Ֆրանչեսկո Գրանաչի

Ֆրանչեսկո Գրանաչի
Ծնվել էհուլիսի 23, 1469[1]
ԾննդավայրVillamagna, Բանո ա Ռիպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1543[1] (74 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[2][1]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՀովսեփը բանտ է գնում և Հովսեփը փարավոնին է ներկայացնում իր հորը և եղբայրներին
ՈւսուցիչԴոմենիկո Գիրլանդայո
 Francesco Granacci Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Գրանաչի (իտալ.՝ Francesco Granacci, հուլիսի 23, 1469[1], Villamagna, Բանո ա Ռիպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1] - նոյեմբերի 30, 1543[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[2][1]), իտալացի նկարիչ, իտալական Վերածննդի գեղանկարչության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանաչին ծնվել է 1469 թվականին Վոլտերայում[Ն 1]:

Գրանաչիի գեղարվեստական կարիերան հավանաբար սկսվել է 1480-ականների կեսերին, երբ նա սովորել է Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոցում և օգնել նրան նկարելիս` տեմպերայի փոխարեն օգտագործելով յուղաներկեր։ Այնտեղ նա հանդիպել է Միքելանջելոյին, որի հետ ընկերություն է արել ողջ կյանքի ընթացքում։ Լորենցո Մեդիչիի պատվերով Գրանաչին մասնակցել է Ֆլորենցիայի Սան Մարկոյի որմնանկարների նկարազարդման աշխատանքներին։ Ավելի ուշ աշխատել է Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի և Ռաֆայելի հետ։

Երբ քանդակագործ Բերտոլդո դի Ջովանին` Դոնատելլոյի աշակերտը, Սան Մարկոյի մոտակայքում գտնվող իր քանդակների պարտեզի համար աշակերտներ էր փնտրում, երիտասարդ Գրանաչին և Միքելանջելոն, որոնց բնականաբար ավելի շատ գրավում էր քանդակագործությունը, տեղափոխվել են նրա արվեստանոց։ Որպես քանդակագործ աշակերտելուց հետո Գրանաչին, հրաժարվելով որմնանկարչությունից և քանդակագործությունից, նվիրվել է տեմպերային և յուղանկարչությանը։

Գրանաչիի ոճի վրա ազդեցություն են ունեցել Ֆիլիպինո Լիպպին և Ֆրա Բարտոլոմեոն։

Ըստ Ջորջո Վազարիի` երբ Գրանաչին դեռ երիտասարդ էր, որպես բնորդ հանդես է եկել Ֆիլիպինոյի ստեղծագործություններից մեկի համար[3]։

1508 թվականին Գրանաչին տեղափոխվել է Հռոմ, որտեղ այլ նկարիչների հետ օգնել է Միքելանջելոյին Սիքստինյան կապելլայի որմնանկարի աշխատանքներում։ Սակայն Միքելանջելոն որոշել է աշխատանքը միայնակ ավարտել և ազատ է արձակել բոլոր օգնականներին։

Հռոմ վերադառնալուց հետո Գրանաչիի ոճը սկսել է փոխվել. մի շարք նկարներ, որոնք նկարել է Ֆլորենցիա վերադառնալուց հետո, կրում են մաներիզմի ազդեցությունը, որը, ամենայն հավանականությամբ, կապված է Միքելանջելոյի հետ։ Սակայն 1520-1525 թվականների աշխատանքները մոտ են Ֆրա Բարտոլոմեոյի ոճին։

Գրանաչին մահացել է 1543 թվականին և թաղվել է Ֆլորենցիայի Սանտ Ամբրոջո եկեղեցում։

  • Գրանաչին հիշատակվում է Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների կյանքի նկարագրություններ»-ում[Ն 2] (իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti):
  • Հիշատակվում է նաև Իրվինգ Սթոունի «Տառապանք և զմայլանք» (անգլ.՝ The Agony and the Ecstasy) վեպում (Միքելանջելոյի կյանքի մասին)։
  • Holst, Christian von. Francesco Granacci, Munich: Bruckmann, 1974.
  • Markova, Vittoria. “Una tavola data di Francesco Granacci e qualche nota sul percorso,” Mitteilungen des Kunsthistorichen Institutes in Florenz, 37, Bd., H. 2/3 (1993): pp. 293–302.
  • Aquino, Lucia and Giordani, Simone, eds. Francesco Granacci e Giovanni Larciani all’Oratorio di Santa Caterina all’Antella. Florence: Polistampa, 2013.
  1. կոմունա և քաղաք Պիզայում (Տոսկանա)
  2. Իտալիայի Վերածննդի նկարիչների 178 կենսագրությունների հավաքածու (նրանց որոշ ստեղծագործությունների նկարագրությամբ)` պատրաստված նկարիչ Ջորջո Վազարիի և մի խումբ օգնականների կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. Fahy, Everett (2012). «The Young Francesco Granacci».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Գրանաչի» հոդվածին։