Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆոնյոդ | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Fonyód District?[1] | ||||
Մակերես | 5355±0 հեկտար | ||||
Բնակչություն | ▲5065 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 85[1] | ||||
Փոստային դասիչ | 8640 | ||||
Պաշտոնական կայք | fonyod.hu | ||||
| |||||
Ֆոնյոդ (հունգ.՝ Fonyód, գերմ.՝ Fonjod), առողջարանային քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Բալատոն լճի հարավային ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.773[3]:
Պատմական փաստաթղթերում բնակավայրը («Ֆունդոլի գյուղ» անվանումով) առաջին անգամ հիշատակվել է 1082 թվականին Հունգարիայի արքա Լադիսլավ Սուրբի նամակներից մեկում։ 1232 թվականին գյուղը ներառվել է Թիհանի աբբայությանը պատկանող բնակավայրերի ու հողամասերի ցանկում։ 14-րդ դարի քարտեզներում Ֆոնյոդը ցույց է տրված որպես ամրոց ունեցող կղզի՝ ընդարձակված Բալատոնի շրջագծում։ 1575 թվականին թուրքերը գրավել ու ավերել են ամրոցն ու գյուղը, որը մինչև 19-րդ դարը մնացել է անբնակ։
Բալատոն լճի շուրջբոլորը երկաթուղու անցկացումը նպաստել է գյուղի արագ զարգացմանը; 1900-ական թվականների սկզբից Ֆենյոդը վերածվել է առողջարանային բնակավայրի, որը 1910-ական թվականներին արդեն տարեկան հյուրընկալում էր հազարից ավել այցելու։ 1989 թվականին նրան քաղաքի կարգավիճակ է շնորհվել։
Քաղաքը հռչակվել է իր հանքային ջրով, որը շշալցվում և Fonyódi անվանումով վաճառքի է հանվում խորվաթական «Ագրոկոր» ընկերության «Յանա» մասնաճյուղի կողմից[4][5]։
Ֆոնյոդում գործում են նաև էլեկտրոնիկա թողարկող ձեռնարկություններ, որոնք պատկանում են ավստրիական cms electronics և իտալական Datalogic S.p.A. ընկերություններին[6]։
Ֆոնյոդը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնյոդ» հոդվածին։ |
|