Ֆրանկլին Քարմայքլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 4, 1890[1] |
Ծննդավայր | Օրիլիա[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1945[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Group of Seven? |
![]() |
Ֆրանկլին Քարմայքլ (անգլ.՝ Franklin Carmichael, մայիսի 4, 1890[1], Օրիլիա[2] - հոկտեմբերի 24, 1945[1], Տորոնտո, Կանադա), կանադացի նկարիչ։ «Յոթնյակի խմբի» ամենաերիտասարդ հիմնադիր անդամներից։
Ֆրանկլին Քարմայքլը ծնվել է 1890 թվականին Օնտարիո նահանգի Օրիլիա քաղաքում[3]։ Նրա հայրը եղել է կառքեր պատրաստող[3]։ 20 տարեկան հասակում Ֆրանկլինը մեկնել է Տորոնտո և ընդունվել Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ, որտեղ սովորել է նկարիչներ Ուիլյամ Կրյուիկշենկի և Ջորջ Ագնյու Ռիդի հետ։ 1911 թվականին շաբաթական 2.50 դոլարի դիմաց աշխատել է Grip Ltd դիզայներական ընկերությունում որպես աշակերտ։ Այնուհետև միացել է Թոմ Թոմսոնին և մյուս նկարիչներին, ովքեր պատրաստվում էին դառնալ լուրջ արվեստագետներ՝ միանալով նրանց շաբաթվա վերջին նկարազարդման ուղևորություններին։ 1913 թվականին տեղափոխվել է Բելգիա ուսանելու նկարչություն, բայց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շուտով վերադարձել է հայրենի Օնտարիո՝ վերամիավորվելու մյուս արվեստագետներին[3]։ Քարմայքլի վրա մեծ ազդեցություն է գործել Թոմ Թոմսոնը և 1914 թվականին նրան տեղ է հատկացրել Ստուդիո շենքի իր սենյակում[4]։ Լինելով «Յոթնակի խմբի» ամենաերիտասարդ անդամը, տարիքային տարբերությունների պատճառով, նա մտերիմ էր խմբի նորեկ անդամների հետ։
1915 թվականին Քարմայքլն ամուսնացել է Ադա Լիլիան Ուենթի հետ։
1925 թվականին Ա. Ջ. Կասոնինի և Ֆ. Հ. Բրիգենինի հետ միասին Քարմայքլը հիմնադրել է Օնտարիոյի նկարիչների միությունը, 1933 թվականին նաև հիմնադրել է Կանադայի նկարիչների խումբը, որին հետագայում միացան նաև «Յոթնյակի խմբի» մի քանի անդամներ։ 1932-1945 թվականներին Քարմայքլը դասավանդել է Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում։
Քարմայքլը հայտնի է իր ջրաներկերի աշխատանքներով, որոնցից շատերը պատկերում են Օնտարիոյի լանդշաֆտները։ Ժամանակակից նկարիչ Էմիլի Քարը Քարմայքլի աշխատանքը բնորոշել է «Սիրուն է և շատ փափուկ, բայց հաճելի է»[5]։ Ֆրանկլին Քարմայքլ Արվեստի խումբը գտնվում է Տորոնտոյի Ռիվերդեյլ Դրայվ 34 հասեցում։
44-x-55-սմ «Մեկուսի լիճը» ջրաներկ կտավը Քարմայքլը ստեղծել է 1929 թվականին։ Այն համարվում է Կանադական արվեստի խոշոր վաճառք։ 2012 թվականի մայիսին Տորոնտոյի Ջոյներ Ուադինգթոնի արվեստի գարնանային աճուրդում կտավի արժեքը կազմել է 330400 դոլար, ներառյալ աճուրդի կենտրոնի 18 % պրեմիումը[6]։ Կտավում պատկերված է Քարմայքլ կոչվող փոքրիկ լիճը[7]։
Քարմայքլը մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում։ Թաղված է Օրդլիայի Սուրբ Անդրեյի և Սուրբ Հակոբի գերեզմանատանը[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկլին Քարմայքլ» հոդվածին։ |
|