Ֆլասան (ֆր.՝ Flassan), համայնք Ֆրանսիայի Վոքլյուզ դեպարտամենտում, Պրովանս Ալպեր Լազուր ափ։ Պատկանում է Մորմուարոն կանտոնին։ Տեղացիներին անվանում են Flassanais[3]։
Ֆլասանը գտնվում է Ավինյոնից 38 կմ հյուսիս-արևելք։ Հարևան համայնքներն են Վիլ-սյուր-Օզոնը՝ հարավում, Մորմուարոն՝ հարավ-արևմուտքում, Բեդուանը՝ հյուսիս-արևմուտքում։
Համայնքը տեղակայված է Օզոն գետի վրա, Վանտու լեռան ստորոտին[4]։
Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 412 մարդ։
Բնակչության թվաքանակը
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
237 | 249 | 251 | 295 | 332 | 341 | 412 |
- Ռոմանական ոճով կառուցված եկեղեցի (13-րդ դար)
- Նոտր-Դամ եկեղեցի (14-րդ դար)
- Վոբոնն ամրոց (18-րդ դար)
-
Եկեղեցի Ֆլասանում
-
Փողոց Ֆլասանում
-
Ֆլասանի քաղաքապետարան
-
Վանտու լեռը՝ Ֆլասանից