Ֆրանսուա Պուկվիլ

Ֆրանսուա Պուկվիլ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1770(1770-11-04)[1][2][3][…]
ԾննդավայրLe Merlerault
Մահացել էդեկտեմբերի 20, 1838(1838-12-20) (68 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍտորին Նորմանդիայի համալսարան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, հնագետ, արվեստագետ, դիվանագետ, պատմաբան, գրող և բժիշկ
Պարգևներ և
մրցանակներ
Փրկիչի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5] և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 François Pouqueville Վիքիպահեստում

Ֆրանսուա Պուկվիլ (ֆր.՝ François Charles Hugues Laurent Pouqueville, նոյեմբերի 4, 1770(1770-11-04)[1][2][3][…], Le Merlerault - դեկտեմբերի 20, 1838(1838-12-20), Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դիվանագետ, գրող, ճանապարհորդ, բժիշկ և պատմաբան։

Օսմանյան սուլթանի գերու կարգավիճակում Սեմիբաշենյան ամրոցում, այնուհետև որպես Ֆրանսիայի հյուպատոս Յանինայում 1798-1820 թվականներին հետազոտել է Օսմանյան կայսրության` հույներով բնակեցված շրջանները, առաջիններից է եղել, որ այնտեղ հնագիտական պեղումներ է գտել։

Նրա դիվանագիտական ջանքերն ու լրագրությունը մեծ մասամբ դարձել են Եվրոպայում ֆիլհելենների հիմքը և նշանակալի ներդրում ունեցել Հունական պետականության վերածննդի գործում։

Արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի և հունական ձիավորի շքանշանի։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Պուկիլը սովորել է Կանի քոլեջում, այնուհետև ընդունվել է Լիսյոյի ճեմարան։ 21 տարեկան հասակում նա դարձել է սարկավագ և ձեռնադրվել է։ Դրանից հետո նա դարձել է փոխանորդ իր հայրենի Մոնմարսե վարչաշրջանում։

Նա հայտնի էր որպես ռոյալիստ, իսկ յակոբինյան տեռորի ժամանակ նրան փրկել է իր սեփական հոտը։ Այս տարիների ընթացքում նա սկսել է ծավալուն նամակագրություն իր եղբոր` Յուգի և քրոջ` Ադելի հետ, որը տևել է նրա ողջ կյանքը։ Այս նամակագրությունը աղբյուր է ծառայում Ֆրանսիական հեղափոխության, Նապոլեոնի և ֆրանսիական ժամանակաշրջանի վերականգնման համար։

Հեղափոխության երկրորդ տարվա դեմոկրատական շարժումը նրան ներգրավել է իր շարքերը. 1793 թվականի հուլիսի 14-ին Ասաբելյա Լե Մերլոնը սկզբնական ժողովի ժամանակ ընդունել է նոր սահմանադրություն, նրա քարտուղարն էր Ֆրանսուա Պուկվիլը։

1793 թվականին նա հրաժարվել է իր քահանայական երդումից և դարձել քաղաքապետի օգնական և ուսուցիչ։ Իր հետագա կյանքի ընթացքում նա խորապես նվիրված է եղել քրիստոնեությանը։ Այնուամենայնիվ, վանականությունից հեռանալը, հանրապետականամետ ելույթները և պապական աթոռի քննադատությունը արքայականների կողմից հետապնդման պատճառ է դարձել, և նա փախել է Նորմանդիայից, հնարավոր է Կան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պուկվիլ» հոդվածին։