Ֆրանսերենում գրեթե բոլոր հասարակ գոյականները պահանջում են հոդի կամ որոշիչ բառի գործածություն։ Հոդերը և որոշիչ բառերը սեռով (արական կամ իգական) և թվով (հոգնակի կամ եզակի) համաձայնում են այն գոյականի հետ, որին լրացնում են, չնայած մեծ մասն ունի միայն մեկ հոգնակի ձև (արականի և իգականի համար)։ Շատերը նաև հաճախ փոխում են արտասանությունը, եթե դրանց հաջորդող բառը սկսվում է ձայնավոր հնչյունով։
Չնայած հոդերն ընդհանրապես իրենցից ներկայացնում են որոշիչ բառերի մի ենթատեսակ, դրանք հիմնականում դիտվում են առանձին, իսկ ֆրանսերենի որոշիչ բառերի մեծ մասը ածականների ենթատեսակ է համարվում։
Ֆրանսերենի հոդերը երեք տեսակի են՝ որոշիչ հոդ, անորոշ հոդ և մասնական հոդ։
Ֆրանսերենի որոշիչ հոդը ծագել է լատիներեն ille ցուցական դերանունից[1], և համապատասխանում է հայերեն -ը կամ -ն որոշիչ հոդերին։ Ֆրանսերենում որոշիչ հոդի ընտրությունը կախված է գոյականի սեռից, թվից, ինչպես նաև գոյականի առաջին տառից.
եզակի | հոգնակի | ||
---|---|---|---|
բաղաձայնից առաջ | ձայնավորից կամ համր h[lower-alpha 1]-ից առաջ | ||
արական | le | l' | les[lower-alpha 1] |
իգական | la |
Ինչպես հայերենում ը-ն և ն-ն, այնպես էլ ֆրանսերենում որոշիչ հոդերը գործածվում են խոսողին և խոսակցին արդեն ծանոթ առարկա մատնանշելու համար։ Որոշիչ հոդի գործածությունը պարտադիր է հետևյալ դեպքերում.
Գործածության դեպքեր | Օրինակ |
---|---|
Ընդհանուր կատեգորիա և վերացարկում | La patience est une vertu. Համբերությունն առաքինություն է։ |
Անուն+ածական կառույց | Le vieux Londres est fascinant. Հին Լոնդոնը հմայիչ է։ |
Լեզուներ[lower-alpha 2] և ուսումնական առարկաներ | Je comprends l’allemand. Ես հասկանում եմ գերմաներեն։ |
Երկրներ | Je veux visiter la France. Ես ուզում եմ գնալ Ֆրանսիա։ |
Տարվա եղանակներ | Le printemps est ma saison favorite. Գարունն իմ սիրելի եղանակն է։ |
Կոչում, ընտանիքի անուններ | Voici les Moreau. Ահա Մորոները։ |
Մարմնի մասեր | Il se lave les mains. Նա լվանում է իր ձեռքերը։ |
Օրեր[lower-alpha 4] | Je sors le vendredi soir. Ես տնից դուրս եմ գալիս ամեն ուրբաթ երեկոյան։ |
Ֆրանսերենում որոշիչ հոդերը գործածվում են նաև անհաշվելի գոյականների հետ, ընդհանրական իմաստ արտահայտող հոգնակի գոյականների հետ և վերացական գոյականների հետ։ Օր.՝
Թավատառ տեքստ=== Անորոշ հոդ === Ֆրանսերենի անորոշ հոդը համապատասխանում է հայերեն մի անորոշ հոդին (թեև հայերենում անորոշ առումը հաճախ արտահայտվում է նաև հոդի բացակայությամբ)։ Ինչպես հայերենում, այնպես էլ ֆրանսերենում անորոշ հոդը գործածվում է խոսողին կամ խոսակցին անծանոթ առարկա նշելու համար, օր.՝
J'ai cassé une chaise rouge. (Ես մի կարմիր աթոռ եմ ջարդել:) Ֆրանսերեն անորոշ հոդը ունի նաև հոգնակի տարբերակ՝ des, որը կարելի է թարգմանել որպես մի քանի կամ էլ ուղղակի բաց թողնել։ Օր.՝ Il y a des livres là-bas. (Այնտեղ (մի քանի) գրքեր կան:)
Անորոշ հոդն ունի հետևյալ ձևերը.
եզակի | հոգնակի | |
---|---|---|
արական | un | des |
իգական | une |
Ֆրանսերենի մասնական հոդը ցույց է տալիս անհաշվելի գոյականների ընդհանուր ծավալի անորոշ մասը, կամ էլ հաշվելի գոյականների անորոշ քանակություն. J'ai du café (Ես սուրճ ունեմ)
Մասնական հոդն ունի հետևյալ ձևերը.
եզակի | հոգնակի | ||
---|---|---|---|
բաղաձայնից առաջ | ձայնավորից կամ համր h[lower-alpha 3]-ից առաջ | ||
արական | du | de l' | des |
իգական | de la |
Պետք է նկատել, որ (բացառությամբ ժխտական բային հաջորդելու դեպքի) մասնական հոդը կազմվում է de նախդրի և որոշյալ հոդի ձևերից։ Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ժխտական բայից հետո անորոշ և մասնական հոդերն ունենում են հոգնակիի նույն ձևը. տվյալ դեպքում իմաստի մեջ հստակ տարբերություն չկա։ (Որոշ քերականագետներ des-ն համարում են բաձարձակապես անորոշ կամ բաձարձակապես մասնական հոդ՝ ասելով, որ մյուս հոդը հոգնակի ձև չունի:)
Որոշիչ բառերը, ինչպես մյուս ածականները, սեռով և թվով համաձայնում են այն գոյականի հետ, որին լրացնում են։
Ստացական որոշիչ բառերը (կամ ստացական ածականները) ցույց են տալիս պատկանելություն և սեռով ու թվով համաձայնում են այն գոյականի հետ, որին լրացնում են՝ միաժամանակ նշելով այն անձի/առարկայի դեմքը և թիվը, ում պատկանում է տվյալ գոյականը, սակայն ոչ սեռը, օր.՝ le stylo(m) de Patricia(f)- son stylo:
Ստացական ածականն ունի հետևյալ ձևերը.
առարկան, որը պատկանում է | ||||
---|---|---|---|---|
եզակի | հոգնակի | |||
անձ, ում պատկանում է առարկան | առաջին դեմք | եզակի | mon, ma[lower-alpha 5] | mes |
հոգնակի | notre | nos | ||
երկրորդ դեմք | եզակի | ton, ta[lower-alpha 4] | tes | |
հոգնակի | votre | vos | ||
երրորդ դեմք | եզակի | son, sa[lower-alpha 4] | ses | |
հոգնակի | leur | leurs |
եզակի | հոգնակի | |
---|---|---|
արական | ce cet (ձայնավորից և համր h-ից առաջ ) |
ces |
իգական | cette |
Ցուցական որոշիչ բառերը (կամ ցուցական ածականները) համապատասխանում են հայերեն այս, այդ ցուցական դերանուններին։ Ավելի կոնկրետացնելու և անորոշությունից խուսափելու համար -ci կամ -là կարող է ավելացվել գոյականից առաջ։
Quel հարցական որոշիչ բառը կարելի է թարգմանել որպես որ կամ ինչ։ Quel-ը սեռով և թվով համաձայնում է այն գոյականի հետ, որին լրացնում է.
եզակի | հոգնակի | |
---|---|---|
արական | quel | quels |
իգական | quelle | quelles |
Օրինակ՝ quel train-որ գնացքը, quelle chaise-որ աթոռը, quels hommes-որ տղամարդիկ, quelles fleures-որ ծաղիկները
Quel-ը կարող է գործածվել որպես բացականչություն
Չափորոշիչը որոշիչ բառ է, որը ցույց է լրացյալի չափը կամ քանակը, ինչպես շատ և քիչ բառերը հայերենում։ Ֆրանսերենում չափորոշիչների մեծ մասը կազմվում է քանակ ցույց տվող գոյականի կամ մակբայի և de (կամ d) նախդրի միջոցով։
Քանակ ցույց տվող գոյականների և de նախդրի միջոցով կազմված չափորոշիչների մեջ են մտնում հետևյալ արտահայտությունները.
Քանակ ցույց տվող մակբայի և de նախդրի միջոցով կազմված չափորոշիչների մեջ են մտնում հետևյալ արտահայտությունները.
Այլ չափորոշիչների մեջ մտնում են.