Ֆրանչեսկո Բիսսոլո իտալ.՝ Francesco Bissolo | |
---|---|
Ծնվել է | մոտ 1470[1][2] |
Ծննդավայր | Տրևիզո, Վենետո, Իտալիա[1] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1554[3][1][2][…] կամ հուլիսի 20, 1554[4][2] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ներշնչվել է | Ջովանի Բելլինի |
Francesco Bissolo Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Բիսոլոն, որը հայտնի է նաև որպես Պիետրո Ֆրանչեսկո Բիսսոլո (իտալ.՝ Francesco Bissolo, մոտ 1470[1][2], Տրևիզո, Վենետո, Իտալիա[1] - ապրիլի 20, 1554[3][1][2][…] կամ հուլիսի 20, 1554[4][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4]), իտալացի նկարիչ։
Եղել է նկարչի որդի։ Եղել է Ջովաննի Բելլինիի աշակերտը։ 1490 թվականից տեղափոխվել է Բելլինիի արհեստանոց։ 1492-1530 թվականներին աշխատել է Վենետիկում։ Օգնել է ուսուցչին Դոժերի պալատի Մեծ Խորհրդի դահլիճը զարդարելիս (Վենետիկ)։ Մասնակցել է Վենետիկի Իլ Ռեդենտորե եկեղեցու զարդարանքների ստեղծմանը։
Վերածննդի դարաշրջանի նկարիչ է։
Իր ստեղծագործության մեջ ընդօրինակել է Ջորջոնեին։
Նկարչի աշխատանքներն այժմ պահվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում տեղադրված է նրա «Աստծո մայրը մանկան Քրիստոսի հետ» կտավը։ Բրիտանական ազգային պատկերասրահում`« Մադոննան և երեխան սրբերի հետ» աշխատանքը։ Նրա մի շարք կտավներ գտնվում են Վարշավայի, Լոս Անջելեսի թանգարաններում (Նորթոն Սիմոնի թանգարան և Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարան), Դեյթոնի արվեստի ինստիտուտում (Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և այլն։
Մահացել է 1554 թվականի ապրիլի 20-ին[5]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բիսսոլո» հոդվածին։ |
|