Ֆրանսուա Նիսսեն ֆր.՝ Françoise Nyssen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1951[1][2][3] (73 տարեկան) |
Ծննդավայր | Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Սեն Լյուկ ինստիտուտ և Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | խմբագիր, collection manager և քաղաքական գործիչ |
Ամուսին | Jean-Paul Capitani?[4] |
Ծնողներ | հայր՝ Հյուբեր Նիսսեն |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի մշակույթի նախարար, նախագահ և Ֆրանսիայի մշակույթի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sae hoon Gautier? |
![]() |
Ֆրանսուա Նիսսեն (ֆր.՝ Françoise Nyssen; հունիսի 9, 1951[1][2][3], Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք), բելգիական ծագմամբ ֆրանսիացի հրատարակիչ, Ֆրանսիայի մշակույթի նախարար (2017 թ.):
1972 թ. ավարտել է Բրյուսելի Ազատ համալսարանը `«քիմիա» մասնագիտությամբ`ստանալով դպրոցական դասավանդման բարձրագույն անտիճան։ 1975-1978 թթ. սովորել է Քաղաքային պլանավորման և թարմացման բարձրագույն ինստիտուտում (Institut Supérieur d’Urbanisme et de Rénovation Urbaine), ապա աշխատել է Բելգիայի շրջակա միջավայրի և կենսապայմանների նախարարության ճարտարապետական բաժնում։ 1980 թվականին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ՝ որպես Փարադայի (Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազուր շրջանում) հրատարակչական կոոպերատիվի նախագահ և գլխավոր տնօրեն[5]։
Նա ժառանգել է իր հորից՝ Հյուբերտ Նիսենից Actes Sud հրատարակչությունը, որը գտնվում է Առլեում և հիմնվել է 1970-ականների սկզբին, երբ ընտանիքը գաղթել էր Բելգիայից։ Actes Sud տպարանում են տպագրվել երեք Գոնկուրյան մրցանակակիրներ (Լորան Գոդ, Ջերոմ Ֆեռարի, Մաթիաս Էնար) և Նոբելյան մրցանակակիր երկու գրողներ (Իմրե Կերտես և Սվետլանա Ալեքսիևիչ)։