուների վերահսկումը և համադրումը, մինչև 2000 թվականը[11]։
1963 թվականին մագիստրոսի կոչում ստանալուց հետո ընտանիքի կողմից հանձնարարություն է ստացել նախագծել արվեստի կենտրոն Մոնրեալում, որը հայտնի է դարձել որպես «Կատարողական արվեստի Սեգալ կենտրոն»՝ ի պատիվ իր մայրիկի[21]։
1973 թվականին Շերբրուկ փողոցում գտնվող Վան Հորնի առանձնատան քանդումից հետո քսաներեք քաղաքացիական խմբեր կազմել են Sauvons Montréal- ը։ Լամբերտը դարձել է Շուղնեսի գյուղի շրջանը վերակենդանացնելուն ուղղված պայքարի ջատագովներից մեկը[21]։
1975 թվականին հիմնադրել է «Héritage Montréal» պահպանման խումբը[22], մինչև 1983 թվականը եղել է դրա նախագահը[10]։ Խումբը միջոցներ է հավաքել, որպեսզի պահպանության խմբերը կարողանան քայլեր ձեռնարկել։ Քանդումը դադարեցնելու համար նրանք օգտագործել են երթեր փողոցներում, գովազդների և բուկլետների հրատարակում և աշխատանք բնակիչների հետ։ Նրանք ստեղծել են Կանադայի խոշորագույն շահույթ չհետապնդող կոոպերատիվ տների վերանորոգմումը՝ Միլթոն-Փարքը։
Ֆիլիսը նաև քանդելուց փրկել է Շուղնեսի Հաուսը՝ այն գնելով։ 1989 թվականին 19-րդ դարի առանձնատունը դարձել է ճարտարապետության կանադական կենտրոնի (CCA) մաս[21]։
Նա ցածր և միջին եկամուտ ունեցող թաղամասերի վերանորոգման գործում ներդրումները համարում էր նույնքան կարևոր, որքան հուշարձանների պահպանությունը կամ նորակառույց շենքերը։ 1997 թվականից ի վեր գլխավորել է զբաղեցրել է Մոնրեալի ներդրումային հիմնադրամը (FIM)։ Այն ներգրավում էր մասնավոր հատվածի ներդրումները համայնքային բնակարանային տնտեսության մեջ` դուրս գալով կառավարության ծրագրերի սահմաններից[21]։
1979 թվականին հիմնադրել է ճարտարապետության կանադական կենտրոնը (CCA)՝ ազդեցիկ թանգարան և հետազոտական կենտրոն Մոնրեալի Շուղնեսի գյուղ թաղամասում և այն ֆինանսավորելու համար նվիրաբերել 750,000 Սիգրեմի բաժնեմաս։ Կենտրոնում տեղակայված են ճարտարապետական գծագրերի, գրքերի, լուսանկարների և արխիվային նյութերի ընդարձակ հավաքածուներ։ Կենտրոնի գերագույն գերակայությունը ճարտարապետական ժառանգության պահպանումն է[23]։
Աշխատել է Cemp-ի դուստր ձեռնարկության՝ Cadillac Fairview-ի տնօրենների խորհրդում, որի համար հետագայում կառուցել է ծրագրի մշակողի գրասենյակները։ Կրկին նա առաջարկել է աշխատել Միսի հետ և կառուցել Տորոնտո-Դոմինիոն կենտրոնը[24]։
Նրա աշխատանքը ներառում է նաև Լոս Անջելեսի՝ ճարտարապետ Ջին Սամերսի հեղինակած Millennium Biltmore հյուրանոցի վերականգնման աշխատանքները։
1990 թվականին նա Պրատի ինստիտուտից ստացել է ճարտարապետության Կերպարվեստի դոկտոր պատվավոր կոչումը։ 1992 թվականին Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի սպա է դարձել, պատվավոր կոչումներ ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի շուրջ 26 համալսարաններում։
1985 թվականին նրան դարձրել են Կանադայի շքանշանի անդամ, 1990 թվականին՝ սպա, իսկ 2001 թվականին՝ ուղեկից։ 1985 թվականին ստացել է Քվեբեկի ազգային շքանշանի ասպետի կոչում, իսկ 2005 թվականին՝ Մեծ սպայի։
2006 թվականին Նեշնլ Բիլդինգ թանգարանի կողմից արժանացել է Վինսենթ Սքալի մրցանակի։ Գործադիր տնօրեն Չեյզ Ռինդը հայտարարել է. «Թանգարանը պատիվ ունի Ֆիլիս Լամբերտին շնորհել 2006 թվականի Սքալի մրցանակը` կառուցված միջավայրի նախագծման ընթացքում ունեցած ակնառու նվաճումների համար»[25]։
2007 թվականին Լամբերտի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել Citizen Lambert: Joan of architecture վերնագրով։
Լամբերտը «Ոսկե առյուծ»-ի դափնեկիր է դարձել Վենետիկի ճարտարապետության 14-րդ բիենալեում[26]։ 2016 թվականին արժանացել է Արվեստների Վոլֆ մրցանակի[27]։
Բլանշ Լեմկո վան Գինկելի, Կոռնելիա Օբեռլանդերի ու Դենիս Սքոթ Բրաունի հետ նա մեկն է այն չորս հայտնի կին ճարտարապետներից, որոնց մասին նկարահանվել է 2018 թվականի «Քաղաքային երազողներ» վավերագրական ֆիլմը[28]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիս Լամբերտ» հոդվածին։ |
|