Ֆրանչեսկո Մենզոկի | |
---|---|
Ծնվել է | 1502[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա |
Վախճանվել է | 1574[2][3][4] |
Մահվան վայր | Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Francesco Menzocchi Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Մենզոկի (իտալ.՝ Francesco Menzocchi; 1502[1][2][3][…], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա - 1574[2][3][4], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա), իտալացի նկարիչ։ Բարձր Վերածննդի և վաղ շրջանի մաներիզմի նկարիչներից է։ Ծնվել է Ֆորլիում, սովորել Ֆորլիի գեղանկարչության դպրոցում, հիմնականում աշխատել է Ֆորլիում և Պեզարոյում։
Ֆրանչեսկո Մենզոկիին երբեմն անվանում են նաև Իլ Վեկկիո դի Սան Բերնարդո։ Գեղանկարչության առաջին հիմունքները ստացել է նկարիչ Մարկո Պալմեգանոյից, ապա սովորել է Ջիրոլամո Ջենգայի մոտ։
Ջենգայի հրավերով աշխատել է Պեզարոյում գտնվող Վիլա Իմպերիալի որմնանկարի վրա, որտեղ մեծ ազդեցություն է ունեցել Ռաֆայել Կոլեի գեղարվեստական ոճի վրա։ Վերջինս նույնպես մասնակցում էր գեղանկարի աշխատանքներին։
Մենզոկին ստեղծել է Լորետոյի բազիլիկի Սան Ֆրանչեսկո դի Պաուլ մատուռի «Մելխիսեդեկի զոհաբերությունը» և «Մանայի երկնային հրաշքը» որմնանկարները։ Ֆորլիում նկարել է Սանտա Մարիա դելլա Գրատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարը։
Վենետիկի Պալացցո Գրիմանի պալատի (1539-1540) Պսիքեին նվիրված սենյակի փայտի առաստաղին նկարել է չորս նկար, որոնք, սակայն, մինչ օրս չեն պահպանվել։
Նկարչի կենսագրությունը ներկայացվել է Ջորջո Վազարիի «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքի նկարագրություններ» գրքում։
Նրա որդիները՝ Պիեռ Պաոլոն և Սեբաստիանոն, նույնպես նկարիչներ էին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Մենզոկի» հոդվածին։ |
|