Ֆյամետտայի տեսիլք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1878 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
A Vision of Fiammetta by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Ֆյամետտայի տեսիլք» (անգլ.՝ A Vision of Fiammetta), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1878 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Էնդրու Լլոյդ Ուեբերի հավաքածուում։
Ստեղծագործությունը նկարչի «երկակի աշխատանքներից» մեկն է. այն հանդիսանում է Ռոսսետտիի «Բալլադներ և սոնետներ» (1881) ժողովածուի լրացումը։ Նկարում պատկերված է Ֆյամետտան՝ Ջովաննի Բոկաչչոյի սիրեցյալը և մուսան (մինչև այժմ էլ ապացուցված չէ՝ իրակա՞ն, թե՞ հորինված կերպար է Ֆյամետտան[1])։ Նկարի համար բնորդուհի է եղել Մարիա Սպարտալի Սթիլմանը[2]։
Նկարի շրջանակին շարադրված է երեք տեքստ՝ Ջովաննի Բոկաչչոյի սոնետը՝ նվիրված Ֆյամետտային, որն էլ այս ստեղծագործության ստեղծման համար ոգեշնչում է ծառայել, դրա թարգմանությունը Ռոսսետտիի կողմից և Ռոսսետտիի ևս մեկ բանաստեղծություն[2]։
Սկզբնապես նկարը ձեռք է բերել գործարար Ուիլյամ Ալֆրեդ Թյորները (1839-1886)[3], որի հավաքածուում արդեն կային Ռոսսետտիի մի քանի այլ աշխատանքներ։ Ներկայումս նկարը գտնվում է Էնդրու Լլոյդ Ուեբերի հավաքածուում[2]։