Ֆրանկենիա փոշեպատ | |
Ֆրանկենիա փոշեպատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Frankeniaceae |
Ցեղ | Frankenia |
Տեսակ | Ֆրանկենիա փոշեպատ (F. pulverulenta) |
Միջազգային անվանում | |
Frankenia pulverulenta |
Ֆրանկենիա փոշեպատ (լատին․՝ Frankenia pulverulenta), ֆրանկենիազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Չծռված ճյուղավորությամբ, 4-10 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևները հակաձվաձև են և տակից ծածկված սպիտակ ալյուրանման մազիկներով։ Ծաղիկներն ունեն ծայրային վահանիկանման դիխազիաներ։ Բաժակը գլանաձև է և մերկ, 4-5 մմ երկարությամբ պսակաթերթերը՝ վարդագույն[1]։
Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ)։ Աճում է նաև Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում, Հյուսիսային, Միջին, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում[1]։
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, ինչպես նաև աղիավուն ճահիճներում և խոնավ աղուտներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաներում[1]։
Պոպուլյացիան աճում է Արարատի ճահիճներում, որը ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում՝ որպես «Աղակալած ճահճուտ»[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկենիա փոշեպատ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկենիա փոշեպատ» հոդվածին։ |
|
|