Ֆրեդ Քոհեն | |
---|---|
Ծնվել է | 1956[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, գյուտարար, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | Համակարգչային վիրուս |
Ալմա մատեր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Վիտերբի ճարտարագիտական դպրոց |
Ֆրեդերիկ Բ. Քոհեն (անգլ.՝ Frederick B. Cohen, 1956[1]), ամերիկացի ինֆորմատիկ, որը հայտնի է որպես համակարգչային վիրուսներից պաշտպանության հնարքների գյուտարար[2]։
1983 թվականին՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներական դպրոցում ուսանելու ժամանակ, Ֆրեդերիկ Քոհենը գրել է մի ծրագիր, որը մակաբուծել է հավելվածների վրա և գրավել համակարգչային կառավարումը, որը Լեոնարդ Ադլեմանի դասակարգմամբ առաջին համակարգչային վիրուսներից մեկն է։ Նա ուսումնասիրության նպատակով գրել է մի պարզ ծրագիր, որը կարող էր վարակել համակարգիչները՝ ստեղծելով սեփական պատճենները և տարածելով մի սարքից մյուսը։ Ծրագիրը թաքնված է եղել ավելի մեծ, օրինական ծրագրի մեջ, որը համակարգչում բեռնվել է սկավառակի միջոցով[3]։
1984 թվականին նա սահմանել է, թե ինչ է համակարգչային վիրուսը[4]։
1987 թվականին նա ցույց է տվել, որ չկա ալգորիթմ, որը չի կարող հայտնաբերել բոլոր հնարավոր համակարգչային վիրուսները[5]։
Նաև Քոենը հավատում էր «օգտակար վիրուսների» (կամ «դրական») գոյությանը։ Եվ նա նույնիսկ ստեղծել է մեկը, որը կոչվում է «սեղմող վիրուս»։ Տարածվելով՝ նա վարակել է համակարգչի բոլոր գործող ֆայլերը, բայց վնաս չի հասցրել դրանց, այլ միայն չափը կրճատել է[6]։
Քոհենը ունի նաև այլ աշխատանքներ՝ նվիրված համակարգչային վիրուսների։ Այժմ նա ղեկավարում է համակարգչային անվտանգությամբ զբաղվող ընկերություն։
|