Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռիու Գրանդի դու Նորտի |
Հիմնվել է | 2012 |
Մակերես | 8518 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ֆուռնա Ֆեյա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Furna Feia), ազգային պարկ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում, Բրազիլիա։ Այն պարունակում է մեծ քարանձավային համակարգ։
Ֆուռնա Ֆեյան առաջին ազգային պարկն է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում։ Պարկի ստեղծումը կանգ է առել տարածքում իրագործվող հանքարդյունաբերության պատճառով, հիմնականում՝ կրաքարի, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության համար։ Որպես փոխզիջում՝ նախագծված պարկի տարածքից 700 հեկտարը հատկացվեց հանքարդյունաբերության ձեռնարկությանը, ինչով վերացավ հիմնական խոչընդոտը[1]։ Պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 5-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Նախագահ Դիլմա Ռուսեֆը պարկի ստեղծումը հռչակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը[3]։
Պարկը գտնվում է Կաատինգա բիոմում և զբաղեցնում է 8518 հա տարածք[2]։ Ազգային պարկն ընկած է Բարաունա և Մոսորո մունիցիպալիտետներում՝ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում[4]։ Ֆուրնա Ֆեյան Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի խոշորագույն քարանձավային համալիրն է։ Առայժմ հայտնաբերվել են ավելի քան 200 քարայրներ[3]։ Գլխավոր քարանձավն ունի 766 մետր երկարություն, և այն պարկի ամենակարևոր գրավչությունն է[1]։ Կան բույսերի 105 ու կենդանիների 135 տեսակներ, որոնցից մի քանիսը վտանգված են[3]։ Հայտնաբերվել են տրիլոբիտներ անողնաշարավորների 11 տեսակներ, որոնք բոլորն էլ նորություն էին գիտության համար[1]։
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է` պահպանել Ֆուրնա Ֆեյայի սպելեոգիական համալիրն ու Կաատինգա բիոմի կենսաբազմազանությունը, իրականացնել գիտական հետազոտություններ, զարգացնել կրթական գործունեությունը և բնապահպանական մեկնաբանությունը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[4]։ Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը աշխատում է տեղացիների հետ՝ փորձելով կանխել այնպիսի գործողություններ, ինչպիսին են՝ որսորդությունը, փայտանյութի անօրինական տեղափոխումը և քարանձավների կործանարար այցելությունները, մասնավորապես՝ դեպի գլխավոր քարանձավ։ Գործակալությունը հիմնել է հրշեջ խումբ, որն օգնում է կանխել անտառային հրդեհները՝ որպես պահպանության ենթակա միավոր[5]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուրնա Ֆեյա ազգային պարկ կատեգորիայում։ |