Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆոսֆորական թթու ֆոսֆորական (օրթոֆոսֆորական) թթուն՝ H3PO4, ջրում լավ լուծվող, սպիտակ պինդ նյութ է։ Արդյունաբերական պայմաններում ֆոսֆորական թթուն ստանում են՝ ֆոսֆորային հանքը տաքացնելով խիտ ծծմբական թթվի հետ կամ ֆոսֆորի օքսիդը ջրում լուծելով։ Միջին ուժի, եռհիմն թթու է, կարող է առաջացնել երկհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ անիոններ և հետևաբար՝ 3 խումբ աղեր։ Օրթոֆոսֆորական թթվի անհիդրիդը ֆոսֆորի օքսիդն է՝ P2O5, որն օժտված է թթվային օքսիդների բոլոր հատկություններով, մասնավորապես փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ։ Եթե կազմելու լինեք P2O5-ի հետ ռեակցիաների հնարավոր երեք հավասարումները, ապա կնկատեք, որ օքսիդ-ալկալի մոլային հարաբերականությունը 1։2, 1։4 և 1։6 է։ Ֆոսֆորական անհիդրիդը բույն փոխազդում է ջրի հետ (ջերմանջատիչ ռեակցիա է)՝ առաջացնելով օրթոֆոսֆորական թթու։ Սառը ջրի մեջ լուծելիս ստացվում է մետաֆոսֆորական թթու։