![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Քեյսի Աֆլեք |
Ֆլորիանա Լիմա (անգլ.՝ Floriana Lima, մարտի 26, 1981[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ Մարմնավորում է դետեկտիվ Մեգի Սոյերին The CW հեռուստաալիքի «Սուպերգրլ» հեռուստասերիալում։
Լիման ծնվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում[3][4]։ Ունի իտալական ծագում[5]։ 1999 թվականին ավարտել է ավագ դպրոցը[6] և ընդունվել է Օհայո նահանգի համալսարան[4]։ Այն ավարտելուց հետո աշխատել է Կոլումբուս քաղաքի NBC4 հեռուստաալիքում որպես արտադրության գծով օգնական[7]։ Ցանկանալով սկսել դերասանական գործունեություն՝ տեղափոխվել է Լոս Անջելես[4][8]։
Լիման կատարել է հիմնական դեր «Խեղճ Փոլ» (2008-2009) համացանցային սերիալում և Fox հեռուստաալիքի «Մաֆիայի բժիշկ» (2012-2013) հեռուստասերիալում։ Կատարել է երկրորդկան դեր NBC հեռուստաալիքի «Հավատարմություն» (2015), ABC հեռուստաալիքի «Ընտանիք» (2016) և Fox հեռուստաալիքի «Մահացու զենք» (2016) հեռուստասերիալներում։ 2016 թվականին Լիման սկսել է մարմնավորել դետեկտիվ Մեգի Սոյերին The CW հեռուստաալիքի «Սուպերգրլ» հեռուստասերիալում[9]։
Լիման նաև նկարահանվել է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին», «Ոգիների հետ խոսացողը», «Մելռոուզ Փլեյս», «Հաուս», «Պարզ տեսարանից», «Ֆրանկլին և Բեշ» և «C.S.I.: Հանցանքի վայր» հեռուստասերիալներում։
2016 թվականից Լիման սկսել է հանդիպել դերասան Քեյսի Աֆլեքի հետ[10]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | Տերմինատոր։ Պայքար ապագայի համար | Terminator: The Sarah Connor Chronicles | Ֆրենի | Էպիզոդ. «The Turk» |
2008 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Հեյլի | Էպիզոդ. «Rebound Bro» |
2008 | Արտոնյալ | Privileged | Բարմեն | Էպիզոդ. «Pilot» |
2008 | Իմ անձնական թշնամին | My Own Worst Enemy | տեխնոլոգ | Էպիզոդ. «Henry and the Terrible... Day» |
2009 | Ոգիների հետ խոսացողը | Ghost Whisperer | Էպիզոդ. «Body of Water» | |
2009 | Էլիսոն Սթոների ծրագիրը | The Alyson Stoner Project | Ֆլորի | |
2009 | Մերլոուզ Փլեյս | Melrose Place | Կառլա | Էպիզոդ. «Nightingale» |
2008-09 | Խեղճ Փոլ | Poor Paul | Էլիզաբեթ | Ուեբ սերիալ. հիմնական դեր |
2010 | Գիշերային թագավորներ | Kings by Night | Ամանդա | Հեռուստաֆիլմ |
2010 | Հաուս | House M.D. | Գաբրիելա | Էպիզոդ. «Black Hole» |
2010 | Պարզ հայացքից | In Plain Sight | Ռոբին Քասատո | Էպիզոդ. «Death Becomes Her» |
2010 | Գլորի Դեյզ | Glory Daze | Մայա | Էպիզոդ. «Hungry Like Teen Wolf» և «Why Shant This Be Love?» |
2011 | Քլոե թագավորի ինը կյանքերը | The Nine Lives of Chloe King | Լիլա Մոնտիերո | Էպիզոդ. «Girls Night Out» |
2011 | Ֆրանկլին և Բեշ | Franklin & Bash | Ամելիա | Էպիզոդ. «Go Tell It on the Mountain» |
2012-13 | Մաֆիայի բժիշկ | The Mob Doctor | Բուժքույր Ռոզա «Ռո» Քուինտերո | Հիմնական դեր |
2013 | Հավայի 5.0 | Hawaii Five-0 | Էլիսոն Հաթչինս | Էպիզոդ. «Ua Nalohia» |
2014 | Պայծառատեսը | Psych | Լավ | Էպիզոդ. «The Breakup» |
2015 | Հավատարմություն | Allegiance | Միշել Պրադո | Երկրորդական դեր |
2016 | Ընտանիք | The Family | Բրայդի Քրուզ | Հիմնական դեր |
2016-17 | Մահացու զենք | Lethal Weapon | Միրանդա Ռիգզ | Երկրորդական դեր |
2016- | Սուպերգրլ | Supergirl | Մեգի Սոյեր | Հիմնական դեր (2-րդ եթերաշրջան) Երկրորդական դեր (3-րդ եթերաշրջանից) |
|