Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ(ՖՍԳ),նեֆրոտիկ համախտանիշի առաջացման պատճառ երեխաների և պատանիների մոտ, ինչպես նաև երիկամային անբավարարության առաջատար պատճառ մեծահասակների մոտ[1]։ Այն նաև կոչվում է ֆոկալ գլոմերուլյար սկլերոզ կամ ֆոկալ նոդուլյար գլոմերուլոսկլերոզ[2]։ Այն համարվում է նեֆրոտիկ համախտանիշի առաջացման վեցերորդ պատճառը[3]։ Մինիմալ փոփոխությունների հիվանդությունը նեֆրոտիկ համախտանիշի ամենահաճախ հանդիպող պատճառն է երեխաների մոտ։ Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը և մինիմալ փոփոխությունների հիվանդությունը ունեն գրեթե նույն պատճառները[1]։
Առաջնային, երբ չկա ոչ մի հայտնի պատճառ, հիմնականում դրսևորվում է նեֆրոտիկ համախտանիշով
Երկրորդային, երբ առկա է հիվանդության առաջացման պատճառը և սովորաբար դրսևորվում է երիկամային անբավարարությամբ և պրոտեինուրիայով։ Այս հետերոգեն խմբի մեջ մտնում են տարբեր պատճառներ՝
Նկարում ներկայացված է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի կոլապսվող տարբերակը՝ կոլապսվող գլոմերուլոպաթիա։ Վերևում՝ կենտրոնի աջ կողմում երևում է կոլապսված կծիկը։ PAS դրական։ Երիկամի կենսազննում։
Առաջնային ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ ունեցող հիվանդների մոտ այս տեսակների առանձնացումը ունի կանխատեսական մեծ նշանակություն։ Կոլապսվող տարբերակը ունի տերմինալ երիկամային անբավարարության առաջացման մեծ հակում, մինչդեռ կծիկային տեսակը ունի տերմինալ երիկամային անբավարարության առաջացման ցածր ռիսկ։ Բջջային տեսակի կլինիկական դրսևորումները նման են վերևում նշված երկուսին, բայց կանխատեսման տեսանկյունից այն զբաղեցնում է միջին տեղ այս երկուսի միջև։ Հարդրունքային և չտարբերակված տեսակների կանխատեսական նշանակությունը դեռևս հստակ բացահայտված չէ։ Չտարբերակված տեսակը հանդիպում է հազվադեպ։ Կոլապսվող տեսակը ՄԻԱՎ վարակի դեպքում ամենահաճախ հանդիպող գլոմերուլոպաթիան է։
Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը կարող է առաջանալ ռեֆլյուքս նեֆրոպաթիայի արդյունքում առաջացող նեֆրոնների հարաճուն վնասմամբ։ Պրոտեինուրիան ոչ սելեկտիվ է և կարող է տատանվել սուբնեֆրոտիկից (<3.0գ/24ժ) նեֆրոտիկի սահմաններում[6]։
Ժառանգական ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման մի քանի գենետիկական պատճառներ կան։
ԳԵՆԵՐ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՖՍԳ1։ ACTN4
Այս խանգարման մեջ ներգրավված առաջին գենը համարվում է ACTN4-ը, որը կոդավորում է ալֆա-ակտին 4-ը։ Այս սպիտակուցը գտնվում է պոդոցիտներում։ Այս սպիտակուցի մուտացիաները բարձրացնում են ակտինին կապելու խնամակցությունը ու ներբջջային ագրեգատների քանակը, և նվազեցնում սպիտակուցների կիսաքայքայման ժամանակը։ Դեռևս անհայտ է, թե ինչպես է այս ամենը առաջացնում ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ։ Սպիտակուցների ագրեգացիան կարող է ունենալ տոքսիկ ազդեցություն պոդոցիտների վրա։ Բացի այդ, սպիտակուցների կիսաքայքայման պարբերության նվազումը կամ ակտինին կապող խնամակցության բարձրացումը կարող է վնասել ակտինի պոլիմերիզացիան և հետևաբար ազդում է պոդոցիտների բջջակմախքի կառուցվածքի վրա[7]։
ՖՍԳ2։ TRPC6
Երկրորդ գենը համարվում է TRPC6-ն, որը կոդավորում է TRP անցուղիները։ Ինչպես ACTN4-ն, այնպես էլ TRPC6 գենը գտնվում է պոդոցիտներում։ TRP անցուղիները ակտիվանում են տարբեր եղանակներով, օրինակ TRPC6 ակտիվանում է ֆոսֆոլիպազա C-ի միջոցով։ Անցուղու երկայնքով առկա է առնվազն վեց մուտացիա։ Դրանցից մեկը՝ P112Q-ն, պայմանավորում է ներբջջային կալցիումի ներհոսքի շատացումը։ Հայտնի չէ, թե ինչպես է այն առաջացնում ֆոկալ-սեգենտար գլոմերուլոսկլերոզ, բայց ենթադրվում է, որ խանգարվում է պոդոցիտների շարժունակությունը կամ առաջանում է պոդոցիտոպենիա[7]։
ՖՍԳ3։ CD2AP
Ժառանգական ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման հիմքում կարող է ընկած լինել նաև CD2AP գենը (CD2 ասոցացված սպիտակուց) կամ CMS գենը (Cas կապող սպիտակուց բազմաթիվ SH3 դոմեններով)։Այս գենը գտնվում է պոդոցիտներում և փոխազդում է fyn-ի և synaptopodin-ի հետ։ Հետազոտություններից մեկում հայտնաբերվել է, որ այս գենի սպլայսինգ մուտացիան ՄԻԱՎ ասոցացված ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ ունեցող երկու հիվանդների մոտ բերում է վնասված սպիտակուցի տրանսլյացիայի։ Տեսականորեն այն բերում է ակտին կապող սպիտակուցի վնասման, որի արդյունքում խախտվում է պոդոցիտների բջջակմախքը[7]։
ՖՍԳ4։ APOL1
Աֆրիկացիների մոտ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի հետ կապված է APOL1 գենի երկու տարբերակ։ Ենթադրվում է, որ այն համարվում է պաշտպանական մեխանիզմ Trypanosoma brucei rhodesiense-ի դեմ կամ այլ Ենթասահարային մակաբույծների դեմ, և ունի ժառանգման ավելի բարձր հավանականություն, եթե ժառանգվում է երկու ծնողից[8]։
ՖՍԳ5։ INF2
Ակտին սպիտակուցներին կարգավորող գեների ընտանիքը կոդավորող գենը՝ INF2 նույնպես կապված է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի հետ[9]։
SRN1։ NPHS2
Պոդոցին սպիտակուցը կոդավորող NPHS2 գենի մուտացիան[10] կարող է առաջացնել ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ[11]։ Այն ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի ռեցեսիվ տեսակն է[12]։ Հիվանդը պետք է ունենա մուտանտ NPHS2 գենի կրկնակի տարբերակ, ի տարբերություն հիվանդության ACTN4 և TRPC6 ասոցացված տեսակների, որոնք դոմինանտ են և հիվանդության դրսևորման համար բավարար է մեկ մուտանտ գենը։ Այս տարբերակը համարվում է ստերոիդ կայուն տեսակ։
Որոշ հետազոտողներ գտնում են, որ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման հիմքում ընկած է SuPARS գենը։
Մեկ այլ գեն ևս կապված է այս հիվանդության հետ՝ COL4A5[13]։
Երեխաների և որոշ մեծահասակների մոտ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը դրսևորվում է նեֆրոտիկ համախտանիշով՝ այտուց (քաշի ավելացում), հիպոալբումինեմիա (ալբումինի ցածր քանակ արյան մեջ), հիպերլիպիդեմիա և զարկերակային գերճնշում։ Մեծահասակների մոտ այն նաև դրսևորվում է երիկամային անբավարարությամբ և պրոտեինուրիայով, առանց արտահայտված նեֆրոտիկ համախտանիշի։
Հիվանդության անունը պայմանավորված է երիկամիկենսազննման պատկերով։ Ֆոկալ- ախտահարված են մի խումբ կծիկներ (ի տարբերություն դիֆուզի), սեգմենտար- կծիկների մի մասն է միայն ախտահարված (ի տարբերություն գլոբալի)[14], գլոմերուլոսկլերոզ—կծիկների սպիացում, սկլերոզացում։ Գլոմերուլոսկլերոզը սովորաբար լինում է PAS դրական և սկլերոտիկ սեգմենտներում հայտնաբերվում է իմունոգլոբուլին M-ը (IgM) և C3-կոնվերտազա ֆերմենտը (C3)[15]։
Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի խաղացողներ Սեան Էլիոթը և Ալոնզո Մոուրինգը ունեցել են Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ։ Մոուրինգը NephCure գործակալության ներկայացուցիչն է։ Պրոֆեսիոնալ բոդիբիլդեր Ֆլեքս Վիլերի մոտ ախտորոշվել է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ և ստացել է երիկամիփոխպատվաստում։ Կլայդ Սիմսը հեռացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից 2014 թվականին այս հիվանդության պատճառով[16]։
Գարի Քոլեման՝ ամերիկյան դերասան, ով հայտնի է ամերիկյան Diff'rent Strokes սիթքոմում Առնոլդ Ջեքսոնի դերով
Էդ Հեարն՝ բասկետբոլի մայոր լիգայի խաղացող՝ Նյու Յորք Մետսում և Կանզաս Սիթի Ռոյալսում
Արիես Մերիթը ցատկավազքի 110մ-ի աշխարհի ռեկորդակիր և 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ունեցել է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի կոլպսվող տարբերակը և ստացել է երիկամի փոխպատվաստում 2015 թվականի Աշխարհի առաջնությունից վերադառնալուց մի քանի օր հետո[18]։
↑Franceschini N, North KE, Kopp JB, McKenzie L, Winkler C (2006 թ․ փետրվար). «NPHS2 gene, nephrotic syndrome and focal segmental glomerulosclerosis: a HuGE review». Genet. Med. 8 (2): 63–75. doi:10.1097/01.gim.0000200947.09626.1c. PMID16481888.
↑Boute N, Gribouval O, Roselli S, Benessy F, Lee H, Fuchshuber A, Dahan K, Gubler MC, Niaudet P, Antignac C (2000 թ․ մայիս). «NPHS2, encoding the glomerular protein podocin, is mutated in autosomal recessive steroid-resistant nephrotic syndrome». Nature Genetics. 24 (4): 349–354. doi:10.1038/74166. PMID10742096.
↑Zhang J, Yang J, Hu Z (2017) Study of a family affected with focal segmental glomerulosclerosis due to mutation of COL4A5 gene. Zhonghua Yi Xue Yi Chuan Xue Za Zhi 34(3):373-376 doi: 10.3760/cma.j.issn.1003-9406.2017.03.013
NephCure Foundation Միակ կազմակերպությունն է, որը աջակցում է նեֆրոտիկ համախտանիշի և ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերզի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններին
Kidcomm Երիկամի հիվանդություններ (ՖՍԳ, նեֆրոտիկ համախտանիշ) ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված օնլայն հարթակ
FSGS Research Բրիգհամի և Կանց հիվանդանոցի՝ Հարվարդի բժշկական դպրոցի նեֆրոլոգների և գիտնականների թիմը աշխատում է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի և նեֆրոտիկ համախտանիշի պատճառը հայտնաբերելու համար երեխաների և մեծահասակների մոտ, շեշտը դնելով հիվանդությունների գենետիկական պատճառների վրա։