Ֆինանսական իրավունք, իրավունքի ու իրավաբանական գիտության ճյուղ, որը կարգավորում է հանրային ֆինանսների (պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող ֆինանսներ) կուտակման և բաշխման ընթացքում առաջացող հասարակական հարաբերություները։
Ֆինանսական իրավունքի կարգավորման առարկա են համարվում այն հասարակական հարաբերությունները,որոնք առաջանում են պետության ֆինասական գործունեության ընթացքում, ֆինանսական միջոցների կուտակման, բաշխման, օգտագործման գործընթացում։ Ֆինանսական իրավունքի կարգավորման առարկայում կարևոր դեր են խաղում տուգանային հարաբերությունները, տարբեր մակարդակների բյուջեների ձևավորման հետ կապված հարաբերությունները։ Ֆինանսական իրավունքի տեսաբանները ֆինանսական իրավունքը համարում են հանրային իրավունքի ինքնուրույն ճյուղ, որը հիմնականում վարչաիրավական բնույթ ունի։ Սակայն հանրային իրավունքի շրջանակներում ֆինանսաիրավական հարաբերությունները հաճախ կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով։ Օրինակ՝ քաղաքացիների ու առևտրային բանկերի ու ապահովագրողների միջև հարաբերությունները։
Ֆինանսական իրավունքի նորմերով կարգավորվում են պետության և մունիցիպալ կազմավորումների ֆինանսական գործունեության ընթացքում ծագող հասարակական հարաբերությունները։ Ֆինանսական իրավունքի ճյուղով կարգավորվող հասարակական հարաբերությունները մի շարք առանձնահատկություններ ունեն․
Իրավունքի համակարգում իրավունքի ճյուղերի առանձնացման չափանիշ է ոչ միայն կարգավորման առարկան, այլև մեթոդը։ Իրավունքի կարգավորման մեթոդը հասարակական հարաբերությունների մասնակիցների վրա ներգործության եղանակների, հնարքների ամբողջություն է։ Իրավական կարգավորման հիմնական մեթոդներն են թույլատրումը, արգելքը, պարտավորեցումը։ Ֆինանսական իրավունքում մեծամասնություն են կազմում պարտավորեցնող նորմերը։ Արգելող և թույլատրող նորմերը ֆինանսական իրավունքում ունեն ավելի շատ ապահովիչ դեր։ Արգելող մեթոդը պայմանավորված է իրավունքի արգելող նորմերով։ Դրանք պասիվ բնույթի պարտականություններ, որոնք նախատեսում են սուբյեկտի համար որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պարտականություն։ Թույլատրող մեթոդի դեպքում սուբյեկտն իր իրավունքն իրացնում է իր ցանկությամբ ու գործողություններով։
Ֆինանսական իրավունքի առանձնահատկություններից են՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինանսական իրավունք» հոդվածին։ |