Ֆտորիդային բուժում, ֆտորիդների օգտագործումը բժշկական նպատակներով[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել 6 ամսականից բարձր երեխաների մոտ՝ կարիեսի կանխարգելման համար, մասնավորապես այն տարածքներում, որտեղ խմելու ջրում ցածր է ֆտորիդների պարունակությունը[2]։ Ֆտորիդները հիմնականում օգտագործվում են դեղահաբերի, մածուկների կամ հեղուկի տեսքով[3]։ Այն տարածքներում, որտեղ կատարվում է հանրային ջրային պաշարների ֆտորացում, ֆտորիդների անհատական օգտագործման անհրաժեշտություն չկա[3]։ Ֆտորիդները օգտագործվել են նաև մի շարք ոսկրային հիվանդութոունների բուժման համար[4]։
Նորմալ դոզայի դեպքում ատամների վրա երբեմն առաջանում են սպիտակ բծեր[3]։ Չափազանց մեծ քանակությունները կարող են նպաստել ատամների վրա շագանակագույն կամ դեղին գունափոխումների առաջացմանը[3]։ Ֆտորիդային բուժման դեպքում առավել հաճախ օգտագործվում է նատրիումի ֆտորիդը (NaF), երբեմն նաև անագի ֆտորիդը (SnF2)[3][4]: Ֆտորիդները նպաստում են թթվային գրոհների թուլացմանը, ռեմիներալիզացիոն պրոցեսների ակտիվացմանը և բակտերիաների կենսունակության նվազմանը[4]։ Գտնում են, որ առավել արդյունավետ է ատամների հետ ուղղակի կոնտակտը[4][5]։
Կարիեսի կանխարգելման համար՝ ֆտորիդները սկսել են օգտագործվել անցյալ դարի 40-ական թվականներից[6]։ Նատրիումի ֆտորիդը ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Էսենցիալ Դեղամիջոցների շարքում, որտեղ ներկայացված են առողջապահական համակարգում պահանջված ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղերը[7]։ Միացյալ թագավորությունում 1 ամսվա սպառողական արժեքը կազմում է GB£0.36՝ ըստ NHS-ի[3]։ Այն մատչելի է նաև ԱՄՆ-ում[8]։
Ֆտորիդային բուժումը կիրառվում է ատամնային կարիեսի առաջացման գործընթացները կանխարգելելու համար[9]։ Հետազոտությունների համաձայն նպատակահարմար է ֆտորիդներ պարունակող մածուկների (որտեղ ֆտորիդների կոնցենտրացիան 1000 ppm և ավել է) և ֆտորիդային հավելումների կիրառումը կաթիլների, հաբերի տեսքով՝ դպրոցահասակ երեխաների և դեռահասների կարիեսի առաջացման ռիսկերը նվազեցնելու համար[9]։ Կաթնատամները լինում են առավել ամուր և կարիեսի նկատմամբ դիմացկուն՝ ֆտորիդներով սնուցվելու դեպքում[9]։ Ջրի և կաթի ֆտորացումը համակարգային ֆտորիդային բուժման տարատեսակներն են և ապացուցված է դրանց էֆեկտիվությունը կարիեսի կանխարգելման գործում[10]։
Ֆտորիդային հավելումները առաջարկվել են հետդաշտանադադարային օստեպորոզի բուժման համար։ Սակայն պարզվել է, որ այս հավելումները էֆեկտիվ չեն՝ թեև նատրիումի ֆտորիդը բարձրացնում է ոսկրի խտությունը, բայց չի իջեցնում կոտրվածք առաջացնելու ռիսկերը[11][12]։
Ֆտորիդներով հարուստ մածուկների (1000 ppm և ավել կոնցենտրացիա) և ֆտորիդային հավելումների կիրառումը մինչև 6 տարեկան երեխաների շրջանում, հատկապես կյանքի առաջին 3 տարիների ընթացքում, ասոցացվում է ֆլյուորոզի բարձր ռիսկերի հետ[9]։ Սակայն, հղիության վերջին 6 ամիսների ընթացքում ֆտորիդային հավելումների օգտագործումը զգալի ազդեցություն չի ունենում երեխաների մոտ ֆլյուորոզի զարգացման հարցում[13]։ Գտնում են, որ նույնիսկ ջրի օպտիմալ ֆտորացումը, որն իրականացվում է կարիեսի կանխարգելման համար, ֆլյուորոզի տարածվածությունը բարձրացնում է 4-5 տոկոսով[14]։ Դիտարկված ազդեցությունները չափավոր են և հանդիսանում են նվազագույն էսթետիկ մտահոգության առարկա[14]։
Որոշ պնդումների համաձայն, ջրի ֆտորացումը կարող է նպաստել օստեոպորոզի և տարբեր տեսակի քաղցկեղների զարգացմանը. այնուամենայնիվ, վերջերս կատարված համակարգային ստուգումների արդյունքում տվյալ պնդմանը աջակցող փաստեր չեն գտնվել[14]։
Ֆտորիդների բարձր քանակությունների չարաշահումները կարող են առաջացնել ֆտորիդային թունավորում և մահ. մահացու դոզան մեծահասակների դեպքում 5-10գ (որը համարժեք է 32-64 մգ/կգ, ֆտորիդի քանակություն/ մարմնի զանգված)[15][16][17]։ Ֆտորիդների 0,2-0,3 մգ/կգ դոզայի կլլման դեպքում՝ հնարավոր է աղեստամոքսային դիսկոմֆորտի առաջացում[18]։ Շարունակական տեղային ընդունման դեպքում կարող է առաջացնել ատամնային ֆլյուորոզ, իսկ համակարգային չարաշահումների դեպքում կարող է առաջանալ կմախքային ֆլյուորոզ։ Մանկահասակ երեխաները ռիսկի խմբում են և ADA-ը (Ամերիկայի ստոմատոլոգների ասոցիացիան) հրապարակել է ֆտորիդների ընդունման ուղենիշները[19]։
1974 թվականին 3 տարեկան երեխան ընդունել էր 2% նատրիումի ֆտորիդի 45 միլիլիտր լուծույթ, որը 3 անգամ գերազանցում էր մահացու դոզան, որը և դարձավ նրա մահվան պատճառը։ Ֆտորիդները երեխային ներկայացվել էին իր ստոմատոլոգիական առաջին այցելության ժամանակ, և հետագայում ստոմատոլոգիական կլինիկան պատասխանատվություն կրեց այդ ամենի համար[20]։
Ֆտորիդները ոչ թե կանխարգելում են ատամի վնասումը, այլ վերականգնում են վնասված ատամնային հյուսվածքները՝ նպաստելով ֆտորապատիտների ներթափանցմանը դեպի էմալ։ Ֆտորապատիտը մեր ատամների բնական բաղադրիչը չէ, չնայած այն հայտնաբերվել է շնաձկների ատամներում։ Էմալում հիմնականում հանդիպում են հիդրօքսիապատիտներ։ Բացի ֆտորապատիտներից, ատամնային հյուսվածքների կառուցվածքաբանական փոփոխությունների պատճառ կարող են հանդիսանալ բերանի խոռոչի թթվահիմնային միջավայրի փոփոխությունները, բերանի խոռոչում պարունակվող ֆոսֆատների, կալցիումի քանակները։
Ֆտորիդները իջեցնում են ատամների քայքայման գործընթացների ակտիվությունը՝ ֆտորապատիտների ձևավորման և հետագայում դրանց դեպի էմալ փոխադրվելու հաշվին։ Ֆտորիդների իոնները իջեցնում են էմալի դեմիներալիզացիայի աստիճանը և բարձրացնում են ռեմիներալիզացիայի աստիճանը՝ կարիեսային խոռոչների զարգացման վաղ փուլերում։ Ֆտորիդները իրագործում են այս էֆեկտները դեմիներալիզացիոն և ռեմիներալիզացիոն ցիկլի շնորհիվ[21]։ Ռեմիներալիզացիոն պրոցեսները իրագործվում են, երբ ֆտորիդները առկա են բերանի խոռոչում։ Ֆտորիդների կլլումից հետո դրանց էֆեկտները մինիմալ են[9][22][23]։
Ֆտորիդների իոնները իրագործում են հետևյալ ռեմիներալիզացիոն ռեակցիաները[22].
1. Ca10(PO4)6(OH)2 + 2F− → Ca10(PO4)6F2 + 2OH−
2.10 Ca2+ + 6PO43− + 2F− → Ca10(PO4)6F2
3.Ca10(PO4)6(OH)2 + 20F− → 10 CaF2 + 6PO43− + 2OH−
Ֆտորիդները ազդում են նաև բերանի խոռոչի միկրոֆլորայի վրա և ներկայումս հենց սա է համարվում խոռոչների առաջացման դեմ ուղղված ամենաէֆեկտիվ պատասխանը[21]։ Բակտերիաների վրա կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆտորիդները հանդես են գալիս որպես հակաբակտերիալ ագենտներ։ Հակաբակտերիալ էֆեկտները դրսևորվում են նվազագույնը 10 ppm Ֆտորի կոնցենտրացիայի դեպքում[21]։ Ներկայումս իրականացվում են հետազոտություններ, համաձայն որոնց ֆտորիդների հակաբակտերիալ էֆեկտը կայանում է նրանում, որ նրանք կանխում են միկրոբների ամրացումը ատամներին։ Կարիք կա հետագայում ապացուցելու տվյալ պնդումը[24]։
Կարող են կիրառվել ֆտորիդների բազմաթիվ տեսակներ (նատրիումի ֆտորիդ, անագի ֆտորիդ, մոնոֆտորֆոսֆատ և այլն)։ Հաճախ ֆտորիդի քիմիական ձևը պայմանավորված է նրանով, թե այն ինչ տարրերի հետ է համակցված[21]։
Բոլոր մեթոդները նախատեսում են ֆտորիդների ցածր կոնցենտրացիաների առկայություն թքում, տեղային ազդեցությունների դրսևորում[25]։ Ֆտորիդները չեն կանխում խոռոչների առաջացումը, բայց հսկում են դրանց զարգացման աստիճանը, ուստի օրվա ընթացքում կրկնվող ազդեցությունը կարևոր է դրա արդյունավետ գործառության համար[26]։ Կանխարգելման գործընթացների ակտվությունը պայմանավորված է ֆտորիդների պարբերական մատակարարմամբ[21][22]։
APF (10)(%)(1000) | ppm |
1.0% | 10,000 |
1.23% | 12,300 |
NaF (4.5)(%)(1000) | ppm |
0.05% | 225 |
0.20% | 900 |
0.44% | 1,980 |
1.0% | 4,500 |
1.1% | 4,950 |
2.0% | 9,000 |
5.0% | 22,500 |
SnF2 (2.4)(%)(1000) | ppm |
0.40% | 960 |
0.63% | 1,512 |
Ջրի ֆտորացումը ֆտորիդների ավելացումն է հանրային ջրային պաշարներին[27]։ Այն օգտագործվում է ԱՄՆ-ում անցյալ դարի 40-ական թվականններից՝ համատեղ հետազոտելով տվյալ տարածքում ապրող երեխաներին։ 1945 թվականին Գրանդ Րափիդսը դարձավ առաջին քաղաքը, որտեղ կատարվում էր ջրի ֆտորացում[28]։ Հիմա ֆտորացված ջուր սպառում են ԱՄՆ բնակչության երկու երրորդը[29] և մարդկանց 5,7% ամբողջ աշխարհում[30]։ Լավագույն հետազոտությունները ցույց տվեցին, որ ջրի ֆտորացման ժամանակ վնասակար էֆեկտները շատ թույլ են արտահայտված[31]՝ բացառությամբ ֆլյուորոզի, ուստի ֆտորացման գործընթացը շարունակական բնույթ կրեց[30], բայց ջրի ֆտորացմանը դեմ արտահայտվողներ մինչև այսօր էլ կան, չնայած հանրային առողջության կազմակերպությունների աջակցությանը[32]։ Ջրի ֆտորացումը արժենում է 0,50-3,00USD յուրաքանչյուր մարդու համար[33]։ Այն հնարավորություն է տալիս 7$-42$-ով կրճատել ատամների բուժմանն ուղղված ծախսերը[33]։
Ատամի մածուկների մեծ մասը պարունակում են 0,22-0,312% ֆտորիդներ՝ առավել հաճախ նատրիումի ֆտորիդի և նատրիումի մոնոֆտորֆոսֆատի ձևով։ 1100 ppm ֆտորիդներ պարունակող մածուկները բարձրացնում են էմալի ռեմիներալիզացիայի և արգելակում էմալի և արմատի մակերեսի դեմիներալիզացիան[34]։ Ֆտորիդներով ատամնամածուկների մեծ մասը պարունակում են հղկող նյութեր[35]։ Այդ հղկող նյութերից են կալցիումի կարբոնատը, մագնեզիումի կարբոնատը, ֆոսֆատային աղերը և սիլիկա գելը[35]։
Ատամների խոզանակման ժամանակ ֆտորիդները հասանելի են 3 ձևերով։ Առաջինը՝ դա ֆտորիդի ազատ իոններն են, որոնք գտնվում են կոնտակտի մեջ ատամնային հյուսվածքների հետ, խանգարում բակտերիաներ կենսագործունեությանը կամ կլանվում բերանի խոռոչի լորձաթաղանթի կողմից[36]։ Երկրորդը՝ պրոֆտորիդային բաղադրիչների տեսքով, որոնք կաորղ են նստվածք տալ բերանում խոզանակման ժամանակ և արձակել ֆտորիդի իոններ[36]։ Վերջապես, ատամի մածուկը կարող է պարունակել ֆտորիդային միացություններ, որոնք չեն պարունակում ազատ ֆտորիդի իոններ[36]։
Կան նաև ֆտորիդի բարձր պարունակություն ունեցող մածուկներ՝ 1.1% (5,000 ppm): Օգտագործվում է այնպես, ինչպես սովորական մածուկները։ Բարձր-ֆտորիդային մածուկների օրական 2 անգամ օգտագործումը մեծահասակների մոտ բարելավում է կարիեսով ախտահարված արմատի մակերեսի կարծրությունը՝ համեմատած սովորական մածուկների[37][38]։
Գոյություն ունեն նաև անագի ֆտորիդի 0,454%-անոց մածուկներ։ Սրանք արդյունավետ են գերզգայունություն ունեցող ատամների դեպքում[39]։ Օգտագործելով տվյալ մածուկները օրական 2 անգամ՝ նվազում են լնդային արյունահոսությունը, լնդաբորբի ախտանշանները, ատամնանստվածքների առաջացման արագությունը[40]։
Գերզգայունության դեմ ատամնամածուկները բացի ֆտորիդներից կարող են պարունակել նաև ստրոնցիումի քլորիդ և կալիումի նիտրատ[35]։
Կարող են իրագործվել ինչպես մասնագիտական, այնպես էլ տնային պայմաններում։ Ողողիչների մեջ ամենահաճախ օգտագործվող բաղադրիչներից է չեզոք նատրիումի ֆտորիդը։ Բերանի ողողումները իրականացվում են 0,05-0,2% (225-1,000 ppm) լուծույթներով[41]։ 0,05 տոկոսանոց ողողիչները ամենօրյա օգտագործման համար են, իսկ 0,2 տոկոսանոց ձևերը՝ շաբաթական 1 անգամ[42]։ Այս տոկոսայնությամբ ֆտորիդները բավարար չեն կարիեսի բարձր ռիսկայնությամբ հիվանդների համար։ Ողողիչների կանոնավոր օգտագործումը նպաստում է երեխաներ մշտական ատամների պաշտպանությանը[43]։ Բերանի խոռոչի ողոումներից հետո ֆտորիդները պահպանվում են թքի մեջ և կանխարգելում կարիեսի առաջացման գործընթացները[42]։
Առաջարկվում է ողողիչներով բուժումը համատեղել ֆտորիդային բուժման այլ տարատեսակների հետ, բայց 6 տարեկանից ցածր երեխաների դեպքում համատեղելը նպատակահարմար չէ, որովհետև նրանք կարող են կուլ տալ այն և այդպիսով բարձրացնել ֆլյուորոզի առաջացման ռիսկերը[42][44]։ Այն տարածքներում, որտեղ չի կատարվում ջրի ֆտորացում, երեխաներին թույլատրվում է օգտագործել ողողիչներ։
Տեղային օգտագործման ֆտորիդների բազմաթիվ ապրանքանիշեր կան[45]։ Նրանք խորհուրդ չեն տրվում, եթե տվյալ տարածքի խմելու ջրում խմելու ջրում պարունակում են բավարար քանակությամբ ֆտորիդներ[45]։
Մասնագիտացված օգտագործման ֆտորիդային գելերը պարունակում են 2.0% չեզոք նատրիումի ֆտորիդ, 1,23% թթվային ֆոսֆատ ֆտորիդ[42]։ 1.23% թթվային ֆոսֆատ ֆտորիդի գելերը կամ փրփուրները չեն կիրառվում այն հիվանդների դեպքում, որոնց մոտ առկա են ատամնային վերականգնումներ, մինչդեռ 2,0% օգտագործվում է պլոմբավորված, կերամիկական, տիտանե կամ գերզգայունություն ունեցող ատամներով հիվանդների շրջանում[46]։
Գելերը և փրփուրները կիրառվում են հատուկ գդալների վրա տեղադրված, և հիվանդը պետք է թույլ կծի այն։ Գործողությունը տևում է 4 րոպե, որից հետո հիվանդը 30 րոպե չպետք է օգտագործի սնունդ, ծխախոտ, հեղուկներ։ Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ատամները հասցնեն առանց ընդհատումների ֆտորիդի իոնները ներդնել իրենց կառուցվածքային բաղադրիչների շարքում։ Սա նպատակ է հետապնդում վերականգնել կարիեսի զարգացման վաղ փուլերում գտնվող ատամները[47]։ Չկան հավաստի փաստարկներ գելերի և փրփուրների էֆեկտիվության վերաբերյալ, եթե դրանք օգտագործվում են միայն 1 րոպե[48]։ Փրփուրների օգտագործման առավելությունը կայանում է նրանում, որ քիչ քանակությամբ նյութ է օգտագործվում, որի շնորհիվ պակասում են օգտագործվող նյութի դեղաչափերը և նվազում են նյութի պատահական կլլման ռիսկերը[48]։ Բացի այդ, պետք է ավելի շատ հետազոտություններ իրականացվեն ֆտորիդային փրփուրների արդյունավետությունը ապացուցելու վերաբերյալ, քանի որ փաստերը դրանց էֆեկտիվության վերաբերյալ առավել նվազ են ի տարբերություն ֆտորիդային գելերի և լաքերի[48]։
Որոշ գելեր օգտագործվում են տնային պայմաններում` անհատական պատարաստված գդալների միջոցով։ Մասնագիտացված պայմաններում ստացվում են հիվանդի ծնոտի մոդելները, որոնց հիման վրա պատրաստվում են անհատական գդալներ։ Հիվանդը դրանք կարող է օգտագործել ամբողջ գիշերվա ընթացքում կամ օրվա ընթացքում մի քանի րոպեով։ Այս գելերի մեջ պարունակվող ֆտորիդների քանակությունը ավելի ցածր է, քան պրոֆեսիոնալ գելերինը[42]։ Տնային պայմաններում օգտագործվող նատրիումի ֆտորիդի գելերը և փրփուրները 0,5%-անոց են, իսկ անագի ֆտորիդինը՝ 0,15%[42]:
Գլխի և պարանոցի ճառագայթային բուժման հետևանքով թքագեղձերի բջիջները ենթարկվում են ոչնչացման, որի հետևանքով առաջանում է բերանի խոռոչի չորություն։ Եվ այն հիվանդները, որոնց մոտ առկա են թքարտադրության հետ կապված խնդիրներ, նրանց մոտ կարիեսի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է։ Այն հիվանդներին, որոնք ենթարկվում են կամ ենթարկվել են ճառագայրայթային բուժան կամ որոնց մոտ թքարտադրության ծավալները կրճատված են, խորհուրդ է տրվում տան պայմաններում օգտագործել 1,1% ֆտորիդային գելեր՝ նախապես պատրաստված անհատական գդալներով[49]։
Պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ կարիեսի նախնական փուլերում գելային ֆտորիդների էֆեկտիվությունը գնահատելու համար[50]։
Ֆտորիդային լաքերը ունեն գործնական առավելություններ գելների նկատմամբ. դրանք ունեն առավել հեշտ կիրառություն և օգտագործվում է դեղանյութի առավել փոքր քանակություններ։ Ֆտորիդային լաքերի աշխատանքային սկզբունքը կայանում է ֆտորիդների բարձր կոնցենտրացիաների պահպանումը ատամի մակերեսին(մոտավորապես 50,000 ppm)[36]: Ֆտորիդային լաքը խեժի հիմքի վրա նյութ է, որը ստեղծվել է այնպես, որպեսզի պահպանվի ատամի մակերեսին մի քանի ժամ։ Ֆտորիդային լաքերը մնալով ատամի մակերեսին, լուծվում են թքի ազդեցությամբ, ինչի շնորհիվ առաջանում են ֆտորիդ իոններ և կլանվում ատամնային և փափուկ հյուսվածքների կողմից[36]։ Հետագայում ֆտորիդները այդ պահուստային պաշարներից պարբերաբար անջատվելով՝ հանդիսանում են պաշտպանական համակարգ կարիեսի դեմ[36] Ներկայումս չկան հրապարակված տվյալներ, որ մասնագիտորեն կիրառվող ֆտորիդային լաքը ֆլյուորոզի առաջացման համար ռիսկի գործոն է։ Լաքը քսվում է ատամի մակերեսին խոզանակով մի քանի վայրկյանների ընթացքում։
Պարզվել է, որ ֆտորիդային լաքը արդյունավետ է և՛ կաթնատամային, և՛ մշտական կծվածքում առկա զարգացման վաղ փուլերում գտնվող կարիեսի կանխարգելման համար[50]։ Ֆտորիդային լաքի կիրառումը յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում արդյունավետ է երեխաների եւ դեռահասների կաթնատամների եւ մշտական ատամների ատամների կարիեսը կանխարգելելու համար[48]։
Սարքերը, որոնք դանդաղ կերպով արտազատում են ֆտորիդներ, ամրացվում են ատամի մակերեսին՝ հիմնականում մեծ աղորիքների չերևացող մակերեսին, որը չի մասնակցում ընդունվող սննդի հետ կոնտակտին։ Երկու հիմնական տարատեսակներն են կոպոլիմերային թաղանթը և ապակե գնդիկները։ Այս սարքերը պարբերաբար բարձրացնում են ֆտորիդի կոնցենտրացիաները՝ այդպիով, կանխարգելելով կարիեսը, բայց դրանք ունեն ամրացման հետ կապված խնդիրներ, ուստի հաճախակի պոկվում են ատամներից[51]։ 2018 թվականին Կոխրանյան լաբորատորիայի կողմից իրականացված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզվել է, որ ապակե գնդիկների կիրառման դեպքում կարիեսի կանխարգելման բավարար տվյալներ չկան՝ ի տարբերություն ֆտորիդային բուժման այլ տարատեսակների[52]։
Ֆտորիդացված լոզանները պարունակում են 1 մգ ֆտորիդ։ Դրանք պետք է պահվեն բերանի խոռոչում՝ մինչև դրանց լուծվելը։ Չլուծված լոզանները հիվանդը կուլ է տալիս, ուստի դրանք ցուցաբերում են ինչպես տեղային, այնպես էլ համակարգային բուժական ազդեցություն։ 1955 ուսումնասիրությունների ժամանակ, երբ համեմատվել են ֆտորիդային լոզանների և ֆտորիդային դեղահատերի էֆեկտները, հետազոտության վաղ փուլերում պարզվել է, որ դրանք ունեն տեղային ազդեցություն[22][53]։
Այն տարածքներում, որտեղ չի իրականացվում ջրի ֆտորացում, երեխաների համար օգտագործվում են բժշկական ֆտորիդային հավելումները՝ դեղահատերի, լոզանների և հեղուկների տեսքով (ֆտորիդ-վիտամինային պատրաստուկներ ներառող)։ Մշտական ատամների դեպքում բուժման արդյունավետությունն ցույց տվող վկայությունները անբավարար են։ Սրանք կիրառվում են կաթնատամային կծվացքում։ Գոյություն ունեցող կողմնակի էֆեկտներից է թեթևից մինչև ծանր աստիճանի ֆլյուորոզի զարգացումը[9]։ Կոխրանյան լաբորատորիայի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ չկան ապացույցներ այն մասին, որ հղիության ընթացքում կանանց ամենօրյա ֆտորիդային հավելումների օգտագործումը կանխարգելում է կարիեսը կամ պատճառ է հանդիսանում երեխայի մոտ ֆլյուորոզի առաջացման համար[54]։
{{cite journal}}
: |archive-url=
requires |url=
(օգնություն); Unknown parameter |laysource=
ignored (օգնություն)
{{cite journal}}
: |archive-url=
requires |url=
(օգնություն); Unknown parameter |laysource=
ignored (օգնություն)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: |archive-url=
requires |url=
(օգնություն); Unknown parameter |laysource=
ignored (օգնություն)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite book}}
: |journal=
ignored (օգնություն)