Ֆրանկ Օ'Քոնըր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 10, 1966[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա |
Գերեզման | Deans Grange Cemetery |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մասնագիտություն | գրադարանավար, թարգմանիչ, սցենարիստ և գրող |
Frank O'Connor (writer) Վիքիպահեստում |
Ֆրանկ Օ'Քոնըր (անգլ.՝ Frank O'Connor, սեպտեմբերի 17, 1903[1][2][3][…], Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 10, 1966[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի գրող, 150 աշխատանքների հեղինակ, որոնց հիմնական մասը հեքիաթներ և հուշագրություններ են։
Մեծացել է Կորկում և եղել է ընտանիքի միակ երեխան։ Վաղ մանկությունը մռայլ է անցել հոր ալկոհոլամոլության պատճառով, որը շատ պարտքեր է ունեցել և հաճախ ծեծել է իր մորը։ Ընտանիքին ֆինանսապես աջակցում էր մայրը, քանի որ հայրը հարբեցողության պատճառով չէր կարողանում երկար զբաղվել որևէ աշխատանքով։
Գրողը զբաղվել է գործունեության տարբեր տեսակներով. եղել է ուսուցիչ, գրադարանավար և թատրոնի ռեժիսոր։ 1937 թվականին դարձել է Դուբլինի խորհրդային թատրոնի ռեժիսորների անդամ։ 1950 թվականին նրան հրավիրել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ուսուցիչ աշխատելու։
Գրողի շատ ստեղծագործություններ ինքնակենսագրական էին, այդ թվում՝ «The Man of the House» («Տան տղամարդը»), որում նա խոսել է վաղ մանկության իր կյանքի մասին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Օ'Քոնըր» հոդվածին։ |
|