Ֆորտեսքյու | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 760 կմ |
Ավազանի մակերես | 49 759 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Հնդկական օվկիանոս |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Portland River? |
Ջրի մարմիններ | Fourteen Mile Pool? |
Երկրամաս | Արևմտյան Ավստրալիա |
Ֆորտեսքյու, (անգլ.՝ Fortescue River), ցամաքող գետ ավստրալիական Արևմտյան Ավստրալիա նահանգի Պիլբարա շրջանում։ Նահանգի երրորդ ամենաերկար գետն է։
Գետի ակունքը սկիզբ է առնում Նյուման քաղաքից մոտ 30 կմ հարավ՝ Օֆթալիմա լենաշղթայի Դեդմեն Հիլլ լեռան մոտակայքում։ ֆորտեսքյուն նախ հոսում է Հյուսիսային մեծ մայրուղուն զուգահեռ, որի հետ արդյունքում հատվում է Մարբլ Բար քաղաքից մի փոքր դեպի հարավ։ Հետո գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ, այնուհետև արևմտյան՝ կրկին հատվելով հյուսիսային մայրուղու հետ։ Հետո հոսքի ուղղությունը կրկին հյուսիսային է։ № 1 Մայրուղուց ոչ հեռու Ֆորտեսքյուն շարունակում է հոսել արևմտյան ուղղությամբ՝ մինչև մոտ 40 կմ Դամպիր քաղաքից հարավ-արևմուտք ընկած հատվածում Հնդկական օվկիանոս թափվելը։ Գետաբերանը լայն է՝ 23.3 կմ² մակերեսով[1]։ Գետաբերանի տարածքը իրենից ներկայացնում է մի խոռոչ, որը լցված է ծովի ջրով և ներառում է ափամերձ դաշտերը։ Գետն ունի 24 վտակ։
Գետը ամառային անձրևներից հետո հունվար-փետրվար ամիսներին վարարում է, իսկ դրանից հետո՝ ցամաքում։ ֆորտեսքյուի երկարությունը կազմում է 760 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 49759 կմ² է[2][3]։
Գետը իր ժամանակակից անվանումը ստացել է 1861 թվականին ճանապարհորդ Ֆրենսիս Թոմաս Գրեգորիի գիտարշավների ժամանակ։ Վերջինս այն անվանել է Բրիտանական կայսրության գաղութների փոխնախարարի պատվին, ով ֆինանսավորել էր հետազոտական աշխատանքները[4]։
1982 թվականին գետի վրա կառուցվել է Օսթալմիայի ամբարտակը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտեսքյու (գետ)» հոդվածին։ |
|