Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով (ֆր.՝ Аssemblée parlementaire de la francophonie, APF), ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների խորհրդատվական մարմին (ֆր.՝ Organisation internationale de la Francophonie, OIF):
Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի գլխամասային գրասենյակը, որը նախկինում կոչվում էր «Ֆրանկոֆոն խորհրդարանականների միջազգային խորհրդարանական վեհաժողով», գտնվում է Փարիզում։
1967 թվականի մայիսին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Ֆրանսախոս երկրների խորհրդարանականների հիմնադիր ժողովը։ Այդ ժամանակ այն միավորում էր Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և Օվկիանիայի երկրների 23 խորհրդարանների պատվիրակների։
Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը ֆրանսախոս երկրների միակ միջխորհրդարանական կազմակերպությունն է, որը ճանաչվել է Ֆրանկոֆոն երկրների խարտիայով։
Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է քննարկումների ֆորում, առաջարկներ ներկայացնելու և տեղեկատվության փոխանակում իր անդամների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Այն մասնակցում է ֆրանսախոս երկրների ինստիտուցիոնալ կյանքին, եզրակացություններ և առաջարկություններ է կազմում ֆրանսախոս երկրների նախարարների և ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունների, ֆրանսերեն լեզուն օգտագործող պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ֆրանսախոս երկրների հանդիպումների ժամանակ հանդես է գալիս պետությունների ղեկավարների դիմաց, նախաձեռնում և միջոցներ է իրականացնում միջխորհրդարանական համագործակցության և ժողովրդավարության զարգացման բնագավառներում։
Ֆրանսախոս երկրների խորհրդարանական վեհաժողովը կարևոր վերլուծական աշխատանքներ է իրականացնում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքական իրավունքները և ազատությունները, խորհրդարանները և հաղորդակցությունը, ֆրանսախոս երկրների տնտեսական տարածքը և ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև կրթությունը, ֆրանսերեն լեզուներով խոսող երկրների գիտելիքների տարածման խոչընդոտները, ֆրանսերենի դերը միջազգային համագործակցության մեջ։ Վեհաժողովն իր հանձնարարականները ձևակերպում է իր հանձնաժողովների կողմից պատրաստված զեկույցների հիման վրա։
84 parlements ou organisations sont actuellement représentés à l'APF :
53 անդմաներ (որոնցից 1 կասեցված է)
14 հարակից անդամներ
17 դիտորդներ[3]