Ֆրանչեսկա Անկարոլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1968 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | francescaancarola.cl |
![]() |
Ֆրանչեսկա Անկարոլա (անգլ.՝ Francesca Ancarola), մարտի 18, 1968), չիլիացի երգչուհի և երգահան[1]։ Անկորալի երաժշտական ոճը ջազ և ժողովրդական երաժշտության խառնուրդն է` սոցիալական արդարության թեմայով։ Անկարոլան Չիլիի Նոր երգ շարժման մասնակից է։
Անկարոլան իր երաժշտական կարերան սկսել է 1980 թվականից, մրցանակ է ստացել Չիլիի Նոր երգ շարժման հետ կապված La Bicicleta y el Café del Cerro ամսագրի կողմից կազմակերպված փառատոնի ժամանակ[2]։
Նա ավարտել է Չիլիի համալսարանը որպես երաժիշտ և ավելի ուշ երգեցողություն է սովորել Չիլիի Կաթոլիկ Հայրապետական համալսարանում։ 1997 թվականին նա դարձել է Ֆուլբրայթի ծրագրի հաղթող` Մանհեթենի երաժշտության դպրոցում սովորելու համար։
Անկարոլասի առաջին ալբոմը` Que el canto tiene sentido, որպես մենակատար թողարկվել է 1999 թվականին։ Ալբոմի վերնագիրը դրվել է Վիկտոր Ջարայի Մանիֆիեստո երգի պատվին, Ջարայը Նոր Երգ շարժման հայտնի երգիչ-երգահան և ակտիվիստ էր, որը սպանվել էր ռազմական գործիչ Աուգուստո Պինոչետի կողմից ղեկավարվող ռազմական ռեժիմի կողմից, 1973 թվականին։
Նրա հաջորդ`Pasaje de ida y vuelta (Վերադարձի տոմս, 2000) և Jardines humanos (Հուման Գարդենսը, 2002) ալբոմներից առաջինումշարունակվել է նրա լատինոամերիկյան խառը ոճը, իսկ երկրորդն արժանացել է Ալթազոր մրցանակի։ 2003 թվականին նա Petroglyph Records ստուդիայում թողարկել է Sons of the same sun ալբոմը։ Այս ալբոմը նաև ընդգրկվել է նրա անգլերեն երգերի երգացանկում։
2004 թվականին նա թողարկել է Contigo aprendí (Քեզ հետ ես սովորեցի) ալբոմը` կազմված բոլերոներից[3]։
Անկարոլան կրկին ի պատիվ Ջարայի 2006 թվականին թողարկել է Lonquén ալբոմը, որտեղ Անկարոլան նաև ընդգրկում է Ջարսի երգերը` օգտագործելով «շատ ժամանակակից լեզուներ»[4]։ Անկարոլան ալբոմների թողարկման վերաբերյալ ասում է. «Վիկտորն աղքատ ընտանիքից է, բայց չնայած դրան, նա հաղթահարելով գերազանցում և զարգացնում է ինքն իրեն... դառնալով մեր երաժշտության կուռքը»։
2008 թվականին Անկարոլան թողարկել է մանկական երգերի ալբոմ` Arrullos (Օրորոցայինը), որը արժանացել է Ալթազոր մրցանակին[5]։
Անկարոլայի Templanza (Temperance) ալբոմը թողարկվել է 2012 թվականին։
2016 թվականին նա թողարկել է ամբողջական ալբոմ` Espejo de los Sueños վերնագրով[6]։
Անկարոլան երաժշտությունը ազդեցություն է կրել Վիկտոր Ջարայից, Վիոլետա Պարրայից[7], Միլթոն Մաշիմենտոյից, Կաբուկա Գրանդայից, Սիլվիո Ռոդրիգեսից և Շիկու Բուարկիից[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Անկարոլա» հոդվածին։ |
|