Ֆյոդոր Կոնյուխով ռուս.՝ Фёдор Филиппович Конюхов | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Chkalove, Պրիազովսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Q19822608?, Maritime College in Odesa?, Q4069486? և Սանկտ Պետերբուրգի ճեմարան |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, նկարիչ, ocean rower, լրագրող, գրող, ռազմական գործիչ և ճանապարհորդ |
Ամուսին | Irina Konyukhova? |
Կուսակցություն | Արդար Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | konyukhov.ru |
Fyodor Konyukhov Վիքիպահեստում |
Ֆյորդոր Ֆիլիպովիչ Կոնյուխով (դեկտեմբերի 12, 1951, Chkalove, Պրիազովսկի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ, Չկալովա գյուղ, Զապորոժիե), ռուս ճանապարհորդ, գրող, նկարիչ, ազատ աերոստարտի օդաչու և ուղղափառ եկեղեցու հոգևորական։
ԽՍՀՄ սպորտային զբոսաշրջության վաստակավոր սպորտի վարպետ, ԽՍՀՄ նկարիչների, Ռուսաստանի գրողների և լրագրողների միության անդամ։ Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի ակադեմիկոս։
Ավարտել է Բոբրույսկ քաղաքի № 15 ուսումնարանը (նկարչական քոլեջ)՝ փայտագործի մասնագիտությամբ, Օդեսայի ծովագնացության ուսումնարանը (նավավար), ապա Սանկտ Պետերբուրգի արկտիկական ուսումնարանը (նավի մեխանիկ)։ Հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ճեմարանում։
1983 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի նկարիչների միություն (այդ ժամանակ նա ամենաերիտասարդն էր)։ 1996 թվականից Մոսկվայի նկարիչների միության անդամ է, «Գրաֆիկա» բաժնի անդամ է, իսկ 2001 թվականից՝ նաև «Արձան» բաժնի։ Նա ավելի քան 3000 նկարի հեղինակ է, ռուսական և համաշխարհային ցուցանհանդեսների մասնակից է։ 2012 թվականից Նկարչությա ռուսական ակադեմիայի ակադեմիկոս է։
Ռուսաստանի գրողների միության անդամ է։ 9 գրքի հեղինակ է։ 2001 թվականին արդեն կատարել էր ավելի քան 40 արշավներ, որոնք նա արտահայտել է իր նկարներում և գրքերում։
Կատարել է 5 շուրջերկրյա նավարկություն և 17 անգամ հատել է Ատլանտյան օվկիանոսը։ 2013 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2014 թվականի մայիսի 31-ը «Տուրգոյակ» նավակով անցել է ամբողջ Խաղաղ օվկիանոսով՝ Կոնկոն (Չիլի) նավահանգստից մինչև Բրիսբեն (Ավստրալիա)։ Ճանապարհորդության վրա ծախսել է 160 օր, Կոնյուխովը ցույց տվեց լավագույն արդյունքը միայնակ նավակով օվկիանոսում նավարկելու և առանց ուրիշ նավահանգիստ ու առանց ուրիշի օգնության (նրա նախորդ լավագույն արդյունքը 273 օրն էր)[1]։
2016 թվականի հուլիսի 12-ին, իր օգնող խմբի շնորհիվ պատրաստվելուց հետո նա սկսեց իր թռիչքն ամբողջ աշխարհի շուրջ «Morton» օդապարիկով, որը պատրաստել էր Cameron Balloons ընկերությունը։ Թռիչքը սկսվել է Նորտհեմ քաղաքից։ Ֆյոդոր Կոնյուխովը բարեհաջող վայրէջք է կատարել է Ավստրալիայի արևմուտքում[2]։
2010 թվականի մայիսի 22-ին Զապորոժիեում ձեռնադրվել է Վլադիմիր եպիսկոպոսի կողմից[3]։ Ձեռնադրվելու առթիվ, նա որոշեց ժամանակավորապես դադարեցնել ճանապարհորդությունները․
Ես արդեն քառասուն տարի է ճանապարհորդում եմ, ինչպես Մովսեսը՝ անապատով։ Քիչ ժամանակ է մնացել աղոթելու համար… Հասունանալով ես հասկացա, որ աշխարհում չկա միայնություն։ Քանի որ օվկիանոսում քո կողքին լողում են կետերը կամ դելֆինները, երկնքում ճախրում են թռչունները, իսկ բևեռի ճանապարհին հանդիպում են արջեր և փոկեր։ Բացի այդ ես հաստատ գիտեմ, որ իմ կողքին միշտ Աստվածն է և սրբերը, ում դու աղոթում ես։ Մեծ օվկիանոսում, բացի նրանցից էլ ոչ ոք ի վիճակի չէ քեզ օգնելու[4]։ |
2010 թվականի հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Կոնյուխովը մեկնել է նոր արշավի, դեպի Եթովպիա՝ Եթովպիայի իշխանության խնդրանքով, նրան տալով հանձնարարություն հարթել հարմար ճանապարհ, որը հետագայում կօգտագործվեր զբասաշրջության համար[5]։
2010 թվականի դեկտեմբերի 19-ին Նիկոլայ Հրաշագործին նվիրված տոնին նա ձեռնադրվեց, որպես քահանայի օգնական[6]։ Նա Զապորոժիեի թեմի անդամ է[7]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Կոնյուխով» հոդվածին։ |
|