Ֆրանսուա Ժիրարդոն

Ֆրանսուա Ժիրարդոն
ֆր.՝ François Girardon
Ծնվել էմարտի 17, 1628(1628-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրՏրուա, Շամպան — Արդեն[4]
Մահացել էսեպտեմբերի 1, 1715(1715-09-01)[1][3][5][…] (87 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւսուցիչFrançois Anguier?
Ստեղծագործություն(ներ)Bassin de la Pyramide (Park of Versailles)?, Bassin Plat fond? և Bassin de Saturne, ou de l'Hiver?
Ոճկլասիցիզմ և բարոկկո
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
ԱմուսինCatherine Duchemin?[6]
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
 François Girardon Վիքիպահեստում

Ֆրանսուա Ժիրարդոն (ֆր.՝ François Girardon, մարտի 17, 1628(1628-03-17)[1][2][3][…], Տրուա, Շամպան — Արդեն[4] - սեպտեմբերի 1, 1715(1715-09-01)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի քանդակագործ։

Եղել է Լ. Մասկերի և Ֆրանսուա Անգեի աշակերտը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆրանսիայի հաղթանակը Իսպանիայի նկատմամբ» (1680-1682), Վերսալյան պալատ

1648-1650 թվականներին ավարտել է նկարչական կրթությունը Հռոմում՝ Լորենցո Բերնինիի մոտ։ 1651 թվականին՝ Փարիզ վերադառնալուց հետո, ձեռք է բերել այդ ժամանակաշրջանի ֆրանսիական արվեստի ամենահզոր ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Շառլ լը Բրենի բարեհաճությունը, ինչի արդյունքում կարողացել է ստանալ բազմաթիվ նոր պատվերներ։

Ժիրարդոն պատվերները կատարում էր տեխնիկական մեծ վարպետությամբ և արտաքին ազդեցիկությամբ, սակայն առանց արտահայտչականության խորության, վերամբարձ, թատերական ոճով, որը գերիշխում էր Լյուդովիկ XIV-ի ժամանակաշրջանում։

Իտալիայից վերադառնալուց հետո նրա առաջին աշխատանքները գտնվում էին Վո լը Վիկոնտ ամրոցում։ 1663-1664 թվականներին Ժիրարդոնն իրականացրել է Լուվրի Ապոլլոնի պատկերասրահի քանդակագործական բաժնի աշխատանքները։

1666 թվականից սկսած՝ երկար ժամանակ աշխատել է Վերսալում։ Այստեղ են ստեղծվել քանդակների հետևյալ խմբերը՝ «Պրոզերպինայի առևանգումը Պլուտոյի կողմից» (1977), «Ապոլոնը և հավերժահարսերը» (1666-1673), «Լողացող հավերժահարսերը» (1675) ջրամբարի բարձրաքանդակը, «Պերսեփոնեի առևանգումը» (1677-1699), «Ֆրանսիայի հաղթանակը Իսպանիայի նկատմամբ» (1680-1682), «Ձմեռ» (1675-1683) քանդակը և այլն։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործի լավագույն աշխատանքներից է Լյուդովիկոս XIV-ի ձիու արձանը (1683), որը զարդարում էր Փարիզի Վանդոմի հրապարակը և ոչնչացվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ (1789-1799)։ Քանդակի բրոնզե փոքրացված տարբերակը պահպանվում է Լուվրում[7]։

Նշանավոր աշխատանքներից են նաև Ռիշելյե կարդինալի տապանքարի հուշարձանը (1675-1672), որն իրականացվել է Լեբրենի նկարի հիման վրա (Փարիզի Սորբոնա եկեղեցի), արքայադուստր Կոնտիի գերեզմանաքարը (մոտ 1672-1675), «Անխիզ և Էնեյ» խումբը և Լուվրի թանգարանի Ապոլոնի սրահի քանդակները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. С—в. Жирардон, Франсуа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1894. — Т. XII. — С. 9—10.
  • Chisholm, Hugh, ed. (1911). "Girardon, François". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ժիրարդոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 287