Ֆրանյո Բուչար խորվ.՝ Franjo Bučar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1866[1][2] |
Ծննդավայր | Զագրեբ, Kingdom of Croatia |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1946[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, գրականության պատմաբան և ակտիվիստ |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
![]() |
Ֆրանյո Բուչար (խորվ.՝ Franjo Bučar, 25 նոյեմբերի, 1866, Զագրեբ - 26 դեկտեմբերի, 1946, Զագրեբ), խորվաթ գրող և սպորտի ժողովրդականացնող։ Համարվում է խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը[4]։
Ֆրանյո Բուչարը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 25-ին Զագրեբում։ Նրա հայրը եղել է սլովեն, մայրը՝ խորվաթ[5]։ Կրթություն է ստացել Զագրեբում, Վիեննայում և Ստոկհոլմում, որտեղ հետաքրքրվել է շվեդական մարմնամարզությամբ։
Ֆրանյո Բուչարի հիմնական մասնագիտությունը եղել է գրականության պատմության ուսումնասիրությունը. նա հեղինակել է այդ թեմային նվիրված մի քանի գրքեր։ Սակայն Ֆրանյո Բուչարը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես սպորտի ժողովրդականացմանը նպաստող անձ։ Խորվաթիա վերադառնալուց հետո նա հիմնադրել է մի շարք մարզական ակումբներ և նպաստել է Խորվաթիայում տարբեր մարզաձևերի զարգացմանը, ինչպիսիք են ֆուտբոլը, մարմնամարզությունը, դահուկավազքը, սուսերամարտը և այլն[6]։ Ֆրանյո Բուչարը հրատարակել է իր կողմից գրված մի շարք դասագրքեր սպորտի տարբեր ձևերի վերավերյալ։ 1909 թվականին Ֆրանյո Բուչարն ընտրվել է Խորվաթիայի սպորտի ֆեդերացիայի առաջին նախագահ։ 1919 թվականին Բուչարը հիմնադրել է Հարավսլավիայի օլիմպիական կոմիտեն, որը 1919-1927 թվականներին տեղակայված էր Զագրեբում։ 1920 թվականին Ֆրանյո Բուչարն ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ և անդամակցել է այդ կոմիտեին մինչև իր մահը։ Ֆրանյո Բուչարը մահացել է 1946 թվականի դեկտեմբերի 26-ին Զագրեբում[7]։ Թաղված է Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը։
Պահպանվել է Ֆրանյո Բուչարի նամակագրությունը Եվրոպայի տարբեր երկրներում սպորտի ժողովրդականացմամբ զբաղվող անձանց և Օլիմպիական շարժման գործիչերի հետ։
1991 թվականին նորանկախ Խորվաթիայում սահմանվել է Ֆրանյո Բուչարի անվան պետական մարզական մրցանակ (խորվ.՝ Državna nagrada za šport "Franjo Bučar"), որ Խորվաթիայի բարձրագույն մրցանակն է սպորտի բնագավառում ձեռք բերած նվաճումների պարգևատրման համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյո Բուչար» հոդվածին։ |
|