Ֆուչուն լեռան մենաստանը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Huang Gongwang? |
տարի | 1348 |
ստեղծման վայր | Չժեցզյան |
ժանր | բնանկար |
նյութ | թուղթ |
հավաքածու | Կայսերական պալատի թանգարան և Zhejiang Provincial Museum? |
քաղաք | Չժեցզյան |
սեփականատեր | Կայսերական պալատի թանգարան, Zhejiang Provincial Museum?, Շեն Ճոու, Դուն Ցիչան և Qianlong Emperor? |
հատվածն է | Dwelling in the Fu-chun Mountains? և The Remaining Mountain? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Dwelling in the Fuchun Mountains Վիքիպահեստում |
«Ֆուչուն լեռան մենաստանը» (չինարեն՝ 富春山居圖), չինացի հայտնի նկարիչ Հուան Գունվանի նկարներից է՝ նկարված 1348-1350 թվականներին, 691,3 սմ երկարությամբ։ Նկարը մեր օրերում բաժանված է երկու մասի և գտնվում է տարբեր թանգարաններում։
Հուան Գունվանը նկարչությամբ սկսել է զբաղվել, երբ արդեն 50 տարեկան էր։ 1347 թվականին նա տեղափոխվել է Հանչժոուից հարավ-արևմուտք գտնվող Ֆուչուն լեռը և ապրել մինչև իր կյանքի վերջը։ Այստեղ էլ ստեղծել է իր մի քանի բնանկարները, ներառյալ՝ «Ֆուչուն լեռան մենաստանը»։
Հեղինակը նկարի վրա սկսել է աշխատել 1348 թվականին և ավարտել է երեք տարի անց՝ 1351 թվականին։ Նկարն ավարտելուց հետո այն նվիրել է դաոսյան մի քրմի։ 100 տարի անց այն ձեռք է բերել Մին դինաստիայի կայսերական նկարիչ Շեն Չժոուն (1427—1509)։ Չժու Ցզյանշենի (1465—1487) գահակալման տարիներին Շեն Չժոուն նկարը ուղարկել է մի անհայտ վայելչագրողի, որպեսզի մեկնաբանի այն։ Վերջինիս որդին նկարը գողանում է, և երկար տարիներ այն ձեռքից ձեռք է ընկնում։ Տարիներ անց Շեն Չժոուն տեսնում է, որ նկարը վաճառվում է շատ բարձր գնով։ Չժոուն այդքան գումար չուներ, որ վճարեր ու գներ, և ստիպված կրկնօրինակում է այն։ Հարյուրավոր տարիներ անց էլ նրա կրկնօրինակումը համարվում է բազմաթիվ կրկնօրինակումներից լավագույնը։
Կրկնօրինակը Շեն Չժոուն տալիս է իր ընկերոջը՝ Ֆան Շինին։ Ֆան Շինը հետամուտ է լինում նաև բնօրինակը գտնելուն։ Նա գնում է նկարը և տալիս Շեն Չժոուին։
Մի քանի դար նկարը տարբեր մարդկանց տներում է լինում, օրինակ՝ Թան Ժիի, Դոնգ Քիչանգի, Վու Ժենգզի։ Երբ մահանում է Վու Ժենգզը, նա կտակում է նկարը իր երրորդ որդուն՝ Վու Հոնգյուին։ Վերջինիս տունը հրդեհվում է, և նկարը լուրջ վնասներ է կրում։ Նրա զարմիկին հաջողվում է փրկել նկարը, և քանի որ այն վնասվածքներ էր ստացել, նա նկարը բաժանում է երկու մասի։ Փոքր մասը հետագայում անվանվում է « Լեռան կտորը» և 1956 թվականին տեղ գտնում Հանդժոուի նահանգային թանգարանում։
Իսկ նկարի ավելի մեծ կտորը հետագայում անվանվում է «Վույոնգ վարպետի մագաղաթը» և հայտնվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհատական հավաքածուներում։ 1950 թվականից այն տեղափոխվում է Թայվան և պահվում Թայբեյի Ազգային թանգարանում։
2011 թվականին նկարի առաջին հատվածը տեղափոխվել է «Թայբեյի ազգային պալատ» թանգարան որտեղ այդ տարվա հունիս-հուլիս ամիսներին ստեղծագործության երկու կեսերը երեքուկես հարյուրամյակից ավելի տևած անջատումից հետո վերջապես միացվել են[1] և ցուցադրվել թանգարանում։ Ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջացրել, դարձել 2011 թվականի ամենազանգվածային արթ-շոուն Թայվանում. նկարը դիտելու նպատակով թանգարան է այցելել 847,509 արվեստասեր[2]։