Ֆլավիա դե Օլիվեյրա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Flavia de Oliveira Վիքիպահեստում |
Ֆլավիա դե Օլիվեյրա (պորտ.՝ Flávia de Oliveira, հուլիսի 17, 1983, Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա[1]), բրազիլացի մոդել։
Մոդելային բիզնեսում է 2001 թվականից։ Առաջին գործարքը կնքել է Ford Model Management գործակալության հետ[2]։ Այդ իսկ տարվանից մասնակցել է Yigal Azrouel-ի, Giorgio Armani-ի Nina Ricci-ի ցուցադրություններին Փարիզում, Նյու Յորքում, Միլանում[3]։ Հաջորդած քառամյա ընդմիջումից հետո՝ 2005 թվականի դեկտեմբերին վերսկսել է մոդելային կարիերան․ նրա լուսանկարները հայտնվել են Vogue ամսագրի իտալական հրատարակոթյան շապիկին[2]։ Հեղինակավոր style.com կայքի հրապարակած վարկանիշի համաձայն՝ 2006 թվականի վերջերից տեղ է գրավել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների տասնյակում[2]։
Տարբեր ժամանակներում Ֆլավիան մասնակցել է Armani-ի, Blumarine-ի, Borbonese-ի, Cesare Paciotti-ի, Դոլչե և Գաբանա-ի, El Corte Inglés-ի, Elie Tahari-ի, Gant-ի, GAP-ի, Goldenpoint-ի, H&M-ի, Iceberg-ի, Laura Biagiotti-ի, Kenneth Cole-ի, Nina Ricci-ի, Oscar de la Renta-ի, Ralph Lauren-ի, Ona Saez-ի, Priscila Darlot-ի, Rapsodiaի, Richmond-ի, Russell & Bromley]]-ի, Salvatore Ferragamo-ի, Schutz-ի, Tommy Hilfiger-ի, Dior-ի, Valentino-ի, Missoni-ի, Elie Saab-ի, Chanel-ի և նորաձևության այլ տների դիզայներների կազմակերպած ցուցադրություններին։
2006, 2007, 2008, 2010 և 2011 թվականներին հրավիրվել է մասնակցելու «Victoria’s Secret» ընկերության կազմակերպած տարեվերջյան ամփոփոիչ ցուցադրություններին[4]։
рост = 175 см<r
Հասակը՝ 175 սմ[5],
կուրծքը՝ 86,5 սմ[5],
գոտկատեղը՝ 61 սմ[5],
կոնքերը՝ 89 սմ[5],
մազերի գույնը՝ սև[5],
աչքերի գույնը՝ կանաչ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլավիա դե Օլիվեյրա» հոդվածին։ |
|