Ֆրանսերեն լեզվի խարտիա ֆր.՝ Charte de la langue française | |
---|---|
Տեսակ | Քվեբեկի օրենսդրական ակտ |
Երկրներ | Կանադա( Քվեբեկ) Ֆրանսիա |
Պաշտոնական կարգավիճակ | ֆրանսերեն, անգլերեն |
Դասակարգում | Քվեբեկի 31-րդ օրենսդիր մարմին[1] |
Ֆրանսերեն լեզվի խարտիա կամ Ֆրանսերենի խարտիա (ֆրանսերեն։ La charte de la langue française), նաև հայտնի է որպես Bill 101 (Օրենքը 101 կամ ֆրանսերեն։ Loi 101), 1977 թվականին Կանադայի Քվեբեկ նահանգում բնակչության մեծամասնության լեզվի մասին օրենքի սահմանում, որով ֆրանսերենը ճանաչվել է մարզի պաշտոնական լեզու, հանդիսանում է Քվեբեկի լեզվական քաղաքականության կենտրոնական օրենսդիր մասը։
Օրենքը ներմուծել է Քվեբեկի մշակութային զարգացման նախարար Կամիլ Լաուրինը, որը վարչապետ Ռենե Լևեկի հովանու ներքո անցել է Քվեբեկի Ազգային ժողով և հավանության է արժանանալով 1977 թվականի օգոստոսի 26-ին ստացել է թագավորական սանկցիա նահանգապետ գեներալ-յեյտենանտ Հյուգուս Լապոինտեի կողմից։ Կանոնադրության դրույթները ընդլայնվել են 1974 թվականին Պետական լեզվի մասին օրենքով (Bill 22), որն ընդունվել է գեներալ լեյտենանտ-նահանգապետի կողմից Քվեբեկի Լիբերալ կուսակցության ղեկավար, կառավարության վարչապետ Ռոբետ Բուրասայի օրոք՝ ֆրանսերենը դարձնելով Քվեբեկի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 1974 թվականը Քվեբեկը չուներ պաշտոնական լեզու և միայն ենթարկվում էր անգլերեն և ֆրանսերեն օգտագործման մասին 1867 թվականին ընդունված՝ Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի Սահմանադրական ակտի հոդված 133-ում պարունակվող պահանջներին[2]։
Բիլլ 101 -ը մինչև 1977 թվականը ավելի քան վեց անգամ փոփոխություններ է կրել։ Յուրաքանչյուր ուղղում առաջացրել է վեճեր այնպիսի դրույթների վերաբերյալ, ինչպիսիք են ֆրանսերենի օգտագործումը առևտրային ապրանքանիշերի վրա կամ անգլալեզու դպրոցներ ընդունվելու սահմանափակումները[3]։
Կանոնադրության նախաբանում ասվում է, որ Կանադայի Ազգային Ժողովը որոշել է. «Ֆրանսերեն լեզուն դարձնել Կառավարության և Օրենքի լեզու, ինչպես նաև բնականոն և առօրյա կիրառության լեզու՝ աշխատանքի, ուսուցման, շփման, առևտրի և բիզնեսի համար։ Դրանում նաև ասվում է, որ Ազգային Ժողովն առաջնորդվելով «արդարության և լայնախոհության ոգով», ճանաչում է «Ամերիկայի բնիկների և Քվեբեկի ինուիտների՝ այս երկրի առաջին բնակիչների, իրենց օրիգինալ լեզուն և մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքը»[4]։
Ֆրանսերեն լեզվի մասին խարտիան բաղկացած է վեց խորագրերից և երկու ժամանակացույցից։ Ֆրանսերենի կարգավիճակի մասին.
I խորագիրն ունի ինը գլուխներ, որոնցում ֆրանսերենը հռչակվում է միակ պաշտոնական լեզու (Գլուխ I), սահմանում է անձանց լեզվական հիմնարար իրավունքները (Գլուխ II), սահմանում է ֆրանսերենի կարգավիճակը խորհրդարանում և դատարաններում (Գլուխ III), քաղաքացիական վարչակազմի (Գլուխ IV), կիսապետական հաստատությունների (V), աշխատանքային (VI), առևտրային և գործարար (VII) հարաբերություններում, և կրթության ոլորտում (VIII տեսակի)[5]։
II խորագրի հինգ գլուխները վերաբերում են լեզվաբանական պաշտոնականացմանը, տեղանուններին և քաղաքացիական ծառայության և ձեռնարկությունների ֆրաներենացմանը[6]
III խորագիրը սահմանում է Ֆրանսերեն լեզվի Քվեբեկի գրասենյակի (OQLF - Office québécois de la langue française) խնդիրները, լիազորությունները և կազմակերպումը[7]։
IV խորագիրը սահմանում է Ֆրանսիական լեզվի բարձրագույն խորհուրդ Քվեբեկում (Բարձրագույն խորհուրդը ֆրանսերենի), խորհրդատվական մարմին, որի առաքելությունն է «Քվեբեկում ֆրանսերենին վերաբերող որևէ հարցի վերաբերյալ խորհրդատվություն տալ ֆրանսերենի կանոնադրության կիրառման համար պատասխանատու նախարարին»[8]
V և VI խորագրերի ներքո ներկայացված են քրեա-իրավական դրույթներ և պատժամիջոցներ և անցումային այլ դրույթներ[9][10]։
Ֆրանսերեն լեզվով «նորմալ և ամենօրյա աշխատանքային խոսքը, ուսուցումը, շփումը, առևտրային և բիզնես գործունեությունը» կազմակերպելու և ֆրանսիացի քվեբեկցիների լեզուների իրավունքները հարգելու նպատակին հասնելու համար կանոնադրությունը պարունակում է մի շարք առանցքային դրույթներ և տարբեր նորմատիվային փաստաթղթեր։
Կանոնադրության առաջին հոդվածում ֆրանսերենը հայտարարվել է Քվեբեկի պաշտոնական լեզու[11]։
Ֆրանսերեն լեզուն ավելի վաղ հայտարարվել էր միակ պաշտոնական լեզու Քվեբեկում 1974 թվականին Պաշտոնական լեզվի օրենքի ընդունմամբ։ Քվեբեկը, ըստ Սահմանադրության, պարտավոր է, այնուամենայնիվ, ապահովել անգլիական ծառայությունները դատարաններում և Քվեբեկի Ազգային վեհաժողովում (տես ստորև)։
Քվեբեկի հիմնարար ֆրանսիական լեզվական իրավունքներն են.
Ֆրանսերենը հայտարարված է օրենսդիր մարմինների և դատարանների լեզու։ 1867 թվականին ընդունված Սահմանադրության թիվ 133 կետը գործում է մինչև օրս, այնուամենայնիվ, պահանջում է, որ օրինագծերը պետք է հրատարակվեն, հրապարակվեն, անցնեն և հաստատվեն ֆրանսերենով և անգլերենով Կանադայի և Քվեբեկի Խորհրդարաններում և օրենսդիր մարմիններում[12]։
Ֆրանսերեն կամ անգլերեն լեզուները կարող են օգտագործվել ցանկացած անձի կողմից Քվեբեկի դատարաններում։ Կողմերից մեկը կարող է պահանջել ֆրանսերեն կամ անգլերեն թարգմանել դատարանի կայացրած որոշումները կամ ցանկացած «քվազի-դատական գործառույթներ իրականացնող մարմնի» կայացրած որոշումները։
Ֆրանսերենը գերակայում է անգլերենին, բոլոր այն դեպքերում, երբ որևէ տարաձայնություններ են առաջանում ցանկացած կանոնների համար, որի նկատմամբ 1867 թվականի Սահմանադրության օրենքի 133 կետը չի կիրառվում[13]։
Ֆրանսերեն լեզվի խարտիայի առաջին տարբերակում նախատեսվում էր, որ օրենքները կիրառվում են միայն ֆրանսերենով։ 1979 թվականին, համապատասխան դրույթները (հոդվածներ 7-ից 13) չկիրառվեցին ղեկավարվելով Կանադայի Գերագույն դատարանի որոշմամբ «Կանադայի Գլխավոր դատախազն ընդդեմ Բլեյքի» գործի շրջանակներում։ Սակայն, Քվեբեկը պահանջեց որոշման կրկնակի ընդունում ֆրանսերեն և անգլերեն լեզուներով՝ համաձայն Ֆրանսերեն լեզվի մասին Խարտիայի, թողնելով անփոփոխ 7 -ից 13 հոդվածները[14]։
1993 թվականին, Կանոնադրության դրույթները, որոնք վերաբերում են լեզվին, օրենսդիր իշխանությունը, և դատարաններին իրականացվել են Գերագույն Դատարանի որոշման համապատասխան։
Պետական գերատեսչությունները, հիմնարկները անվանակոչվում են միայն նրանց ֆրանսիերեն անուններով, վարչական բոլոր փաստաթղթերը մշակվում և հրատարակվում են պետական լեզվով։ Ամբողջ հաղորդակցությունը այլ պետական մարմինների վարչակազմի և իրավաբանական անձանց միջև, ներպետական ստորաբաժանումների և ենթաստորաբաժանումների միջև, կատարվում է պետական պաշտոնական լեզվով՝ ֆրանսերենով։
Պահանջվում է պետական պաշտոնական լեզվի իմացություն համապատասխան կառավարման հիմնարկներում աշխատելու համար։
Ոչ պաշտոնական լեզուն կարող է կիրառվել ցուցանակների ու ազդագրերի վրա առողջապահական կամ հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով[15]։
Հանրային ծառայությունները և մասնագիտական պատվերները պետք է ծառայություններ մատուցեն պետական լեզվով և այն օգտագործեն իրենց ներքին և ընդհանուր հաղորդակցության համար։ Մասնագիտական պատվերների թույլտվություն կարող է տրամադրվել միայն այն անձանց, ովքեր տրապետում են պետական լեզվին և ունեն իրենց մասնագիտությանը համապատասխան գործնական գիտելիքներ[16]։
Խարտիայի տասը հոդվածները նախատեսված են ընդհանուր նպատակին ծառայելուն. ֆրանսերենը դարձնել աշխատանքային հարաբերությունների լեզու։
Գործատուները պաշտոնական լեզվով պետք է կազմեն իրենց աշխատակիցներին ուղղված գրավոր հաղորդագրությունները և ազատ աշխատատեղերի մասին հրապարակումները կամ գովազդները։
Գործատուն չի կարող աշխատանքից ազատել, մերժել աշխատանք տրամադրել, իջեցնել աշխատակցի պաշտոնը կամ մեկ այլ աշխատանքի տեղափոխելու որոշում կայացնել զուտ այն բանի համար, որ նա բացառապես ֆրանսախոս է կամ ոչ պաշտոնական լեզվի բավարար գիտելիքներ չունի, կամ այն պատճառով, որ մարդը պահանջել է հարգել ֆրանսերեն լեզվով համապատասխան աշխատանք ստանալու իր իրավունքը։ Աշխատանքի տրամադրման համար ֆրանսերենից բացի մեկ այլ լեզվով գիտելիք և որոշակի գիտելիքների մակարդակ ունենալու պահանջը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքի բնույթն է դա պահանջում։
Աշխատանքային հարաբերությունների հանձնաժողովը (Commission des relations du travail ) հանդես է գալիս արբիտրի դերում, երբ տարաձայնություններ են առաջանում տվյալ աշխատանքը կատարելու համար ոչ պաշտոնական լեզու իմանալու գիտելիքների անհրաժեշտության վերաբերյալ։ Ապացուցման բեռը դրվում են գործատուի ուսերին[17]։
Ապրանքների պիտակները, նրանց հրահանգները, ուղեցույցները, երաշխիքային կտրոնները, ինչպես նաև ռեստորանային գնացուցակը և գինու ցուցակներն ու գնացուցակները պետք է ֆրանսերեն լեզվով լինեն։ Այլ լեզուները կարող են օգտագործվել այն պայմանով, եթե դրանք ֆրանսիական ազդեցությանն առնվազն համարժեք լինեն[18][19][20]։
Կատալոգները, բրոշյուրները, թղթապանակները, առևտրային ուղեցույցները և այլ նման հրապարակումները պետք է լինեն ֆրանսերեն։ Ծրագրային ապահովման բոլոր տեսակները (օրինակ, տեսախաղեր և օպերացիոն համակարգեր) պետք է հասանելի լինեն ֆրանսերենով, եթե ֆրանսիական տարբերակը գոյություն ունի[21]։
Նշանները և պաստառները պետք է ֆրանսերենով լինեն, և նրանք կարող են նաև լինել այլ լեզվով, պայմանով, որ ֆրանսերենով ներկայացվածներն ակնհայտորեն գերիշխող լինեն։
Ընդհանուր կանոններից մի շարք բացառություններ կան առևտրային արտադրանքի, նշանների և գովազդի համար.
Քվեբեկի, Մոնրեալի որոշ վայրերում ցուցանակները երկլեզու են, ֆրանսերեն և անգլերեն տեքստերը նույն չափի կարելի է տեսնել (օրինակ, պատմականորեն անգլիական ուսումնական հաստատություններում, դաշնային կարգավորվող ձեռնարկություններում), չնայած ֆրանսերենը երբեմն գերիշխող է այդ հատկություններով։ Օրինակ, ֆրանսերենը գտնվում է այլ լեզուներից ձախ, այնպես, որ այն կարդում են նախքան ոչ-ֆրանսիական տեքստը, երբ կարդում են ձախից աջ (Նախկինում, այլ լեզուներով տեքստի չափը և գույնը նույնպես խիստ կանոնակարգված էր)։
Թեև 97 հոդվածում պարզաբանվում է, որ «ամերիկյան հնդիկները չեն ենթարկվում այդ օրենքի վերապահումներին», տեղական արմատական լեզուները ռեզերվից դուրս են մնում։ Օրինակ, տեղական բնիկ լեզուն չի ազատվում 58-րդ հոդվածի կիրարկումից, ըստ որի ՝ «հանրային նշանները, գովազդային պաստառները պետք է լինեն ֆրանսերեն», և կարող են լինել տեղական բնիկների լեզվով «պայմանով, որ ֆրանսերեն է ակնհայտորեն գերակշռող լինի»։
Թեև 58 հոդվածում նախատեսում է, որ գավառներում կառավարությունը կարող է «որոշել վայրի վիճակը, դեպքերը, պայմանները կամ հանգամանքները ..., որտեղ ֆրանսիացիները գերակշիռ մաս չեն կազմում, կամ որտեղ այդպիսի նշանները, ցուցանակները, ցուցապաստառները և գովազդը կարող է լինել միայն այլ լեզվով», այնուամենայնիվ այն չի պարտավորեցնում կառավարությանը ազատություն տալ տեղական բնիկ լեզուներին։
Սկսած մանկապարտեզից մինչև ավագ դպրոց կրթական լեզուն ֆրանսերենն է (Հրահանգավորման լեզուն հանդիսանում է այն լեզուն, որով ընթանում է ուսուցումը։ Անգլերենը որպես երկրորդ լեզու պարտադիր է բոլոր երեխաների համար, ովքեր սովորում են ֆրանսիական տարրական դպրոցում)։
87-րդ, 88-րդ և 89 հոդվածները նախատեսում են ամերհինդկի լեզուների և ինուկտիտուտ լեզվի օգտագործում որպես ուսուցման լեզու։ Ֆրանսերենը և անգլերենը որպես լեզուներ կրթության մեջ ներդնելու սահմանումը հանձնվում է դպրոցական հանձնաժողովներին և ծնողական կանձնաժողովներին[23]։
Ծնողների ցանկությամբ կարող են սովորել անգլերեն.
1977 թվականի խարտիայի բնօրինակում անգլերեն հրահանգները նախատեսված չէր ծնողի՝ Կանադայում անգլերեն լեզվով կրթություն ստացած լինելու հիման, այլ միայն Քվեբեկում։ Այս փոփոխությունը կատարվեց Սահմանադրական ակտ, 1982 ընդունումից հետո, որում սահմանվեց ֆրանսիական և անգլիական փոքրամասնությունների կրթական իրավունքները բոլոր նահանգներում ըստ Կանադայի իրավունքների և ազատությունների խատրիայի 23 բաժնի[24]։
Ֆրանսերեն լեզվի Քվեբեկի գրասենյակը (Office québécois de la langue française - OQLF) ոչ պաշտոնապես հայտնի է որպես «լեզվի ոստիկանություն»[25]։ Սա հանձնաժողովէ, որը պատասխանատու է լեզվական քաղաքականության անցկացման համար, լեզվական պաշտոնականացման, քաղաքացիական վարչակազմի և ձեռնարկությունների լեզվականացման և ֆրանկացման քաղաքականության իրականացման համար։ Նա նաև ունի «Քվեբեկում լեզվական իրավիճակի մոնիտորինգ կատարելու» առաքելություն, նպաստելով պաշտոնական լեզվի և հետազոտական աշխատանքների իրականացմանը։ «2016-2017 թվականներին OQLF բյուջեն կազմել է $24.1 մլն[26]։ Գրասենյակը հաճախ մեղադրվում է իր լիազորությունները չարաշահելու մեջ, ինչպես, օրինակ, 2013 թվականի pastagate - Մակարոնեղենի դարպաս գործի ժամանակ, երբ իտալական ռեստորանը ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն պատճառով, որ նրա մենյուի մեջ օգտագործել էին մակարոնեղեն, խորտիկներ, կալմար ուտեստների ոչ ֆրանսիական համարժեքները։ Վարչությունը նաև առարկում է «տապակած պանրով սենդվիչներ» վաճառելու դեմ, պնդելով, որ նրանք անվանվեն «սենդվիչ դը ֆրոմաժ ֆոնդյու» (անգլերեն «grilled cheese sandwiches» փոխարեն ֆրանսերեն՝ «sandwich de fromage fondue»), որը բառացիորեն թարգմանվում է որպես «հալած պանրով սենդվիչ»[25]։ Բացի այդ, Քվեբեկի լեզվի գրասենյակը նկատել էր, որ վաճառքի են հանվել «սթեյք» (steaks), պնդելով, որ նրանք անվանում էին «բիֆտեկ» (biftek) չնայած այն փաստին, որ մարդկանց մասն օգտագործում է «սթեյք» տերմինը[25]։
Ֆրանսերեն լեզվի բարձրագույն խորհուրդը (Conseil supérieur de la langue française) փորձագիտական-խորհրդակցական խորհուրդ է, որի խնդիրն է «ֆրանսերենի Խարտիայի կիրառման համար պատասխանատու նախարարին խորհրդատվություն տալ Քվեբեկում ֆրանսերենի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ»[27]։ Նա սերտորեն համագործակցում է նմանատիպ մարմինների հետ Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում։
Կանադայում լեզուն որոշվել է դաշնային մակարդակով 1969 թվականի Պաշտոնական լեզվի ակտով, որը Կանադայի Սահմանադրության մասն է կազմում 1982 թվականից։ Ֆրանսերեն լեզվի մասին խարտիայի մասերը փոփոխություններ են կրել՝ համապատասխան Քվեբեկի դատարանների որոշումների, որոնք աջակցություն են ստացել Կանադայի Գերագույն դատարանի կողմից։
Մինչև 1982 թվականը Ֆրանսերեն լեզվի Խարտիայի միակ մասը, որը կարող էր վիճարկվել սահմանադրական կարգով, օրենսդրության մեջ և դատարաններում կիրառվող ձևակերպման լեզուն էր։ Այն վիճարկվեց 1979 թվականին Պիտեր Բլեյքիի, Ռոլանդ Դյուրանդի և Յոին Գոլդսթեի կողմից (Քվեբեկի գլխավոր դատախազն ընդդեմ Բլեյքիի դործը[28])։
1982 թվականին տեղի ունեցավ Կանադայի Սահմանադրության պատրացիան (patriation- լիիրավ ինքնավարություն, որը հայրենադարձության՝ repatriation տերմին հակառակ տերմինն է), քանի որ բրիտանական խորհրդարանն ընդունեց Կանադայի մասին ակտ 1982։ Այս օրենքը ուժի մեջ մտավ Կանադայի Սահմանադրության ակտով (ներառյալ Կանադական իրավունքների և ազատությունների խարտիայի)։ 23 բաժինը մտցրեց «փոքրամասնության լեզվական կրթության իրավունքներ» հասկացությունը։ Սա Քվեբեկում ֆրանսերեն լեզվի խարտիայի վերաբերյալ Սահմանադրական վեճի ևս մեկ դուռ բացեց։
1982 թվականի մայիսին հիմնադրվել Քվեբեկի ալյանս անգլախոսների իրավունքների պաշտպանության լոբբիստական խումբը (որը գործել է մինչև 2005 թվականը)։ Հիմնականում քաղաքացիական այս կառույցի շնորհիվ էլ մի շարք փաստաբանների վիճարկեցին Քվեբեկի վարած տարածքային լեզվական քաղաքականության սահմանադրականությունը։
Ֆրանսերեն լեզվի խարտիան էր խստորեն դատապարտվել է և այսօր պահանջարկ չի վայելում շատ անգլալեզու կանադացիների շրջանում, որոնց մեծամասնությունը կանադացիներ են, բայց Քվեբեկու փոքրամասնություն են կազմում։
Խարտիան քննադատության է ենթարկվել վարչապետ Պիեռ Թրյուդոյի կողմից, որը Բիլ 22 -ն անվանել է «դեմքին ապտակ»։ Իր հուշերում նա նշել է, թե ինչպես է դա հակասում դաշնային կառավարության երկլեզվության նախաձեռնությանը։ Նյու Բրանսուիկից բացի, շատ այլ գավառներ, որոնք ընդունել են Թրյուդոյի երկլեզվություն նախաձեռնությունը, այնուամենայնիվ ամբողջությամբ չեն իրագործել այն։ Առավել ուշագրավ էր Օնտարիո նահանգում առաջացած իրավիճակը, որտեղ վարչապետ Բիլ Դևիսը ֆրանսերենին չտրամադրեց լրիվ պետական կարգավիճակ, չնայած այն հանգամանքին, որ ենթակառուցվածքներն արդեն գործում էին այդ լեզվով[29][30]։
Խարտիայի և ավելի վաղ նման լեզվական օրենսդրության նակատմամբ քաղաքական ընդդիմությունը սահմանափակ հաջողություն է ունեցել. օրենքի պաշտպանության հարցում կարևոր աջակցություն են ունեցել Քվեբեկյան կուսակցություն և Քվեբեկի Ազատակական կուսակցություն քաղաղաքական ուժերը։ Օրենսդրական նախաձեռնությունները, մինչև Bill 101- ը, ֆրանկոֆոնների կողմից հաճախ ընկալվում էր որպես անբավարար, ինչպես օրինակ, Քվեբեկում ֆրանսերենի խթանման ակտը (Bill 63)։ Այն բանից հետո, երբ Բոուրասայում ընդունվեց պաշտոնական լեզվի օրենքը, հակառակորդները 1976 ընտրությունների ժամանակ դիմեցին Ազգային Միություն կուսակցության աջակցությանը, բայց, չնայած այս կարճատև աջակցությանը, կուսակցությունը փլուզվեց հաջորդ ընտրություններին։ Դատական մարտահրավերներն ավելի հաջողակ եղան. լեզվական օրենսդրության առանցքային դրույթներից շատերը կրկին գրվեցին որոշումների համապատասխանությունն ապահավելու նպատակով։ Չնայած 1993 թվականից Խարտիան համապատասխանում էր Կանադայի Կանոնադրությանը, այնուամենայնիվ Խարտիայի և դրա ապահովումն իրականացնող պետական մարմինների նկատմաբ ընդդիմությունը շարունակվում էր։
Ըստ Կանադայի Վիճակագրական վարչության տվյալների, 1970-ական թվականներից սկսած Քվեբեկից այլ մարզեի են արտագաղթել մինչև 244,000 անգլախոսներ։ Եվ Քվեբեկի այն բնակիչները, ում միակ մայրենի լեզուն անգլերենն է կրճատվել են՝ 1971 թվականին 789 000 -ից 2006 թվականին հասնելով 575 555 -ի՝ կազմելով բնակչության 7,6% - ը։ Ընդհանուր առմամբ, 2006 թվականի տվյալներով անգլերենը որպես հիմնական խոսակցական լեզու օգտագործողների թիվը հասնում էր 744 430 մարդ (10%), և անգլերենը որպես առաջին պաշտոնական լեզու համարող պաշտոնական լեզվական փոքրամասնություն կազմողների թիվը 918 955 մարդ (12.2%) էր[31]։ Խարտիայի ընդունումից հետո 1970-ական թվականներին շատ անգլախոսներ Քվեբեկից տեղափոխվեցին այլ շրջաններ, մի քանի անգլալեզու դպրոցներ փակվեցին Մոնրեալում։ Այդ դպրոցների փակումը կարող էր նաև պայմանավորված լինել այն սահմանափակումներով, թե ով կարող է անգլիական դպրոցներ հաճախել, որը անգլիական դպրոցական համակարգ հաճախողների մշտական արտահոսքի ևս մեկ պատճառ հանդիսացավ։ 1981 - 1986 թվականների ընթացքում նահանգը լքած անգլախոս մարդկանց 25 -ից մինչև 44 տարեկանները, որոնց կեսը, որը կազմում էր 15000 մարդ, բարձրագույն կրթություն ունեին։ Նահանգում գործազրկության մակարդակը 1976 թվականից ի վեր 8,7 տոկոսից աճեց՝ 1977 թվականին հասնելով մինչև 10,4 տոկոսի՝ 20-րդ դարի վերջին 23 տարիներից 19-ի ընթացքում 10% - ից բարձր պահպանվելով[32]։ Լեզվական պատնեշը նաև դիտվում է որպես «փափուկ ծածկ» (soft cap) բնակչության աճի համար։ Օրինակ, 2013 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում, երբ աշխարհի տարբեր ծայրերից Մոնրեալ ներգաղթեցին շուրջ 43 000 էմիգրանտներ, այլ նահանգներ տեղափոխվեցին նրա 10 000 հիմնական բնակիչներ[33][34]։
Շատ ընկերություններ, հատկապես Sun Life Financial և Bank of Montreal կանադական ֆինանսական կազմակերպությունները (վերջինս նույնիսկ մտածում էր իր անվանումից հանել «Մոնրեալ» բառը), իրենց հիմնական գործառույթները տեղափոխեցին Տորոնտո Խարտիայի օրենքի ընդունման արդյունքում[35]։ Համարվում է, որ բիզնեսի այս համաձայնեցված փախուստի հետևանքով Քվեբեկի տնետեսությունը կորրցրեց հազարավոր աշխատատեղեր, որը խոչընդոտեց Քվեբեկի տնտեսության առաջընթացը և Տորոնտոն հնարավորություն ունեցավ գերազանցել Մոնրեալին՝ դառնալով Կանադայի գործարար կենտրոն։ Մյուս կողմից, Տորոնտոյի առավելությունը աճել էր դեռև 1930-ական թվականներին և ակնառու դարձավ 1950-ական թվականներին, ինչպես նաև դրա հետ կապված մեծ է եղել Կանադայում տնտեսությունում ԱՄՆ-ը ազդեցություն, ոչ թե Մեծ Բրիտանիային։ Կարելի է նաև ասել, որ այս շարժումը հանգեցրել է Քվեբեկի տնտեսության մեջ Quebec Inc. նշանակության աճին։
Յուրաքանչյուի իրավախախտման համար մինչև 7000 դոլարի տուգանքի գանձումների հետևանքով Խարտիայի կառույցները անգլիական լրատվամիջոցներում լայնորեն մատնանշում էին որպես «լեզվի ոստիկանություն» կամ «լեզվի հեծելազոր»։ Թեև Քվեբեկի ֆրանսերեն լեզվի վարչությունը (Office québécois de la langue française - OQLF) մի քանի հիշեցումներ էր անում նախքան իրավական պատժամիջոցների դիմելը, այնուամենայնիվ պնդումներ կային, որ նա չարաշահում է իր լիազորությունները, որոնք հանգեցրեցին ռասիզմի և ոտնձգությունների մեջ մեղադրանքների[36]։ OQLF-ն վարույթ ընդունեց ընդդեմ ներմուծվող կոշերային ապրանքների մանրածախ առևտրի, որոնք չէին համապատասխանում մակնշմանը ներկայացվող պահանջներին։ Այդ գործողությունը հրեական համայնքների կողմից ընկալվեց որպես անարդար թիրախավորում, որը համընկավ ընդդեմ Շվարցի աղմկահարույց (Schwartz's կամ Montreal Hebrew Delicatessen - սեղանի դելիկատեսսեն[37] ռեստորան - խանութի) գործի հետ, որի տիրոջ նկատմամբ OQLF-ն անհաջող իրավական գործ էր հարուցել՝ տարբերակիչ նշանում եղած ապաթարցի համար[38]։ 1980-ական թվականների կեսին, ևս մեկ դելիկատեսի՝ Dunn's-ը խնդիրներ ունեցավ իր մուտքի առջև "Smoked Meat" (Ծխեցրած միս) անգլերեն ցուցանակի համար։ Մենեջերն այդ ժամանակին հայտարարեց, որ Քվեբեկ կուսակցությունից (PQ) Ժերալդ Գոլդինն անձամբ սենդվիչ է պատվիրել հենց այդ անունով[39]։ Dunn's-ը պայքարել է նաև Քվեբեկյան լեզվական օրենքին համապատասխանեցնելու նպատակով ծխեցրած մսի անգլերեն՝ «Smoked Meat» անվանումը «Boeuf Mariné»՝ փոխելու դեմ[40]։ Նրանք հաղթեցին վերաքննիչ ատյանի որոշմամբ, ապացուցելով, որ եթե նրանք ապխտած միսը չգովազդեն Smoked Meat անվամբ, ապա կարող են շփոթեցնել ու զայրացնել հաճախորդներին[41]։ Մյեռ Դունի աշխատանքի շնորհիվ 1987 թվականին ընդունվեց որոշում, որով ապխտած մսի Smoked Meat անվանումը ընդունվեց Կանադայի երկու պաշտոնական լեզուներով[41]։ 2002 թվականին արձանագրվել է ալլոֆոն վաճառականների ճնշման դեպքեր, որոնք հրաժարվել են խոսել ֆրանսերեն[42]։
2004 թվականին OQLF տարեկան հաշվետվությունը քննադատության է ենթարկել The Gazette թերթը, որը պնդում էր, որ «այստեղ հաստատված է բյուրոկրատիայի բռնապետական մտածելակերպը»[43]։ Թղթակիցը բողոքում էր զեկույցի այն բաժիններից, որում նկարագրվում էր, որ Մոնրեալի ընտանիքների երկու երրորդում ոչ-ֆրանսերեն լեզուների աճող գերակշռությունը «տագնապալի» միտում է, որը Մոնրեալի ֆրանկոֆոն հասարակության համար լուրջ մարտահրավեր կարող է հանդիսանալ[44]։ Իրականում, հաշվետվությունը խոսում էր այն մտահոգիչ փաստի մասին, որ անգլերեն լեզուն ալլոֆոնների կողմից որպես մայրենի լեզու ընդունելու միտումն աճել է ավելի արագ, քան ֆրանսերենը որպես մայրենի լեզու ընդունելը[45]։
1990-ական թվականներին Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիայի կանոնները շրջանցելու հետևանքով կանադական այլ նահանգներում ռեակցիաներ եղան. Սու Սենտ Մարի սինդրոմը մի խորհրդանշական շարք էր, որով հակառակվում էին Քվեբեկից դուրս որոշ համայնքներում արված որոշումներին, որոնք հայտարարել էին, որ իրենց քաղաքները (unilingually) բացառապես անգլալեզու են, և որպես բողոքի նշան մատնանշում էին այն, որ այդ որոշումը նրանք գնահատում են որպես կանոնադրության մեջ ամրագրված իրավունքների նկատմամբ ոտնձգություն։ Համարվում է, որ Խարտիայի շուրջ տարաձայնությունների պատճառն այն էր, որ ազդեցություն էր ունեցել Միչ լճի համաձայնագրի[46] և Շառլոտթաունի համաձայնագրի[47] ձախողումը։ Հարկ է նշել, որ Գերագույն Դատարանը գործի վերաբերյալ որոշում կայացրեց՝ չհամապատասխանող դրույթ կիրառելով, խոստովանելով, որ, փաստորեն, որևէ օրենքի տառի կիրառումը հանգեցնում է ազատ արտահայտման իրավունքի խախտման։
Քաղաքացիական իրավունքների խախտումներից բացի Խարտիան բախվել է իրավաբանական խնդիրների, քանի որ կրթության սահմանափակ հնարավորությունները խոչընդոտում էին ոչ միայն միալեզու անձանց, այլ նաև երկլեզու անգլոֆոնների զբաղվածությանը։ Թեև Խարտիայի կանոնադրությամբ ֆրանսերենը կառավարության և քաղաքացիական վարչակազմի պաշտոնական լեզու էր հանդիսանում, նույնը չէր կարելի ասել մասնավոր հատվածի մասին։ Չնայած կանոնադրությունը գրեթե 30 տարեկան է, այն երբեք չի կիրառվել խիստ նպատակային, ինչպիսի ենթադրաբար պետք է լիներ, քանի որ դա քաղաքացիական ազատությունների խախտում կհամարվեր։ Մոնրեալում գործատուները նախկինի պես հաճախ պահանջում են անգլերենի իմացություն, այդ թվում՝ բազմաթիվ ֆրանկո-կանադացի սեփականատերեր։ Այդ միտումը նվազ չափով է Գատինեու և Քվեբեկում, որտեղ Մոնրեալի հետ աշխատանքային լեզուն հիմնականում երկլեզու է, չնայած Կանոնադրությունը։
1988 թվականի նոյեմբերի 14-ին «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House ) քաղաքական և մարդու իրավունքների ամերիկյան դիտորդական կազմակերպությունը իր «Exchange » ամսագրում հրապարակեց «Արյան գերակշռության դոկտրին Հարավային Աֆրիկայում, Խորհրդային Միությունում և Քվեբեկում»[48]։ Ներկայացրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին (անգլալեզու, ով ժամանակին ապրել է Մոնրեալում)։ Հոդվածում համեմատվում են Կանոնադրության լեզվի ուսուցման դրույթները Հարավային Աֆրիկայի ապարտեիդի օրենքների և դատական պրակտիկայի հետ։ Այնուամենայնիվ, Կանադայի Գերագույն Դատարանը չհաձայնվեց «Գոսելինն (ուսուցիչ) ընդդեմ Վ. Քվեբեկի (Գլխավոր դատախազ)» գործում (Gosselin (Tutor of) v. Quebec (Attorney General) ) Քվեբեկի իրավունքների և ազատությունների խարտիայի կանոնադրության կիրառման վերաբերյալ ծագումնաբանության վրա հիմնված խտրականության փաստարկի հետ, համարելով, որ այն հակասում է Կանադայի իրավունքների և ազատությունների խարտիայի 23-րդ հոդվածին։ Քվեբեկում կիրառվող չափանիշները, որոնցով պայմանավորված է, թե ծնողներն իրավունք ունեն որոշել իրենց երեխաներին անգլերեն սովորեցնել, համընկնում են այն չափանիշների հետ, որոնք սահմանված են Իրավունքների և ազատությունների Կանադական խարտիայի բաժին 23-ում[49]։
2001 թվականին «Քվեբեկում ֆրանսերեն լեզվի վիճակի և ապագայի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ» զեկույցից ակնհայտ դարձավ, որ Կանադայի մնացած մասում և ԱՄՆ-ում բնակիչները բացասական ընկալում ունեն Քվեբեկի լեզվական քաղաքականություն վերաբերյալ։ Այնտեղ ասվում է.
Կանադայում և արտերկրում Քվեբեկի լեզվական քաղաքականությունը շատ հաճախ բացասաբար է ընկալվում։ Մասնավորապես, գործարար հանրությունը և լրատվամիջոցներն էլ դրա մասին շատ քիչ գիտեն։ Իրենց հերթին, ամերիկացիները շարունակում են դեմ հանդես գալ այդ օրենսդրությանը, որը նրանց կարծիքով նվազեցնում է անհատական ազատությունները և սահմանափակումներ է դնում անգլերենի օգտագործման վրա։ Նրանց համար լեզուն ու մշակույթը երկու առանձին տարրեր են, նրանք չեն ընկալում, թե ինչու է Քվեբեկի մշակույթի պաշտպանությունը ներառում է նաեւ ֆրանսերենի պաշտպանություն, թեեւ 35 նահանգներ ընդունել են հռչակագրեր, որոնցով անգլերենը հռչակել են որպես պաշտոնական լեզու։ Այսպիսով, անհրաժեշտ է մշակել պատկերացում, որ քվեբեկյան մշակույթը Հյուսիս-Ամերիկյան ժառանգության մի մասն է եւ որ այն պետք է պահպանել։ Նաեւ կարեւոր է ուղղել Քվեբեկի լեզվական քաղաքականության և դրա կիրառման մասին սխալ պատկերացումները[50]։ |
Զեկույցի 147-րդ հանձնարարարկանը առաջարկեց ստեղծել Քվեբեկի քաղաքացիներին և որոշակի խմբերին ուղղված ինստիտուցիոնալ հեռուստատեսա- և ռադիո քարոզարշավ, որպեսզի տեղեկացվի Հյուսիսային Ամերիկայում ֆրանսերենի իրավիճակի և Քվեբեկի լեզվի քաղաքականության մասին։ 148 հանձնարարականում առաջարկվում էր լրատվամիջոցներում ստեղծել վերահսկիչ մարմին, որը սխալների ուղղում կկատարեր տեսակավորելով «վստահության արժանի և անվստահելի» նյութերը[51]։
Որպես սխալները շտկելու ջանքերի մի մաս, OQLF ուսումնասիրություն անցկացրեց արտասահմանյան երկրներում Քվեբեկի լեզվաքաղաքականության ազդեցության մասին, որտեղ որոշ լեզուների անկայուն վիճակը հանգեցրել էր օրենսդրական միջոցների կիրառմանը։ 2002 թվականին Ֆրանսերենի քվեբեկյան կանոնադրության 25-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ OQLF-ն հարցումներ իրականացրեց Իսպանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, Ուելսում, Ավստրալիայում և Ֆլանդրիայում և ամսագրի հատուկ թողարկմամբ հրապարակեց տարբեր փորձագետների կարծիքները «OQLF-ի լեզվական քաղաքականությունը» (OQLF's Revue d'aménagement Linguistique) վերնագրով։
Լիտվայի Շյաուլյայի Համալսարանի դասախոս Յոնաս Ժիլինսկասը ռուսական իշխանություն տակ երկարատև գտնվելուց հետո լիտվերենի վիճակն այսպես է բնութագրել.
Հռչակվեց երկլեզվության քաղաքականություն, որը արտահայտում էր միայն լիտվացիների ռուսերեն սովորելու պարտականությունը, իսկ ռուսներն իրենց նեղություն չէին տալիս լիտվերեն սովորել։ Եթե լիտվերեն գիրը ավելի կամ պակաս չափով պաշտպանված էր գրողների շնորհիվ թերթերի եւ հրատարակչության միջոցով, խոսակցական լիտվերենը դեգրադացված էր էր։ Հաճախ, ինստիտուտներում, դա միայն բանավոր խոսքն էր, իսկ տեխնիկական փաստաթղթերի և թղթակցությունների մեծ մասը գրվում էր ռուսերենով[52]։ |
Այս «կեղծ երկլեզվությանը» հաջորդեց «Սայուդիս» շարժումը (Sąjūdis), որի ժամանակ Լիտվայի բնակիչները հայտարարեցին, որ իրենց միակ պաշտոնական լեզուն լիտվերենն է և սկսեցին աշխատել լեզվաքաղաքականության վրա ըստ Քվեբեկի փորձի օրինակի։
Էստոնիայի Տալլինի համալսարանի բանասիրության ֆակուլտետի գիտական հետազոտության գծով դեկանի տեղակալ Մարտ Ռաննուտը մատնանշեց մարդու լեզվական իրավունքների և լեզվի պլանավորման ոլորտում Քվեբեքի փորձագիտական ազդեցությունը, ինչը օգնեց նախկին Խորհրդային Միությունից անկախություն ստացած երկրներին և եզրակացրեց, որ «Bill 101- ը անուղղակիորեն շոշափել է մոլորակի վեցերորդ մասը»[53]։
Ինա Դրուվիետեն, այն ժամանակ Լատվիայի լեզվաբանական ինստիտուտի սոցիոլեզվաբանության ֆակուլտետի դեկանը, նշեց բոլոր երեք Բալթյան երկրների և Քվեբեկի լեզվական քաղաքականության նմանությունները։ Ամբողջ քաղաքականությունը նպատակաուղղված էր «լեզվի տեղաշարժերը կանխելուն և հասարակական կյանքում լեզուների հիերարխիայում փոփոխելություններ իրականացնելուն։ Միջամտության հիմնական ոլորտները պետական մարմիններում և վարչակազմում կիրառվող լեզուն էր, մասնավորապես հանդիպումների ժամանակ և գրասենյակային տարածքներում օգտագործվող լեզուն, ներառելով ֆիրմաների անունները, տեղեկությունները և կրթությունը»[54]։
Ուելում Քվեբեկի լեզվային քաղաքականությունը մեծ ազդեցություն ունեցավ, սակայն չհաջողվեց իրականացնել այնպես, ինչպես դա հնարավոր եղավ Մերձբալթյան տարածքում, քանի որ ուելսերենով (վալլիերեն) խոսողները մեծամասնություն չէին կազմում Միացյալ Թագավորության մաս կազմող այս երկրում։ Ըստ Քարդիֆի համալսարանի Ուելսյան բաժանմունքի պրոֆեսոր և գիտաշխատող Քոլին Հ. Ուիլյամսի, Ուելսում Քվեբեկի փորձից քաղած մասնավոր դասերից են.
Իսրայելում, ըստ Բար Իլանի համալսարանի անգլերեն լեզվի պատվավոր պրոֆեսոր Բեռնարդ Սպոլսկիի, չնայած «երկրի սոցիոլեզվաբանական կառուցվածքում անգլերեն լեզվի ներթափանցումը» ընկալվում էր որպես սպառնալիք եբրայերեն լեզվի համար, լեզվային քաղաքականությունը մինչև օրս ազդեցություն է ունեցել միայն լեզվաբանների ու քաղաքական գործիչների վրա։ Նա գրում է.
Պարբերաբար իսրայելցի քաղաքական գործիչները օրինագծեր են նախապատրաստում` եբրայերենը երկրի միակ պաշտոնական լեզու հռչակելու համար։ Ներկայումս, եբրայերենը արաբերենի հետ կիսում է այդ դիրքը միայն այն պատճառով, որ 1948 թվականին պետությունը ստեղծվելուց հետո բրիտանական քաղաքականությունը փոխելու միջոցներ ձեռնարկվեցին, որը երեք լեզու էր պարտադրել, եւ հրաժարվեցին անգլերենից։ Եբրայերենին դատական պաշտպանություն տրամադրելու վերջին փորձը եղավ 2000 թվականի դեկտեմբերին. երկու օրինագծերն էլ մերժվեցին[56]։ |
Կատալոնիայում, ըստ Comissió դե Lectorats-ի նախագահ և Կատալոնական լեզվական քաղաքականության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Միքելյա Ռենիու ի Տրեսերասի, Քվեբեկի օրենսդրությունը իրենից ներկայացնում է «չափորոշչային նմուշ», իսկ OQLF և Կատալոնիայի համարժեք մարմինը սերտորեն համագործակցում են[57]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Օրենքներ և կանոններ
Զեկույցներ
Հուշագրեր
|