Ֆրանչեսկո Բրիչի | |
---|---|
Ծնվել է | 1574[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | 1623[1][2][3][…] |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ և copper engraver |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Francesco Brizio Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Բրիչի ( իտալ.՝ Francesco Brizio,1574[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ - 1623[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ), հայտնի է նաև Նոսադելա (անգլ.՝ Nosadella) անունով, բարոկկոյի վաղ շրջանի իտալացի նկարիչ և փորագրիչ։
Նախ եղել է Բարտոլոմեո Պասերոտիի աշակերտը, ավելի ուշ սովորել է Ագոստինո Կարաչիի և Լյուդովիկ Կարաչիի մոտ։ 1607 թվականից ապրել է Բոլոնյայում և համագործակցել Լյուդովիկ Կարաչիի ուրիշ աշակերտների հետ։ Լեոնոլ Սպեդի հետ մասնակցել է լոջիաների համար պատմական կտավների ստեղծման գործին Պալացցոյում` Բենտիվոլիո կոմունայում։ Որմնանկար է նկարել Կոնտի Բոշետիի (անգլ.՝ Conti Boschetti) պալատի առաստաղին։ Բոլոնյայում նկարել է «Մադոննա դե Բորգոյի թագադրումը» կտավը Սան Պետրոնիո տաճարի համար, ինչպես նաև` որմնանկար Սան Միշել վանքի համար Բոսկում։
Ֆրանչեսկո Բրիչիի կտավներում երևում է Ագոստինո Կարաչիի ազդեցությունը և ըստ որոշ տեղեկությունների իր վարպետի որոշ կտավները ուղղել է հենց ինքը։ Մահացել Բոլոնյայում։
Նրա հայտնի աշխատանքներից և փորագրություններից են.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Բրիչի» հոդվածին։ |
|