Ֆրանսիս Գրինուեյ

Ֆրանսիս Գրինուեյ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1777(1777-11-20)[1]
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբեր 1837 (59 տարեկան)
Մահվան վայրՆոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]
ԳերեզմանEast Maitland
ՔաղաքացիությունԱվստրալիա և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճարտարապետ և պետական ծառայող
 Francis Greenway Վիքիպահեստում

Ֆրանսիս Հովարդ Գրինուեյ (նոյեմբերի 20, 1777(1777-11-20)[1], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբեր 1837, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]), անգլիացի ճարտարապետ, որին տեղափոխել են Ավստրալիա որպես հանցավոր՝ խարդախություն անելու ենթադրյալ հանցագործության համար։ Նա դարձել է ավստրալիական ճարտարապետության նախահայր և երբևէ ապրած միակ հանցագործն է աշխարհում, որի դեմքը հայտնվել է թղթադրամի վրա։ Նոր Հարավային Ուելսում նա աշխատել է կառավարչի՝ Լաքլան Մակուորիի համար որպես Ավստրալիայի կառավարության առաջին ճարտարապետ։ Նա մեծապես հայտնի է դարձել և սիրվել է շինություններում արած իր աշխատանքների համար, ինչպես օրինակ՝ Սուրբ Մեթյու եկեղեցու, Սուրբ Ջեյմսի եկեղեցու և Հայդ Պարկի զորանոցներում[3]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինուեյը ծնվել է Գլուսեսթերշայրում, Մանգոթսֆիլդում (անգլիական Բրիստոլ քաղաքի մոտ), Ֆրանսիս Գրինուեյի և Ան Ուեբի որդին է[4]։ Գրինուեյը դարձել է Բրիստոլի և Բաթի որոշ հայտնի շինությունների ճարտարապետը։ Մեծ Բրիտանիայում մնացած նրա միակ շինությունը Բրիստոլի Քլիֆթոն ակումբն է, ի սկզբանե եղել է Քլիֆթոն հյուրանոցը և Ժողովի սենյակները։ 1809 թվականին նա սնանկանում է և 1812 թվականին մեղավոր է ճանաչվում «իր ընկերների խորհրդով» ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար և դատապարտվում է մահվան։ Ավելի ուշ այս դատավճիռը փոխվում է 14 տարվա աքսորով։ Թե ինչու նա մեղավոր ճանաչվեց, հայտնի չէ։ Նրան հավանաբար ասել են, որ դա իր կյանքը փրկելու միակ միջոցն է։ Մինչ նրան Սիդնեյ կաքսորեին, Գրինուեյն իր ժամանակն անցկացնում է Բրիստոլի Նյուգեյթ բանտում, որտեղ նա նկարում է բանտի տեսարաններ[5]։

1814 թվականի փետրվարին Գրինուեյը ժամանում է Սիդնեյ, Նոր Հարավային Ուելս Ջեներալ Հեվիթ փոխադրամիջոցով իր դատավճիռն այնտեղ անցկացնելու։ Նավի վրա վիրաբույժ դոկտոր Ջոն Հարրիսն է լինում, որը Գրինուեյին հանձնարարում է իր առաջին գաղտնի առաջադրանքը գաղութում, ներառյալ Ուլտիմո կալվածքում նրա բնակությունը երկարաձգելը[3]։ Գրինուեյն առաջին անգամ հանդիպում է Լաքլան Մակուորիին 1814 թվականի հուլիսին, որին խորհուրդ էր տվել ծովակալ Արթուր Ֆիլիպը[6]։ Նախնական հանդիպման ժամանակ Մակուորին փորձում է փորձարկել Գրինուեյին` խնդրելով նրան կրկնօրինակել քաղաքապետարանի և դատարանի շենքերի դիզայնը գծապատկերների գրքից[7]: Գրինուեյն այնքան էր վիրավորվել այս բանից, որ նամակով պատասխանում է՝ հայտարարելով իր հմտությունները և մեջբերելով Սըր Ուիլյամ Չեմբերին[8], որ Մակուորին պետք է օգտագործի հնարավորությունը դասական դիզայնի համար[8]՝ ասելով, որ նա «անմիջապես կկրկնօրինակի այն նկարը, որը Ձերդ Գերազանցությունը խնդրել էր ինձ անել, հակառակ այն բանին, որ շատ ցավոտ է ինձ՝ որպես պրոֆեսիոնալ մարդու համար կրկնօրինակել մի կառույց, որը դասական համամասնության և բնույթի պահանջ չունի»։

Գրինուեյի կեղծ դատավարության նկարը Բրիստոլի Նյուգեյթ բանտում, 1812թ․, տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսի պետական գրադարանում

1816-1818 թվականներին, երբ դեռ դատապարտված էր, Գրինուեյը պատասխանատու էր Մակուորիի Լայթհաուսի նախագծման և կառուցման համար Հարավային Գլխում, Պորտ Ջեքսոնի մուտքից 2 կմ հեռավորության վրա[4]: Այս նախագծի հաջողությունից հետո նրան ազատ է արձակում կառավարիչ Լաքլան Մակուրին, 1817 թվականի դեկտեմբերի 16-ին Լայթհաուսում տեղի ունեցած նախաճաշից առաջ: Քաղաքացիական ճարտարապետի և ինժեների օգնականի դերում, որը պատասխանատու էր կապիտան Ջ. Մ. Գիլլին, հասարակական աշխատանքների տեսուչը, շարունակում է կառուցել բազմաթիվ նշանակալից շենքեր նոր գաղութում:

Գրինուեյի աշխատանքները, ներառյալ Հայդ պարկի զինանոցները, առաջին Կառավարության տան ընդարձակումները, նախատեսվող Կառավարության նոր տան ախոռները (Բրիտանացի պաշտոնյայի կողմից իրենց «անօգուտ շքեղության» համար դատապարտված շենքը այժմ Սիդնեյի երաժշտության կոնսերվատորիայի տունն է)[9], և Սուրբ Ջեյմսի եկեղեցին Սիդնեյում, որն ընտրվել էր որպես Ավստրալիայի միակ երկու տեխնածին «գանձերից» մեկը, որը հեղինակել է Դեն Քրուքշենքը BBC-ի «Աշխարհի շուրջը 80 գանձերում» շարքում[10]: Նա ներկայացրել է Սիդնեյի առաջին կաթոլիկ եկեղեցու` Սուրբ Մերիի համար նախատեսված նախագծերը, սակայն դրանք չեն համապատասխանել քահանա Տեր Թերիի նախատեսած փառասեր մասշտաբին, և դրանք չեն իրականացվել[11]:

Գրինուեյը վատ համբավ է ձեռք բերում, երբ Մակուորին մեղադրում է նրան բարձր վարձավճարներ գանձելու մեջ, երբ նա գտնվում էր կառավարության ղեկավարի պաշտոնում, և նա պաշտոնանկ է արվում հաջորդ կառավարիչ Թոմաս Բրիսբենի կողմից 1822 թվականին[4]: Նա չնչին հաջողությամբ շարունակում է հետևել իր մասնագիտությանը։

1835 թվականին նա զրկվում է ամեն ինչից՝ Սիդնեյ Գազեթում գովազդելով, որ «Ֆրանսիս Հովարդ Գրինուեյը, եզակի բնույթի հանգամանքներից ելնելով դրդված է նորից խնդրելու իր ընկերների և հանրության հովանավորությունը»[12]։

Գրինուեյը մահանում է տիֆից Նոր Հարավային Ուելսի, Նյուքասլի մոտակայքում 1837 թվականին 59 տարեկան հասակում։ Նրա մահվան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Ասում են, որ նա թաղվել է Գլեբ գերեզմանատանը Արևելյան Մեիթլենդում 1837 թվականի սեպտեմբերի 25-ին, բայց նրա գերեզմանը չի մակագրվել[13]։

Հետմահու հարգանքի տուրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիս Գրինուեյը ավստրալիական 10-դոլարանոց թղթադրամի վրա․ թերևս միակ դատապարտված կեղծարարը աշխարհում, որ պատկերվել է թղթադրամի վրա

Ճակատագրի հեգնանքով, չնայած ֆինանսական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով դատապարտվածությանը, Գրինուեյի դեմքը պատկերված է ավստրալիական առաջին տասնորդական արժույթի 10 դոլարանոց թղթադրամի վրա (1966–93թթ․)՝ դարձնելով նրան հավանաբար միակ դատապարտված կեղծարարն աշխարհում, որն արժանացել է թղթադրամի վրա լինելու պատվին։

Գրինուեյը NSW դաշնային ընտրազանգվածի, Կանբերայի արվարձանի և Վուդբերիում ավագ դպրոցի, Մեիթլենդի արվարձանի համանունն է։

Ֆրանսիս Գրինուեյ Դրայվը Չերիբրուք արվարձանում անվանվել է Ֆրանսիս Գրինուեյի պատվին։

Ավստրալիացի հայտնի ճարտարապետ Լեսլի Ուիլկինսոնի (1882–1973) Վոկլուզ տունը անվանվել է «Գրինուեյ»՝ ի պատիվ Ֆրենսիս Գրինուեյի։

NSW-ի Վինձորի մոտ գտնվող ուղղիչ կենտրոնի համալիրը կոչվում է Ֆրենսիս Գրինուեյի համալիր:

Աշխատանքների ընտրված ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ աշխատանքները կամ նախագծել է Գրինուեյը, կամ այնտեղ նշանակալից ազդեցություն է ունեցել[14]

Կառույցի անվանում Վայր Ժամանակահատված Ճարտարապետական ոճ Ներդրում Ժառանգության կարգավիճակ Նկար Նշումներ
Քադմանի քոթեջ Դը Ռոքս 1815–1816 Վերահսկվող շինարարություն [15]:p.16
Քլեվելենդ հաուս Սարրի Հիլզ Ներդրումը հստակ չէ
Քիլֆթոն հյուրանոց և Ժողովների սենյակ կառույցը Բրիստոլ 1806–1809 Վերահսկվող շինարարություն II աստիճանի Անգլիայի ազգային ժառանգության ցանկում ընդգրկված շենք [16]
Կառավարության առաջին շենք Բրիջ փողոց, Սիդնեյ 1810–1820 իտալիանատե Ընդարձակումներ
  • Ազգային ժառանգության ցուցակ
  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
  • (Նախկին) Ազգային կալվածքի գրանցամատյան
Հոբարթվիլլ Ռիչմոնդ Ներդրումը հստակ չէ
Հայդ պարկի զորանոցներ Մակուորիի փողոց, Սիդնեյ 1818–1819 Ճարտարապետ
  • Ազգային ժառանգության ցուցակ
  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
  • (Նախկին) Ազգային կալվածքի գրանցամատյան
[17][18][19]
Դատավորի շենք Սիդնեյ Նաև վերագրվում է նաև Վ․ Հարպերին [15]:p.67
Լիվերպուլի տեխնիկական քոլեջ

(նախկինում Լիվերպուլի հիվանդանոց)

Լիվերպուլ
Մակուորիի Լայթհաուս (1816–1878թթ․) Ուոթսոնի ծովածոց 1816–1818 Ճարտարապետ
Օբելիսկ Մակուորիի ծննդավայր 1818 Ճարտարապետ
Կառավարության հին շենք Պարամատա Միայն փայտյա սյունասրահ [20]
Սուրբ Ջեյմսի եկեղեցի Թագուհու հրապարակ, Ֆիլիպ փողոց, Սիդնեյ 1820–1824 Ճարտարապետ
  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
Սուրբ Լյուկի անգլիական եկեղեցի Լիվերպուլ 1818–1820 Ճարտարապետ
  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
Սուրբ Մեթյուի եկեղեցի Վինձոր 1817 Ճարտարապետ
Նոր Հարավային Ուելսի Գերագույն դատարան Քինգ և Էլիզաբեթ փողոցներ, Սիդնեյ 1820–1828
  • Հին գաղութային վրացական

(Գրինուեյի նախագծերը)

  • Վիկտորիանական իտալիանատե

(Բարնեթի հավելումները)

Ճարտարապետ

(ազատվել է նախքան ավարտը)

  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
Սիդնեյի Երաժշտական կոնսերվատորիա Մակուորիի փողոց, Սիդնեյ Ճարտարապետ
  • Նոր Հարավային Ուելսի պետական ​​ժառանգության գրանցամատյան
Վինձորի դատարանի շենք Վինձոր 1821 Ճարտարապետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Tibbits G. Greenway, Francis // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T034793
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2010.
  3. 3,0 3,1 Broadbent, James; Hughes, Joy (1997). Francis Greenway Architect. Glebe, N.S.W.: Historic Houses Trust of New South Wales.
  4. 4,0 4,1 4,2 Morton Herman, 'Greenway, Francis (1777–1837)', Australian Dictionary of Biography, Volume 1, Melbourne University Press, 1966, pp 470–473. Retrieved 27 December 2008
  5. «Inside Newgate Prison». Discover Collections. State Library of New South Wales. Արխիվացված է օրիգինալից 9 October 2012-ին. Վերցված է 14 February 2013-ին.
  6. «Francis Greenway». Historic Houses Trust of NSW. Վերցված է 14 February 2013-ին.
  7. Dupain, Max; J M Freeland (1980). Francis Greenway : a celebration. North Ryde, N.S.W.: Mead & Beckett. էջեր 11–12. ISBN 0-7269-2215-3.
  8. 8,0 8,1 Howard Tanner, ed. (1981). Architects of Australia (1st ed.). Sth Melbourne: MacMillan. էջեր 10–18. ISBN 0-333-29929-9.
  9. «Our history».
  10. «Around the World in 80 Treasures (TV Series) Australia to Cambodia». IMDB. Վերցված է 11 October 2015-ին.
  11. Sternbeck, Michael (2022). «For a godly purpose: planning Saint Mary's Chapel in old Sydney-town» (PDF). Journal of the Australian Catholic Historical Society. 43: 1–24.
  12. «Advertisement - Francis Howard Greenway». The Sydney Gazette and New South Wales Advertiser. 20 January 1835. էջ 3.
  13. James, Clare (25 March 2008). «Francis Greenway Memorial». Maitland City Council. Արխիվացված է օրիգինալից 20 July 2011-ին. Վերցված է 12 April 2011-ին.
  14. The Heritage of Australia, Macmillan Company, 1981
  15. 15,0 15,1 Haskell, John (1997). Sydney Architecture. University of New South Wales Press.
  16. Historic England. «The Clifton Club (1292433)». National Heritage List for England. Վերցված է 7 February 2024-ին.
  17. «Heritage Council of NSW». Office of Environment & Heritage. NSW Government. Վերցված է 10 October 2015-ին.
  18. «Australian Convict Sites». World Heritage Convention. United Nations. Վերցված է 10 October 2015-ին.
  19. «Australian Convict Sites». Department of the Environment. Australian Government. Վերցված է 10 October 2015-ին.
  20. «UNESCO World Heritage Centre – World Heritage Committee inscribes seven cultural sites on World Heritage List». UNESCO World Heritage Centre website. United Nations. 31 July 2010. Վերցված է 17 September 2010-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիս Գրինուեյ» հոդվածին։