Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն | |
---|---|
Տեսակ | university network? և կազմակերպություն |
Երկիր | Կանադա[1] |
Հապավում | AUF |
Հիմնադրված | սեպտեմբերի 13, 1961 |
Գլխադասային գրասենյակ | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Տարածաշրջան | Ֆրանկոֆոնիա |
Ղեկավար | Jean-Paul de Gaudemar? |
Կայք | auf.org(ֆր.) |
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (ֆր՝. Agence universitaire de la Francophonie - AUF), բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց, որոնք մասամբ կամ ամբողջովին ֆրանկոֆոն են։ 2017 թվականին այս գործակալությունն ուներ 845 անդամներ աշխարհի 111 երկրներում և համարվում էր մեկ ընդհանուր լեզվի վրա հիմնված համալսարանական ամենաընդարձակ ընկերակցությունն աշխարհում[2][3]։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայում՝ Մոնրեալի համալսարանի կամպուսում (համալսարանական ավանում)։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր գործակալության տնօրենը Ժան-Պոլ դը Գոդմարն է[4]։
AUF-ի գործունեության ոլորտում ընդգրկված է համալսարանական թվայնացված կամպուսների ստեղծումը, հնարավորին չափ մեծ թվով ֆրանսախոս (հատկապես՝ աֆրիկյան) կամպուսների տեղեկատվական կենտրոններ մուտք գործելու հնարավորության ապահովումը։ Գործակալությունն աշխատում է նաև ֆրանկոֆոն համալսարանների շրջանում ուսանողների ու գիտահետազոտական աշխատանքներ կատարողների տեղաշարժը հնարավորինս դյուրացնելու, հեշտացնելու ուղղությամբ։
1961 թվականին ստեղծվել է Association des universités partiellement ou entièrement de langue française » (AUPELF) («Մասամբ կամ ամբողջովին ֆրանսերենի վրա հիմնված համալսարանների ընկերակցություն»)։ Ի դեպ, այդ անվանումը մինչև օրս երբեմն գործածվում է դեռևս։ Այնուհետև AUPELFը վերափոխվեց AUPELF-UREF-ի։ Նախագծի ամենագործուն նախաձեռնողներից մեկը կանադացի ժուռնալիստ Ժան-Մարկ Լեժեն (Jean-Marc Léger) էր, ով էլ հենց 1961-1978 թվականներին աշխատել է որպես գործակալության գլխավոր քարտուղար[5]։
1989 թվականին Դակարում տեղի ունեցած ֆրանկոֆոն գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցին, որ գործակալությունը դառնա ֆրանկոֆոնիայի չմիջնորդավորված, անմիջական օպերատորը աշխարհում և որոշեցին փոխել դրա անվանումը՝ դարձնելով Agence universitaire de la francophonie (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն), որը գործածվում է առ այսօր։
(ընտրվել են համալսարանների ռեկտորներից կամ նախագահներից կազմված տնօրենների խորհրդի կողմից)
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ունի[7]՝
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ապահովում է գիտական ու կրթական ռեսուրսների պորտալ՝ Savoirs en partage
Ֆրանսալեզու թվայնացված կամպուսը (CNF) ստեղծվել է հարավային երկրներում գտնվող ֆրանկոֆոն համալսարանների հետ և դրանց միջև սերտ հաղորդակցություն ապահովելու, նոր տեխնոլոգիաներ և թարմ տեղեկատվություն օպերատիվորեն փոխանակելու նպատակով։
CNF-ը և ֆրանսալեզութվայնացված կամպուսները գրանցված ապրանքանիշեր ունեն։
AUF-ը ներառում է վեց ուսումնական հաստատություն[8]։ Դրանք են՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն» հոդվածին։ |
|