![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1880 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1968 (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Մանգասար Մանգասարյան |
Ամուսին(ներ) | Ռայմոնդ Հիչքոք |
Ֆլորա Զաբել Հիչքոք՝ ծնունդով Զաբել Մանգասարյան (ապրիլի 1, 1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 7, 1968, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], հայազգի ամերիկացի XX դարի սկզբի Բրոդվեյի հայ աստղ[2], համր կինոյի առաջին դերակատարներից։
Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքը ծնվել է 1880 թվականին Կոստանդնուպոլսում, գրող, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի ընտանիքում։ Հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Մանգասարյանները 1881 թվականին Կոստանդնուպոլսից տեղափոխվում են ԱՄՆ և հաստատվում Չիկագոյում[3]։
Զաբելի երազանքն էր դառնալ դերասանուհի, և 20 տարեկանում նա մեկնում է Նյու Յորք։ Բրոդվեյում դեբյուտել է 1900 թվականին «San Toy» ներկայացումում Փոփիի (անգլ.՝ Poppy) դերով[4]։
1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված բրոդվեյան դերասանուհին ամուսնանում է հանրահայտ ամերիկյան դերասան, Բրոդվեյի թատրոնների աստղ Ռայմոնդ Հիչքոքի հետ։ Ամուսնական զույգը ոչ միայն հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, այլև համատեղ բեմադրություններ էր իրականացնում։ Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոքը նաև առաջին կին աստղերից մեկը դարձավ ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերում։
1929 թվականից՝ ամուսնու մահից հետո[5], նա սկսում է հազվադեպ երևալ բեմում և նկարահանվել կինոյում։ Սկսել է զբաղվել հագուստի դիզայնով, դարձել է Jacques Bodart Inc. ընկերության համագործակիցն ու դիզայները[4]։ Ֆլորա Զաբելը մահացել է 1968 թվականին՝ 88 տարեկան հասակում[6]։
Ֆլորա Զաբելի առավել հայտնի ֆիլմերից են՝
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա Զաբել» հոդվածին։ |
|