Ֆիլոտոպսիս բնավորվող | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Phyllotopsis nidulans
|
Ֆիլոտոպսիս բնավորվող, (լատին․՝ Phyllotopsis nidulans) Pleurotaceae ընտանիքին պատկանող սունկ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տհաճ հոտով և համով, ուտելի պտղամարմնով սունկ է, որի 3-10 սմ տրամագծով, թարմ վիճակում բոսորավարդագույն կամ նարնջադեղին, չորացած՝ դեղնաշագանակագույն գլխարկը թավշյա է, տափակ կամ ուռուցիկ։ Թույլ վարդագույն, դեղնավուն պտղամիսը զաֆրանադեղին է, չորացած վիճակում՝ սպիտակ։ Թիթեղները գլխարկի գույնից ավելի վառ են։ Ոտիկը բացակայում է։ Սպորափոշին բաց գորշավուն է։ Էլիպսաձև կամ լոբաձև, հարթ սպորները 5-6 x 2,5-3,5 մկմ են[1]։
Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկ[1]։
Հայաստանում հանդիպում է հազվադեպ, 1600 մ բարձրության վրա, խմբերով, չորացած ծառերի ոստերի վրա, կաղնու-բոխու անտառներում, հոկտեմբեր ամսին։ Քսիլոտրոֆ է[1]։
Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Վտանգված տեսակ է[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլոտոպսիս բնավորվող» հոդվածին։ |
|