Ֆրանկետիեն | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Jean-Pierre Basilic Dantor Franck Étienne d'Argent[1] |
Ծնվել է | ապրիլի 12, 1936[2] |
Ծննդավայր | Ravine-Sèche, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի[3] |
Վախճանվել է | փետրվարի 20, 2025[4] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Delmas, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, երգիչ, վիպասան, գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, սցենարիստ և երաժիշտ |
Լեզու | Հայիթիի կրեոլյան լեզու |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Ֆրանկետիեն (ֆր.՝ Frankétienne, իսկական անունը՝ Ժան-Պիեռ Բազիլիկ Դանթոր Ֆրանկ Էթեն դ'Արժան, ֆր.՝ Jean-Pierre Basilic Dantor Franck Étienne d'Argent ապրիլի 12, 1936[2], Ravine-Sèche, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի[3] - փետրվարի 20, 2025[4], Delmas, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի), հայիթիցի բանաստեղծ, դրամատուրգ, նկարիչ, երաժիշտ, երգիչ և մանկավարժ։ Տպագրել է ավելի քան 40 ստեղծագործություն հայիթիական կրեոլ և ֆրանսերեն լեզուներով։
2009 թվականին նա եղել է գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2010 թվականին արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը[6][7]։
Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆրանկետիեն ծնվել է ամերիկացու կողմից մոր բռնաբարության արդյունքում՝ 1936 թվականին։ Նա ունեցել է սպիտակ մաշկ, բայց աֆրիկյան հատկանիշներ՝ մուգ դեմք և կապույտ աչքեր[8] 1962 թվականին՝ Դյուվալիեների ընտանիքի բռնապետության շրջանում, Ֆրանկետիենը միացել է «Գրական Հայիթի» խմբին, որի կազմում կային բազմաթիվ այլ հայտնի գրողներ։
Բռնապետության տարիներին իրավիճակն ավելի անտանելի է դարձել մտավորականների համար, որոնցից շատերը գաղթել են Կանադա, Ֆրանսիա կամ Աֆրիկա։ Ֆրանկետիեն որոշել է մնալ Հայիթիում՝ գրելու բռնապետության դեմ։ Նրա գրեթե բոլոր գրվածքները նվիրված են Հայիթիի ժամանակակից կյանքին։
Լեսլի Մանիգայի նախագահության տարիներին Ֆրանկետիեն զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, իսկ 2010 թվականի հունիսին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի և գրականության շքանշանի կոմանդոր։
2009 թվականին նա հայտնվել է Պեդրո Ռուիսի «La dérive douce d’un enfant de Petit-Goâve» փաստավավերագրական ֆիլմում, որը նվիրված է հայիթիցի գրող Դանի Լաֆեռիերի կյանքին։
Ֆրանկետիեն մահացել է 2025 թվականի փետրվարի 20-ին՝ 88 տարեկան հասակում[9]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկետիեն» հոդվածին։ |
|