Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ֆինանսների կառավարում, կառավարման համակարգ, որն ուղղված է ֆինանսական ռեսուրսների և դրանց շարժի կառավարմանը։ Ինչպես մյուս կառավարման համակարգերը՝ ֆինանսական կառավարումը ևս իրագործվում է պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի և վերահսկողության հիմնական գործառույթների իրականացմամբ։
Ֆինանսական կառավարման դերը որոշակի նպատակի իրականացմանն ուղղված ակտիվների ձեռքբերումը, ֆինանսավորումը և կառավարումն է։ Կազմակերպություններում ֆինանսական կառավարումն իրականացվում է երկու ուղղությամբ՝
Ակտիվների կառավարման շրջանակներում ֆինանսական կառավարումը կարող է լուծել հետևյալ խնդիրները.
Պասիվների կառավարումը վերաբերում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների աղբյուրների որոնմանը, այլև այն կառուցվածքի ձևավորմանը, որը ծախսված մեկ միավոր կապիտալի դիմաց ապահովում է առավելագույն հատույց։
Միկրոմակարդակում ֆինանսական կառավարման օբյեկտներ են կազմակերպության ակտիվները և պասիվները, իսկ որպես սուբյեկտ հանդես են գալիս ֆինանսական ծառայության աշխատակիցները։
Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրների լուծումը պահանջում է, թե ֆինանսական պլանավորման համակարգի որ տարրերի հետ են դրանք առավելապես կապված և ինչ գործիքներ կարող են օգտագործվել դրանց լուծման համար։
Ֆինանսական պլանավորման կազմակերպումը արդյունավետ է երբ.
ՙՖինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը կազմակերպության ֆինանսական գործունեությանն առնչվող որոշումների կայացման և իրականացման համար պատասխանատվություն կրող կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների ամբողջությունն է։ Փոքր կազմակերպություններում ֆինանսական կառավարման ծառայություն չի ձևավորվում, և բոլոր ֆինանսական պարտականությունները հիմնականում դրվում են մեկ մարդու՝ կազմակերպության սեփականատիրոջ, կառավարչի կամ գլխավոր հաշվապահի վրա։ Միջին և խոշոր կազմակերպություններում ֆինանսական գործունեության համակարգման և գործառույթների իրականացման համար ստեղծվում է ֆինանսական հատուկ ծառայություն՝ համապատասխան ստորաբաժանումներով։ Ֆինանսական գործունեության կառավարման բնագավառում կարևոր են պատասխանատվության կենտրոնների հիման վրա ձևավորվող կառուցվածքները։
Պատասխանատվության կենտրոնը կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է, որի ղեկավարն ամբողջությամբ վերահսկում է ֆինանսական գործունեության այս կամ այն ոլորտը, ինքնուրույն կայացնում որոշումներ և կրում պատասխանատվություն նորմատիվային ցուցանիշների կատարման համար։ Պատասխանատվության կենտրոնների հիման վրա ֆինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը ձևավորվում է հետևյալ կերպ.
Վերահսկողությունը տնտեսավարող սուբյեկտների արտադրական ու ֆինանսատնտեսական գործունեության անքակտելի մասն է։ Ֆինանսական պլանավորման համակարգի հետազոտման ժամանակ մատնանշվում է դրա սերտ կապը կազմակերպության ֆինանսական վերահսկողության համակարգի հետ։ Պլանավորումն ու վերահսկողությունը կառավարման տարբեր գործառույթներ են՝ դրանց գոյությունը կազմակերպության տնտեսական գործունեության առանձին անհնար է, քանի որ դրանք փոխպայմանավորում և փոխլրացնում են միմյանց։