Քաղաք | ||
---|---|---|
Ֆունադու | ||
մալդիվերեն` ފުނަދޫ | ||
Երկիր | Մալդիվներ | |
Ատոլլ | Շավիյանի | |
Համայնք | Shaviyani Atoll? | |
ԲԾՄ | 0 մ | |
Խոսվող լեզուներ | մալդիվերեն | |
Բնակչություն | 1599 մարդ (2006) | |
Ազգային կազմ | մալդիվցիներ | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Ժամային գոտի | UTC+5 | |
|
Ֆունադու (մալդիվերեն.` ފުނަދޫ), քաղաք Մալդիվյան կղզիների հյուսիսում, Շավիյանիի ատոլլի վարչական կենտրոնը։
Քաղաքը գտնվում է Մալդիվյան կղզիների 51 ատոլլներից մեկի՝ Շավիյաննիի վրա։ Պատկանում է Մալդիվների ափերը ողողող Լակադիվյան ծովի ավազանին։
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 0 մետր։ Քաղաքը մայրաքաղաք Մալեից գտնվում է 220 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Ըստ 2006 թվականին Մալդիվներում անցկացված մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1599 մարդ[1]։ Տղամարդիկ կազմում են ամբողջ բնակչության 48 %-ը, իսկ կանայք՝ 52 %-ը[2]։ Բնակչության բնական աճի ցուցանիշը ներկայացված է աղյուսակում.
1995 | 2000 | 2006 |
---|---|---|
432 | 799 | 1599 |
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի սեռատարիքային կազմը հետևյալն է. 18 տարեկանից փոքր՝ 47,3 %, 19-ից 25 տարեկան՝ 12,7 %, 26-ից 64 տարեկան՝ 34 % և 65-ից մեծ՝ 6 %:
Գրագիտության մակարդակը՝ 97, 53 %:
Ամենամոտ օդանավակայանը Հանիմադու միջազգային օդանավակայանն է։