Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 2008 (16 տարեկան) | ||
Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանչեսկո Կամարդա (իտալ.՝ Francesco Camarda, մարտի 10, 2008, Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Միլան» ակումբի հարձակվող։
Միլանի ֆուտբոլային ակադեմիայի աշակերտ[1]։ Միլանի ակադեմիայի կազմում 89 խաղ է անցկացրել խփելով 485 գոլ (մեկ խաղում միջինը 5,45 գոլ)[2][3]։
Նա իր առաջնախաղը նշեց «ռոսոներների» հիմնական կազմում 2023 թվականի նոյեմբերի 25-ին՝ փոխարինելով Լուկա Յովիչին Իտալիայի A Սերիայի «Ֆիորենտինայի» դեմ խաղում[4]։ 15 տարեկան, 8 ամսեկան և 23 օրեկան հասակում ճանաչվել է A Սերիայի պատմության ամենաերտասարդ ֆուտբոլիստը, գերազանցելով Ուիզդոմ Ամիի նվաճումները, ով իր առաջնախաղը նշել է 15 տարեկանում և 274 օրեկանում[5]։
Ելույթ է ունեցել Իտալիայի մինչև 15, մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականներում։