Ֆրանկո Կալիֆանո

Ֆրանկո Կալիֆանո
Բնօրինակ անունիտալ.՝ Franco Califano
Ի ծնե անունիտալ.՝ Francesco Califano
Ծնվել էսեպտեմբերի 14, 1938(1938-09-14)[1][2]
Տրիպոլի, Լիբիա
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էմարտի 30, 2013(2013-03-30)[3][1][2] (74 տարեկան)
Հռոմ, Իտալիա
Ժանրերփոփ և թեթև երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծ, գրող, դերասան, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, ստուդիական երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և երգերի հեղինակ
ԼեյբլCGD
Կայքfrancocalifano.it
 Franco Califano Վիքիպահեստում

Ֆրանկո Կալիֆանո (իտալ.՝ Franco Califano, սեպտեմբերի 14, 1938(1938-09-14)[1][2], Տրիպոլի, Լիբիա - մարտի 30, 2013(2013-03-30)[3][1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի երգիչ, կոմպոզիտոր, գրող, դերասան[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ինքնաթիռում, կյանքի մեծ մասն անցկացրել Հռոմում ու Միլանում[5]։ Գործունեությունն սկսել է 1960-ական թվականներին՝ որպես իր հորինած երգերի կատարող և երաժշտական պրոդյուսեր[6]; среди его первых успехов как автора были песни «La musica è finita», «E la chiamano estate», «Una ragione di più»[5]:

1970 և 1984 թթ. թմրամիջոցներ պահելու կասկածանքով բռնվել է, բայց երկու դեպքում էլ արդարացվել է[7]։ 1976 թվականին Կալիֆանոն երգչական առաջին հաջողությունն է ունեցել «Tutto il resto é noia» երգով, որը ներառվել է նրա չորրորդ, նույնանուն ալբոմում[5]։ Հաջորդած տարիներին հիմնականում երգերի տեքստեր է գրել, այդ թվում՝ Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնի դափնեկիր դարձած «Un grande amore e niente più» (Պեպինո Դի Կապրիի կատարմամբ, 1973 թ.) և «Minuetto» (Միա Մարտինիի կատարմամբ) երգերի տեքստերը։ Նա հեղինակել է նաև իտալացի երգչուհի Մինայի Amanti di valore ալբոմում ընդգրկված երգերի տեքստերը[8]։ 1978 թվականին Կալիֆանոն թողարկել է վաճառքի ամենաբարձր ցուցանիշն ապահոված իր ալբոմը, որը կրում էր Tac խորագիրը[8][9]։ Երաժշտական իր ողջ կարիերայի ընթացքում նա ընդհանուր առմամբ վաճառել է շուրջ 20 միլիոն ձայնագրություն։

1988 թվականին մասնակցել է Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին՝ կատարելով «Io per le strade di quartiere» ինքնակենսագրական երգը։ Այդ փառատոնում նա հանդես է եկել ևս երկու անգամ. 1994 թվականին՝ «Napoli» երգով և 2005 թվականին՝ «Non escludo il ritorno» երգով[8]։

Կալիֆանոն հեղինակել է նաև արձակ երկեր, հրատարակել է մի քանի գիրք, այդ թվում՝ ինքնակենսագրական («Senza Manette» և «Il cuore nel sesso»)[4]: Դերասանական արվեստի ասպարեզում նույնպես փորձել է իր ուժերը, նկարահանվել է շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում, որոնցից հիշարժան են հատկապես «Գարդենիան՝ դահիճը հանցագործ աշխարհից» դետեկտիվը և «Երկու տարօրինակ հայր» կատակերգությունը[10]։

Ֆրանկո Կալիֆանոն մահացել է սրտի նոպայից[11], Հռոմի Աչիլիա արվարձանում գտնվող իր տանը[12]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 'N bastardo venuto dar sud (1972)
  • Ma che piagni a ffa' (1973)
  • L’evidenza dell’autunno (1973)
  • Io me 'mbriaco (1975)
  • Secondo me, l’amore… (1975)
  • 24-7-75 dalla Bussola, live at La Bussola in Viareggio (1975)
  • Tutto il resto è noia (1976)
  • Tac…! (1977)
  • Bastardo l’autunno e l’amore (1977)
  • Ti perdo (1979)
  • Tuo Califano (1980)
  • La mia libertà (1981)
  • Ritratto di Franco Califano (1981)
  • Buio e Luna piena (1982)
  • In concerto dal Blue Moon di Ogliastro Marina (1982)
  • Io per amarti (1983)
  • Super Califfo (1983)
  • Impronte digitali (1984)
  • Ma cambierà (1985)
  • Il bello della vita (1987)
  • Io (1988)
  • Coppia dove vai (1989)
  • Califano (1990)
  • Se il teatro è pieno (1991)
  • In concerto dal Blue Moon di Ogliastro Marina 2 (1992)
  • Ma io vivo (1994)
  • Giovani uomini (1995)
  • Tu nell’intimità (1999)
  • Stasera canto io (2001)
  • Vive chi vive (2001, EP)
  • Luci della notte (2003)
  • Non escludo il ritorno (2005)
  • C'è bisogno d’amore (2009)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1962 — «Ժամադրություն Ռիվիերայում»
  • 1963 — «Մերկ գիշերներ»
  • 1979 — «Գարդենիան՝ դահիճը հանցագործ աշխարհից»
  • 1983 — «Երկու տարօրինակ հայր»
  • 1998 — «Վիոլան համբուրում է բոլորին»
  • 2008 — «Գիշեր՝ երկուսի համար»
  • 2010 — «Se fossi attimo»
  • 2011 — «Մենք՝ սեպտեմբերցիներս»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.repubblica.it/persone/2013/03/30/news/morto_franco_califano-55671381/?ref
  4. 4,0 4,1 Paolo Gallori. «È morto Franco Califano, poeta e cantore di donne e borgate». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ezio Guaitamacchi Mille canzoni che ci hanno cambiato la vita. — Rizzoli, 2009. — ISBN 8817033928
  6. Felice Liperi Storia della canzone italiana. — RAI-ERI, 1999.
  7. Melania Rizzoli Detenuti. — Sperling & Kupfer, 2012. — ISBN 8873394515
  8. 8,0 8,1 8,2 Enrico Deregibus Dizionario completo della Canzone Italiana. — Giunti Editore, 2010. — ISBN 8809756258
  9. Storia dell'Hit Parade. — Gramese, 1989. — ISBN 8876054391
  10. Marco Giusti Dizionario dei film italiani stracult. — Sperling & Kupfer, 1999. — ISBN 88-200-2919-7
  11. Laura Bogliolo (2013 թ․ ապրիլի 2). «Califano tradito dal cuore, il medico: "Non è morto di stenti"». Il Messaggero (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «Addio a Franco Califano». Rai News (իտալերեն). 1 April 2013-04-01. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierfranco Bruni Franco Califano: Sulla punta della matita non sono passati secoli. — Editrice il coscile, 2013. — ISBN 8896276292
  • Salvatore Coccoluto Franco Califano. Non escludo il ritorno: Storia canzoni leggenda. — Imprimatur editore, 2014. — ISBN 8868302152

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Կալիֆանո» հոդվածին։